«Բայրաքթարներ»՝ «հանուն խաղաղության». Էրդողանը խաղաղասիրական կոչ է անում ու միաժամանակ զինում Ուկրաինային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ժամանել է Կիև և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին։

Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը տևել է շուրջ 4 ժամ, իսկ ավարտելուց հետո նախագահները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

Զելենսկիի խոսքով՝ «Բայրաքթարների» արտադրության մասին համաձայնագիրը կստեղծի նոր աշխատատեղեր և «կուժեղացնի Ուկրաինայի պաշտպանունակությունը»։

«Այսօր ստորագրվել է համաձայնագիր, որը զգալիորեն կընդլայնի ԱԹՍ-ների արտադրությունը Ուկրաինայում»,- ասել է Զելենսկին «Ուկրաինսկայա պրավդա»-ի հետ զրույցում՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բանակցություններից առաջ հայտարարել է, որ Ուկրաինայում «Բայրաքթարների» արտադրության գործարանը դեռ պետք է կառուցվի։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Կիևի արտադրած անօդաչու սարքերը կհամալրվեն ուկրաինական շարժիչներով, և դրանք կստանան և՛ ուկրաինական, և՛ թուրքական բանակները միաժամանակ:

Հիշեցնենք, թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը վճռորոշ դեր են խաղացել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում, և, ըստ փորձագետների, դրանք այժմ կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը արևելյան Եվրոպայում ուկրաինական բանակի և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների միջև հնարավոր առճակատման մեջ։ 

Ուկրաինան առաջին անգամ Դոնբասում «Բայրաքթարներ» է կիրառել անցած տարվա հոկտեմբերի 26-ին՝ նրանից հրթիռով ոչնչացնելով հակառակորդի հաուբից։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այն ժամանակ Ուկրաինան ուներ 12 նման անօդաչու թռչող սարք, և դեռ այդ ժամանակահատվածում զինվորականները խոսում էին մոտ ապագայում կրկնակի շատ գնելու մտադրության մասին։

Դեկտեմբերին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իրականում Ուկրաինան գնել է շատ ավելի շատ «Բայրաքթար», քան պաշտոնապես հայտարարվել էր, իսկ ավելի ստույգ՝ տասնյակներով:

Էրդողանը Կիևում վերահաստատել է նաև հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու նպատակով այդ երկրների նախագահների հանդիպում կազմակերպել իր տարածքում։ Միաժամանակ, Էրդողանը վստահեցրել է՝ հատկանշական է, որ թեպետ էրդողանը կողմերին ընդունելու և խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, միևնույն ժամանակ նա վստահեցնում է, որ Թուրքիան դեռևս կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ նշելով, որ երկիրը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և դատապարտում է ռուսական բռնաճնշումները Ղրիմի թաթարների դեմ։

Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին միջնորդության առաջարկի համար։ «Ուկրաինայում խաղաղության համար մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել բոլոր հարթակներում և բոլոր ձևաչափերում: Կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ կարող եք ավարտել պատերազմը: Կարևոր է, որ բոլորը պատրաստ լինեն դրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Հիշեցնենք՝ պաշտոնական Մոսկվան դեռ չի համաձայնել Էրդողանի կողմից արված գագաթնաժողովի առաջարկին։

Ի լրումն անօդաչու թռչող սարքերի արտադրության շրջանակային համաձայնագրի, Էրդողանի Կիև կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ու Թուրքիայի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հինգշաբթի օրը նախագահների և պատվիրակությունների բանակցություններից առաջ կայացած ճեպազրույցում ասել էր, որ Ուկրաինան նաև կխնդրի Թուրքիային Ուկրաինային վաճառել անհատական պաշտպանության հանդերձանքները՝ զրահաբաճկոններ և սաղավարտներ։ «Քանի որ, ինչպես պարզվեց, ՆԱՏՕ-ի երկրների հերթը երկար է այդ համակարգերը գնելու համար, մենք կբանակցենք, որպեսզի Ուկրաինային հնարավորություն տանք առանց հերթի պաշտպանական համակարգեր ձեռք բերելու, խնդրեք, որ մեզ կառույցում դիմավորեն՝ հաշվի առնելով ժամանակաշրջանի առանձնահատկությունները»,- ասել է Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ այս անգամ բեռնափոխադրող ինքնաթիռով Ուկրաինա է տեղափոխվել 85 տոննա նռնականետային կրակոց։ 

Ըստ ուկրաինական մամուլի գնահատականների՝ վերջին օրերին ԱՄՆ-ն ուկրաինական բանակին ինքնաթիռներով ուղարկել է գրեթե 600 տոննա շտապ օգնություն՝ նռնականետեր, Javelin հակատանկային համակարգեր, դրանց համար նախատեսված զինամթերք, ինչպես նաև հրաձգային զինատեսակների պարկուճներ։

Այդ ընթացքում Կիև է ժամանել յոթերորդ տրանսպորտային ինքնաթիռը՝ ԱՄՆ-ի շտապ ռազմական աջակցությամբ։ Այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է նույն նախարար Ռեզնիկովը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ հայտնել է, թե Ռուսաստանը վերջին օրերին Բելառուս է տեղակայել հետխորհրդային պատմության մեջ ամենամեծ խմբավորումը։

«Սա Բելառուսում ռուսական զորքերի ամենախոշոր տեղակայումն է Սառը պատերազմից ի վեր՝ 30 հազար զինվորներով»,- մեջբերում են Սթոլթենբերգի խոսքերը միջազգային լրատվական գործակալությունները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս խմբում, ի թիվս այլ բաների, ընդգրկված են հատուկ նշանակության ուժեր, Սու-35 ինքնաթիռներ, С-400 զենիթահրթիռային համակարգեր և «Իսկանդեր» հրթիռային համակարգեր։

Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստվում են նաև համատեղ զորավարժություն անցկացնել, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ 2 երկրների միջև նաև զենքի առուվաճառքի գործարք է սպասվում:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին արևմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ, Պեսկովը չէր բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, Արևմտյան տասնյակ երկրներ ու միջազգային կառույցներ, սակայն, պնդում են ճիշտ հակառակը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հանդես եկավ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթեր կնքելու նախաձեռնությամբ՝ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ուկրաինայի տարածքի շարունակվող, ինչպես կարծում է Մոսկվան, «ռազմական զարգացման» հետ։ Կողմերը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, այդ թվում՝ անձնական հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը կրկնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։

Տպել
3103 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին