Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա վարչապետի հրաժարականի պահանջին

Երգիչ, իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ չեն միանա կեղծ օրակարգով հանդես եկող ու վարչապետի հրաժարականի պահանջի տակ հանդես եկող կեղծ քաղաքական ուժերին:

««Ազգի ձայն» կուսակցությունը չի միանա կեղծ օրակարգերով հանդես եկող որեւէ քաղաքական ուժի, որը վարչապետի հրաժարականի պահանջի անվան տակ կփորձի երկիրը տանել ցնցումների, քանզի դա ոչ պետականամետ քաղաքական ուժերի գործելաոճն է»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «Ազգի ձայն» կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետությանը ՀԱՊԿ-ի նախագահությունն ստանձնելու կապակցությամբ:

Հիշեցնենք՝ Մհեր Արմենիան ամիսներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն հիմնադրել եւ մասնակցել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա նշել էր, որ ցանկություն ունի ինչ-որ գեղեցիկ գույն մտցնել մեր այսօրվա առօրյայի մեջ և փորձել ինչ-որ ձևով պետականաշինության մեջ մասնակից լինել: Ամիսների ընթացքում Մհերը վստահորեն պնդում էր, որ հաղթելու են: Ապրիլի 21-ին էլ նա հրավիրել էր իր կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելու: Հրավերին արձագանքած լրագրողները, սակայն, հասնելով նշված վայր, անակնկալի էին եկել՝ արձանագրելով, որ ընդարձակ դահլիճում ներկա է ընդամենը 15-17 հոգի:

Ավելի ուշ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել էր ընտրություններին մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցուցակը, որոնք սահմանված ժամկետում ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր էին ներկայացրել, նրանց հրապարակած ցուցակում բացակայում էր երգիչ և իրեն նաև քաղաքական գործիչ հռչակած Մհեր Արմենիայի (Մհեր Մեսրոպյան) «Ազգի ձայնը» կուսակցության անունը, այնինչ լրագրողները արձանագրել էին, որ Մհերը ներկայացել էր ԿԸՀ:

Դրանից հետո Մհեր Արմենիայի հետ տևական ժամանակ կապ հաստատել չէր հաջողովում՝ պարզելու համար պատճառները, թե ինչո՞ւ այդպես էլ նրանք չմասնակցեցին ընտրություններին:

Տպել
5482 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է