Ախուրյանում ընտրապայքարը դժվար է լինելու. առաջադրվել են տարիներ շարունակ համայնքներ ղեկավարած 4 համայնքապետերը

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ի սկզբանե 4 քաղաքական ուժ էր գրանցվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Իկիլիկյան», «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները:

Սակայն վարչական դատարանը երեկ կայացրած վճռով «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը համարել է անվավեր՝ բավարարելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի:

Անկախ այս հանգամանքից՝ Ախուրյան համայնքի առաջիկա ընտրություններում դժվար պայքար է սպասվում, քանի որ ներկայացված ուժերի առաջին համարները երկար տարիներ զբաղեցրել են Ախուրյան խոշորացված համայնքի կազմում ներառված տարբեր բնակավայրերի համայնքապետերի պաշտոնը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ախուրյանում ներկայանում է 38 հոգանոց ցուցակով: Այն գլխավորում է Առափիի համայնքապետ Ալբերտ Այվազյանը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Այվազյանն ասաց՝ վստահ է, որ հաղթելու է:

«Մտել եմ պայքարի մեջ՝ միայն հաղթելու համար: 48 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, 41-ը պայմանավորված է Ախուրյանի նախկին վարչատարածքի ու Առափի համայնքի հետ: Ես տեսնում եմ հաղթելու իմ հնարավորությունը»,- ասաց Այվազյանը:

Իր հաղթանակին հավատում է նաև «Հաղթանակ» դաշինքի 34 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորող Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը: Այս դաշինքը ստեղծվել է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների մեկտեղման արդյունքում:

Արշակյանն ասաց, որ ինքն էլ է վստահ՝ հաղթելու և հաջողությամբ ղեկավարելու է Ախուրյան խոշորացված համայնքը: Դաշինքի անունն էլ է դա հուշում: «Մենք ոչ թե գնում ենք ընտրություններին մասնակցելու, այլ միանշանակ հաղթելու: Հաստատ գիտեմ, որ հաջողություններ կունենանք»,- վստահեցրեց Արշակյանը:

Պետք է նկատել, որ Կարեն Արշակյանին որպես համայնքապետի թեկնածու ներկայացրել է ՀՅԴ-ն: Այնինչ 25 տարի շարունակ Ախուրյանում դաշնակցության միակ թեկնածուն Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանն էր:

Վերջինս այս ընտրություններին մասնակցում է իր հիմնած «Ախուրյան» կուսակցությունների դաշինքով, որի կազմում են ԲՀԿ-ն, «Համերաշխություն» և «Երկիր ծիրանի» կուսակցությունները:

«Կուսակցություն չեմ փոխում, էլի Դաշնակցությունից եմ: Առաջադրումն այլ բան է: Այս ընտրություններին մարդիկ ավելի շատ անձին են նախապատվությունը տալիս: Ես մեծ ճանաչում ունեմ, խնդիր չեմ տեսնում»,- ասաց Արծրունի Իգիթյանը:

Նշենք, որ Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն վերջերս խոշորացված չորս համայնքում՝ Ախուրյանում, Արթիկում, Ամասիայում և Աշոցքում:

Սամսոն Մատինյան

Տպել
1442 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը