Արփիի նախկին համայնքապետը ՏԻՄ ընտրությունից 2 ամիս անց դեռ ընդդիմանում է. չի հանձնում իր տնօրինության տակ մնացած գույքը

ՏԻՄ ընտրություններից երկու ամիս անց Շիրակի մարզում դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն ընտրական գործընթացի մասնակից համայնքների աշխատակազմերը, նշանակված չեն խոշորացված համայնքների վարչական ղեկավարները: Ավելին՝ Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Արփիի նախկին համայնքապետ Մերգել Ղարիբյանը հրաժարվում է նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանին հանձնել համայնքի փաստաթղթերն ու գույքը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ղարիբյանն ասաց, որ ունի նման իրավունք. նախ, Արփիի բնակիչներն են այդպես պահանջում և նոր ընտրություն են ցանկանում, հետո էլ սպասում է վերաքննիչ դատարանի որոշմանը: «Պատասխանը գա, եթե վերաքննիչ դատարանն ասաց, որ մենք նոր ընտրության չենք գնալու, կկանչենք, կհանձնեք գույքը էդ մարդկանց»,- ասաց Ղարիբյանը:

Հարցին՝ ե՞րբ կլինի պատասխանը, Ղարիբյանը նշեց, որ ինքն էլ հստակ չգիտի. «Էս շաբաթ որ չեղավ, մյուս շաբաթ կլինի: Ամեն դեպքում, բնակչությունը բողոքում է ու չի թողնում՝ համայնքը հանձնենք»:

Խնդրից Շիրակի մարզպետարանը տեղյակ է: Ըստ կառույցի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի՝ Մերգել Ղարիբյանը ոչ միայն փաստաթղթերն ու գույքը չի հանձնում, այլ օրենքով չթույլատրված այլ քայլ է կատարել. աշխատանքից ազատել է Արփիի համայնքապետարանի աշխատակազմի բոլոր անդամներին՝ բացի հաշվապահից:

«Ինքը սխալ է եղել, որ ազատել է աշխատանքից: Նրանք մինչև փետրվարի վերջ աշխատելու էին, մինչև վարչական ղեկավար նշանակվեր, որպեսզի այդ գործընթացը միանգամից չդադարեր: Բնակչին եթե հարց է հետաքրքրում, կամ տեղեկանք է պետք, նրա համար միևնույնն է, թե դա ումից կստանա, կարևորն իր խնդրի լուծումն է: Հիմա այդ ամենով հաշվապահն է զբաղվում»,- նշեց նա:

Արփիում նաև պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպվում ընդդեմ ընտրության արդյունքի:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում 3 քաղաքական ուժ էր պայքարել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Արփի-Ամասիա» դաշինքը: Համայնքն այսօր ղեկավարում է «Արփի-Ամասիա» դաշինքը գլխավորած Ջեմմա Հարությունյանը:

ՏԻՄ ընրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Մերգել Ղարիբյանը, սակայն, նոր ընտրություն է պահանջում: Բողոքարկման հերթական քայլը հասել է վերաքննիչ դատարան, սպասում է որոշմանը:

Քանի դեռ նրանք սպասում են, Ամասիայի համայնքապետը դիմել է իրավապահների օգնությանը: Մեզ հետ զրույցում Ջեմմա Հարությունյանն ասաց, որ փետրվարի 3-ին ունեցել են պայմանավորվածություն, որ իրականացնեն ընդունման-հանձնման գործընթաց: Նկատի ունենալով, որ Մերգել Ղարիբյանի համակիրները բողոքի ակցիաներ են անցկացնում, հավաքվում են՝ դիմել է ոստիկանություն, որպեսզի հասարակական կարգը պահպանվի:

«Միջադեպ չեղավ, մեր աշխատակիցները գնացին, ոստիկանների ներկայությամբ մտան համայնքապետարան, բայց ինքը հրաժարվեց փաստաթղթերը հանձնելուց: Հիմա թող արդեն միջոցներ ձեռնարկի ոստիկանությունը, ես էլ չգիտեմ»,- ասաց Ամասիայի համայնքապետը:

Ջեմմա Հարությունյանը նաև նշեց, որ այդ պայմաններում աշխատանքային լուրջ դժվարություններ են առաջանում բյուջեի կազմման և այլ հարցերում:

Արփիի ֆինանսական փաստաթղթաշրջանառությունը Հարությունյանը տեսնում է, քանի որ իր լիազորությունների ստանձնումից հետո՝ սկսած դեկտեմբերի 23-ից, դրանք Ամասիա խոշորացված համայնքով են ձևակերպվում: Բայց կան չկարգավորվող հարցեր՝ կապված համայնքի տնօրինած գույքի, հողի և գույքահարկի հավաքագրումների հետ:

«Սեփական եկամուտ հունվարին չենք կարողացել հավաքել Արփիից, քանի որ աշխատակից չկա, չգիտենք՝ ումից ընդունենք, ոնց անենք»,- մտահոգվեց Ամասիայի համայնքապետը:

Մարզպետարանի պատասխանատուն էլ նկատեց՝ պետք չէ կենտրոնանալ այս համայնքում առկա խնդրի վրա, բայց նաև համամիտ է, որ խնդրին հստակ լուծում է անհրաժեշտ: Ըստ Անտոնյանի՝ մարզպետը Մերգել Ղարիբյանի հետ չի հանդիպել, անհրաժեշտություն չկա, բայց իրենք հանդիպել, զրուցել են:

«Շատ ողբերգական վիճակ չէ, բայց փոխադարձ հասկացողության խնդիր կա: Հետը խոսել ենք որպես մարդու, ոչ որպես Արփիի նախկին ղեկավարի: Հորդորել ենք, ասել, որ իր լիազորություններն արդեն դադարեցված են օրենքի ուժով, իրավասու չէ համայնքի գույք տնօրինելու, բացատրվել են հետագա բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ: Դրանից բացի, այլ իրավասություն մենք չունենք: Կա համայնքի ղեկավար, նա էլ կարող է իրավապահներին դիմել հետագա հարցերի կարգավորման համար: Իրենք պետք է հասկանան, որ ընտրությունները կայացած են, ղեկավարն ընտրված է»,- ասաց տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը:

Ընդհանուր առմամբ Շիրակի մարզը խոշորացված 6 համայնք ունի: Միայն Անիում ՏԻՄ ընտրություններ չեն կայացել:

Սամսոն Մատինյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2120 դիտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է