Ռուսական ու բելառուսական խաղաղապահ ուժերի առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են հասցրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի ռուսական զորախմբի առաջին ստորաբաժանումները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Ընդգծվել է, որ ներկայումս օդադեսանտային ուժերի 45-րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները մշտական տեղակայման կետից երթ են իրականացրել դեպի Չկալովսկի բեռնման օդանավակայան, Իվանովոյի օդադեսանտային ուժերի կազմավորում՝ Իվանովո-Սևերնի օդանավակայան, Ուլյանովսկի օդադեսանտային ուժերի կազմավորում՝ դեպի Ուլյանովսկի օդանավակայան-Վոստոչնի, որտեղ իրականացվում է ռազմատրանսպորտային ինքնաթիռների բեռնում: Ռազմական գերատեսչությունից նշել են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվում է ստանդարտ տեխնիկական միջոցներով:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն։ Դրանք ներառում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների 103-րդ օդադեսանտային բրիգադի խաղաղապահ վաշտը ևս արդեն մեկնել է Ղազախստան։ Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ միջազգային և դաշնակցային պարտավորությունները կատարելու նպատակով Բելառուսի Հանրապետությունը բելառուսական զորախումբ է ուղարկում՝ մասնակցելու Ղազախստանի Հանրապետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանը, ինչը կարող է հանգեցնել սահմանադրական կարգի խախտման, ինքնիշխանության և անկախության կորստի:

Բելառուսի Հանրապետության նախագահը հավանություն է տվել այդ նպատակով հատուկ գործողությունների ուժերի Վիտեբսկի 103-րդ օդադեսանտային բրիգադից վերապատրաստված խաղաղապահ վաշտ ուղարկելու որոշմանը»,- ասել է պաշտպանության վարչության ղեկավարը:

Նա տեղեկացրել է, որ ստորաբաժանումն անցել է ուսումնավարժության ողջ համալիրը, պատրաստ է նման առաջադրանքներ կատարել և համալրված է միայն պայմանագրային զինծառայողներով:

Նախարարը նաեւ ասել է, որ իր ղազախ գործընկերոջ հետ զրույցի ընթացքում տեսել է «լիակատար վճռականություն՝ կարգուկանոն հաստատելու եւ սահմանադրական կարգի խախտումները կանխելու համար»՝ հավելելով, որ իերնք պատրաստ են նաև հավելյալ օգնության։  

Նշենք, որ Ղազախստանում իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար սահմանափակ ժամկետով հանրապետություն են ուղարկվում խաղաղապահներ ՀԱՊԿ անդամ երկրներից։ Նրանց հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավապահներին իրավիճակը կայունացնելու և այն օրինական դաշտ վերադարձնելու հարցում։

Հիշեցնենք՝ այս տարվա առաջին օրերը խիստ լարված ու ոչ բարենպաստ են մեկնարկել Ղազախստանի կառավարության անդամների, նախագահի ու երկրի բնակչության համար, քանի որ հեղուկ գազի գնի գրեթե կրկնակի բարձրացումից հետո սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկզբում ուղեկցվել են անկարգություններով և ծեծկռտուքներով, այնուհետև՝ վերածվել զինված բախումների: 

Այդ բախումների հետևանքով կան զոհեր, հազարավոր տուժածներ, մի քանի հարյուր հոսպիտալացվածներ, իրավիճակը երկրի ներսում պայթյունավտանգ է, իսկ ժամեր առաջ Ալմաթիում զինվորականները բարձրախոսներով պահանջել են անկարգությունների մասնակիցներից հեռանալ Հանրապետության հրապարակից և զգուշացրել, որ կկրակեն, որից հետո սկսվել է հրաձգություն:

Տպել
2003 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը