ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի վերահսկողության մեխանիզմները․ դատախազություն

Դատախազության միջնորդագրի արդյունքում ՃՈ-ում հստակեցվել են վարչական տուգանքի գումարների մուտքագրման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազությունը։ 

ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով հիմնավորվել էր, որ Վ. Գալստյանը, 2011թ. ապրիլի 21-ից, զբաղեցնելով ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչի պաշտոնը, 2019-2020թթ. ընթացքում քաղաքացիների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար Լոռու մարզի Թումանյանի վարչական տարածքը սպասարկող ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, որոշումները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերը և քաղաքացիների կողմից վճարված գումարները՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, գումարները մեկ օրյա ժամկետում ՀՀ ոստիկանության արտաբյուջետային հաշվին չի վճարել, փոխարենը՝ ընդհանուր 7.128.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերով գումարը յուրացնելով՝ օգտագործել է իր անձնական կարիքների համար:

Վ. Գալստյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր  արարքի կատարման համար: Նախաքննության ընթացքում նա  ընդունել  էր իրեն առաջադրված մեղադրանքը, տվել  խոստովական ցուցմունք և ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու, ինչի արդյունքում 2021թ. դեկտեմբերի 10-ի դատավճռով Վ.Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 5 տարի ժամկետով ազատազրկման: Վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով:

ՀՀ դատախազությունը տեղեկացրել էր նաև, որ քրեական գործով նախաքննության ընթացքում վեր են հանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները: Մասնավորապես, պարզվել էր, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, այդ փաստաթղթերի և գանձված գումարների՝ համապատասխան անձանց կողմից միմյանց հանձնում-ընդունումը պատշաճ կերպով չի կատարվել, որևէ պաշտոնատար անձի կողմից, ըստ էության, այդ գործընթացի նկատմամբ հսկողություն չի իրականացվել, որոնք էլ հափշտակություններ կատարելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծել:

Եվ ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով, որ  տեղ գտած այդ թերությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար, առաջանում է տուգանք վճարող քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկ և նմանատիպ երևույթներ ենթադրաբար կարող են տեղի ունենալ նաև ՃՈ ծառայության այլ ստորաբաժանումներում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, վերոնշյալ գործըթնացների նկատմամբ գործուն վերահսկողության մեխանիզմներ մշակելու և գործադրելու նպատակով:

Արդյունքում` դատասխազության միջնոդրագիրը, համաձայն ստացված գրության, քննարկվել է ՀՀ ոստիկանությունում և որոշում է կայացվել համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց գործառութային պարտականություններում կատարել փոփոխություններ՝ հասցեականացնել ու կոնկրետացնել նշված գործընթացների նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց շրջանակը:

Տպել
936 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը