«Քաղաքացիական պայմանագիր»-ը Ամասիա համայնքում դատական գործընթացի մեջ չի մտել. Շիրակի մարզպետ

Ամասիա խոշորացված համայնքում դեռևս չի կարգավորվում Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի և նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հարաբերությունները: ՏԻՄ ընտրությունից շուրջ 3 ամիս անց ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն հանդիսացած Մերգել Ղարիբյանը դեռ ընդդիմանում է, չի հանձնում իր տնօրինության տակ մնացած գույքը և դիմել է դատարան՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

Ինչպիսի լուծում է սպասվում: Հարցին այսօր աշխատանքային 100 օրն անփոփող ասուլիսի ժամանակ պատասխանել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Ասաց, Ամասիա խոշորացված համայնքում չձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սեփական նախաձեռնությամբ և նոտարական հաստատմամբ մանդատներից հրաժարվել են: Դա համաձայնեցված չի եղել կուսակցության և կուսակցության վարչության հետ:

Ճիշտ հակառակը, որպես մարզպետ, հորդորել է Մերգել Ղաիբյանին նման քայլի չգնալ:

«Որովհետև սա իրավական ոչ բավարար գիտելիքների դրսևորում էր, որ կարծում էին, թե կարող էր նոր ընտրություններ լինել:

Եվ այն պահից սկսած, երբ կոնկրետ համայնքի ղեկավարի մեր թեկնածուն քաղաքական գծից առանձնացել է այս առումով, «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլևս գործառույթ չունի:

Ես ուզում եմ ասել, որ ՔՊ-ն չի դիմել դատարան, համամասնական ցուցակները հաշվի առնելով, դատարան դիմում է վարչությունը, վարչության ղեկավարի, այս դեպքում Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ: ՔՊ-ն նման գործընթացի մեջ չի մտել Ամասիա համայնքում»-տեղեկացրեց մարզպետը:

Նազելի Բաղդասարյանը խնդրի մասին խոսել էհամայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ և հորդորել օրենքով սահմանված կարգով ստանձնել լիազորություններն ամբողջ ծավալով: Զրուցել է նաև ընդդիմացող և ընտրական արդյունքը վիճարկող Մերգել Ղարիբյանի հետ:

«Ուրբաթ օրն ենք զրույց ունեցել, առաջարկել ենք համատեղ աշխատել, նաև որոշակիորեն քննարկել տիկին Հարությունյանի հետ վարչական պաշտոներում այն մարդկանց նշանակումը, որոնք արդյունավետ են աշխատել միավորված համայնքում: Ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա:

Ամեն դեպքում, նման կաթվածահար գործընթացը ձախողում է համայնքում ծրագրերի իրականացումը և տիկին Հարությունյանը, որպես համայնքի ղեկավար, պետք  է բավարար ներուժ գտնի իր մեջ և ստանձնի իր ամբողջական լիազորությունները»,-ասաց ՆԱզելի Բաղդասարյանը:

Միաժամանակ, երբ լինի անհրաժեշտություն և կողմերը դիմեն մարզպետին,  համապատասխան միջամտություն կարվի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՏԻՄ ընտրություններից երկու ամիս անց Շիրակի մարզում դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն ընտրական գործընթացի մասնակից համայնքների աշխատակազմերը, նշանակված չեն խոշորացված համայնքների վարչական ղեկավարները: Ավելին՝ Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Արփիի նախկին համայնքապետ Մերգել Ղարիբյանը հրաժարվում է նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանին հանձնել համայնքի փաստաթղթերն ու գույքը:

Սամսոն Մատինյան

Տպել
7958 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)