Լսարանի հետաքրքրության բավարարում՝ էթիկայի նորմերի խախտմամբ. Նավասարդյանը՝ հանգուցյալին խոշոր պլանով ցույց տալու մասին

Այն, որ հանրությանը հայտնի անձանց վերաբերյալ ցանկացած նորություն մեծ հետաքրքրություն է առաջացնում մարդկանց մոտ, զարմանալի չէ: Է՛լ ավելի մեծ հնչողություն են ստանում վերջիններիս հետ կապված դժբախտ դեպքերը, առավել եւս՝ մահերը: Հաշվի առնելով հանրության լայն հետաքրքրվածությունը՝ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին փորձում են հնարավորինս շատ ինֆորմացիա փոխանցել՝ այդ ճանապարհին երբեմն անտեսելով տարրական էթիկայի կանոններն ու նորմերը:

Վերջին թարմ օրինակը փետրվարի 6-ին երգիչ, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հուղարկավորության արարողության ժամանակ արված լուսանկարներն ու ուղիղ եթերով ցուցադրվող կադրերն էին: Խոսքը խոշոր պլանով արվեստագետի՝ տեւական հիվանդությունից հյուծված ու փոխված դեմքի ցուցադրման մասին է, որն էլ առաջացրեց Գրիգորյանի մերձավորների, նրա երկրպագուների եւ պարզապես բազմաթիվ սովորական մարդկանց զայրույթը:

Ամիսներ առաջ էլ նույնը կատարվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի հոգեհանգստի և հուղարկավորման արարողությունների ժամանակ:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նման իրավիճակներում, բնականաբար, էթիկայի կանոններին հետեւելը ենթադրում է զերծ մնալ այնպիսի պատկերների, կադրերի հրապարակումից, որոնք կարող են լրացուցիչ ցավ պատճառել մահացած անձի հարազատներին, մերձավորներին: Սակայն եթե տեսա լուսանկարահանումը գաղտնի եւ քողարկված չեն արվում, հանգուցյալի հարազատներն էլ արարողության ժամանակ տեսնում են դա եւ չեն արգելում, ապա այստեղ քննարկումներն անտեղի են:

«Իհարկե, այդ ամենը որոշ մարդկանց վրդովմունքի պատճառ կարող է դառնալ, սակայն, ամեն դեպքում, առաջնային որոշումը մահացածի մտերիմներինն է, բայց եթե հարազատները չեն բողոքում ու նախապես չեն արգելում, այստեղ ոչինչ անել չենք կարող»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Նավասարդյանի՝ դժբախտ պատահարների (վթար կամ մարդու առողջությանը վնաս հասցնող մեկ այլ իրադարձության դեպքում), երբ դա նկարահանվում ու տարածվում է լրատվամիջոցներով՝ առանց մերձավորների իմացության ու թույլտվության, առավել քան անթույլատրելի է: «Հիմնականում այդ կարգի տեղեկատվական վեճեր առաջանում են այնպիսի իրավիճակներում, երբ հնարավոր չէ ճշտել, թե ինչպիսին է վերաբերմունքը ցավ եւ տառապանք զգացող մարդկանց: Ուստի ես տարբերակում եմ մտցնում այդպիսի դեպքերի եւ սգո հանրային արարողակարգերի միջեւ»,- ընդգծում է զրուցակիցը:

Նավասարդյանը նաեւ նկատում է՝ եթե հեռուստաընկերությունների դեպքում կարգավորվում է ՀՌՀ-ի միջոցով, ապա առցանց լրատվամիջոցների դեպքում հարցն այլ է. կարգավորվում է միայն այն լրատվամիջոցների դեպքում, որոնք ստորագրել են ԶԼՄ ինքնակարգավորման վարքականոնի վերաբերյալ փաստաթուղթ եւ հետամուտ են լինում իրենց վրա վերցված էթիկական պարտավորությունների կատարմանը:

«2007թ. հունվարի 9-ին Երեւանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը, այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների եւ լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից եւ կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում: Այս պահին ՀՀ-ում գործող 71 լրատվամիջոցներ միացել են նախաձեռնությանը»,- նշում է նա:

Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ Կառավարության 2022 թվականի ծրագրում կա նաեւ ինքնակարգավորման զարգացման ծրագիր, պլանավորած է այն իրականացնել այս տարվա ընթացքում: Այժմ քննարկումներ են ընթանում՝ ինչպես է հնարավոր օրենսդրությամբ լրատվամիջոցներին խրախուսել, որպեսզի նրանք էլ ունենան ինքնակարգավորման մեխանիզմներ:

«Երբեք չպետք է պատրանքներ ունենանք, որ կարող է ամբողջ լրատվական դաշտը հետեւել էթիկայի վարքականոններին, սակայն այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, պետք է ամեն ինչ անել, որ տարածվի գոնե առաջատար լրատվամիջոցների վրա»,- շեշտում է բանախոսը:

Հարցին՝ նախնական քննարկմամբ ի՞նչ է որոշվել, ի՞նչ մեխանիզմ է կիրառվելու՝ լրատվամիջոցներին շահագրգռելու համար, Նավասարդյանը նշում է՝ դեռ հստակ ոչինչ ասել չի կարող:

«Հավատարմագրման առումով գուցե ինչ-որ բան լինի, որ, օրինակ, միայն ինքնակարգավորման մաս կազմող լրատվամիջոցները կարող են հավատարմագրվել խորհրդարանում կամ այլ պետական կառույցներում: Տարբերակները շատ-շատ են: Այժմ դրանք ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համալիր պիտի քննարկենք»,- մանրամասնում է նա:

Բորիս Նավասարդյանի համոզմամբ՝ լրատվամիջոցներն այսօր պիտի շահագրգռված լինեն, որ հանրության վստահությունը վայելեն, քանի որ դա բերում է որոշակի առեւտրային շահերի. «Մարդիկ գնում են այն ապրանքը, որին վստահում են: Նույնը տեղեկատվություն է՝ սպառում են այն լրատվությունը, որը, ըստ իրենց, հավաստի է, իսկ դա մեկ օրում չի արվում»:

Տպել
3522 դիտում

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող