Նախագահի պաշտոնը ստանձնելիս Սարգսյանը լրիվ այլ քաղաքական պայմանավորվածություն է ունեցել Սերժ Սարգսյանի հետ. քաղաքագետ

Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարեց ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Սարգսյանը հրաժարականի որպես հիմնական պատճառ նշել էր այն, որ նախագահը չունի բավարար գործիքներ՝ երկրում տեղի ունեցող տարբեր գործընթացների և որոշումների վրա ազդելու համար:

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, որտեղ նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել՝ ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման: Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին»,- մասնավորապես ասվում էր նրա հայտարարության մեջ:

Հրաժարականից մեկ օր անց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրաժարականի տեքստի հրապարակումից ընդամենը 3,5 ժամ առաջ է իմացել դրա մասին:

«Ես Արմեն Սարգսյանից հետաքրքրվել եմ՝ ինքը քննարկո՞ւմ է դա ինձ հետ, թե՞ տեղեկացնում, որ կայացրել է այդ որոշումը։ Նա ասել է՝ կայացրել է որոշում»,- նշեց Կառավարության ղեկավարը: Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այնտեղ կային որոշակի բացատրություններ հրաժարականի դրդապատճառների մասին, որոնք ի գիտություն է ընդունում, սակայն չի ցանկանում մեկնաբանել դրանք:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ քաղաքագետ Հակոբ Բադալյանը տեսակետ հայտնեց, որ քայլը դավաճանություն համարել պետք չէ. «Հատկապես, որ խոսքը նախագահի մասին է, որը պետական կառավարման մեխանիզմում ավելի շատ խորհրդանշական դերակատարում ուներ»:

Քաղաքագետի խոսքով՝ չպատճառաբանված հրաժարականը տարբեր մանիպուլյատիվ քննարկումների առիթ է տվել: «Նախագահ Սարգսյանը պետք է փորձի հասարակության նկատմամբ ավելի բաց ու ազնիվ գտնվել և որոշակիորեն ավելի առարկայական ներկայացնել հրաժարականի պատճառները: Այսպիսով՝ նա հասարակությանը կազատի մի շարք անազնիվ շերտերի մանիպուլյատիվ ներգործության ռիսկերից»,- կարծում է Բադալյանը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե, իբր, իշխանությունը ճնշումներ է գործադրել Սարգսյանի նկատմամբ՝ քաղաքագետը նկատեց՝ այդ հարցի հասցեատերն Արմեն Սարգսյանն է:

«Սակայն պետք է ուշադրություն դարձնել «Հետք» պարբերականի այն հոդվածին, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը մինչև նախագահ դառնալը՝ 2017 թվականին, Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել: Այդ պայմաններում նա չէր կարող դառնալ ՀՀ նախագահ, քանի որ մինչև նախագահ դառնալու օրը նախագահի թեկնածուն պետք է առնվազն 6 տարի միայն ՀՀ քաղաքացի լիներ։ Սա լուրջ հանգամանք է, և արդյոք սա կարո՞ղ էր լիներ նրա հրաժարականի պատճառը, թե՞ ուղղակի զուգադիպեց ժամանակաշրջանը»,- անուղղակի հարցադրում է անում քաղաքագետը:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ նախագահը այդ պաշտոնը ստանձնելիս լրիվ այլ քաղաքական պայմանավորվածություն է ունեցել իր թեկնածությունն առաջադրած Սերժ Սարգսյանի հետ:

«Սերժ Սարգսյանի քաղաքական խնամակալության ներքո Արմեն Սարգսյանը, չունենալով մեծ լիազորություններ, հավակնելու էր լինել այդ համակարգի և քաղաքական դաշտի առանցքային բևեռներից մեկը՝ այդպիսով օգնելով Սերժ Սարգսյանին հավասարակշռել և հակակշռել կառավարման համակարգը, քանի որ այդ ժամանակ ներսում կային խնդիրներ, խմբային շահերի լուրջ բախում: Անկասկած, հենց այդ նկատառումով էր Սերժ Սարգսյանը հրավիրել բավականին ուժեղ ֆիգուր Արմեն Սարգսյանին: Իսկ հեղափոխությունից հետո նա հայտնվեց մի իրավիճակում, երբ իր քաղաքական այն գործոնը, որը պետք էր Սերժ Սարգսյանին, արդեն պահանջված չէր Նիկոլ Փաշինյանի համար: Եվ այսպիսով՝ արդեն առաջանում էին խնդիրներ»,- ասում է քաղաքագետը:

Խոսելով նախագահի ապագա թեկնածուի մասին՝ Բադալյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ պետք է քաղաքական ներդաշնակություն լինի խորհրդարանի, Կառավարության և նախագահի միջև. «Ակնհայտ է, որ ակնարկվում էր անհրաժեշտ քաղաքական որոշումներում արգելակող օղակ չլինելու մասին, որպեսզի նախագահը հավելյալ բարդություններ չառաջացնի քաղաքական մեծամասնության համար: Նիկոլ Փաշինյանը գործնականում նաև ակնարկեց այն, որ անկախ հրաժարականի տվյալ պահին լինելու պատճառից, այդուհանդերձ, ներդաշնակության խնդիր իր և Սարգսյանի միջև եղել է»:

Նկատառմանը, որ ընդդիմությունը դեռևս վերջնական չի կողմնորոշվել՝ կառաջադրի՞ նախագահի թեկնածու, թե՞ ոչ, սակայն համացանցում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, հարցին՝ արդյո՞ք Քոչարյանը կառաջադրվի՝ հասկանալով, որ խորհրդարանում մեծամասնությունն իշխանությունն է, Բադալյանն ասաց. «Այո, ես նույնպես լսել եմ խոսակցության մասին, բայց այդ հեռանկարին լուրջ չեմ վերաբերվում: Քոչարյանը նույնիսկ պատգամավոր չցանկացավ լինել, ուր մնաց համաձայնի նախագահի թեկնածու առաջադրվել՝ պատկերացնելով խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը»:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2472 դիտում

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի