Աշխարհի ամենահին գինեգործական երկրներից մեկը․ Forbes-ն անդրադարձել է հայ գինեգործներին

30/06/2021 schedule13:39

Հեղինակավոր Forbes պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության մասին ու նշել, թե ինչ դժվարությունների են բախվում գինեգործները Հայաստանում, հատկապես՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։

Նյութի հեղինակ Քատերին Թոդը գրում է Տավուշի մարզի Բերդավան գյուղի մասին՝ իր հոդվածը վերնագրելով «Գինեգործության հնագույն երկրներից մեկը, որ խաղող է աճեցնում հակամարտության գոտում. Հայաստանի վերածնունդը»։

«Գինու շատ արտադրողների համար խաղողի բերքահավաքը ամենալարված ժամանակաշրջանն է, քանի որ դրանից է կախված գինու ապագան, որը կարող է կա՛մ կերտվել, կա՛մ չլինել առհասարակ:

Որոշ դեպքերում բերքահավաքն ավելի հեշտ է. բավական ժամանակ է լինում խաղող հավաքելու համար, երբ եղանակը բարենպաստ է, այդ դեպքում այն դառնում է տոնակատարություն։

Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ խաղողի բերքահավաքի ժամանակ ամեն մի քայլը լինում է դժվար, սարսափելի և երբեմն հոգնեցուցիչ»,- գրել է հեղինակը:

Խոսելով խաղողի բերքահավաքի ու գինու ստացման բարդությունների մասին՝ Թոդը նշում է.

«Գինեգործական որոշ շրջաններում խաղողագործները երբեմն ստիպված են շշերով, արկղերով թաքնվել թշնամու գնդակից:

Հայ գինեգործներն այնքան բան են վերապրել. խորհրդային տարիներին նրանք ստիպված են եղել փրկվել բռնաճնշումներից, միության փլուզումից հետո անորոշության մեջ են հայտնվել, այժմ էլ հակամարտության գոտում են, որտեղ յուրաքանչյուր բերքահավաք կարող է կենաց-մահու իրավիճակ ստեղծել»:

Հոդվածում նշվում է, որ այս ամենը, սակայն, չի խանգարում խաղողագործներին սահմանամերձ Բերդավանում: Այստեղ մարդիկ ամեն կերպ շարունակում են մշակել իրենց բերքը և առանձնակի թրթիռով են վերաբերվում գինու արտադրությանը, իսկ բարձրորակ հայկական գինիների պահանջարկն աճում է:

Բերքահավաքի ընթացքը կարող է տարբեր լինել Հայաստանի տարբեր շրջաններում, երբեմն ստիպված են լինում խույս տալ բեռնված շշերով արկղերը տեղափոխելիս: Հայ գինեգործները շատ բան են հաղթահարել, Խորհրդային ժամանակներում ռեպրեսիաների զոհ են դարձել, Միության փլուզումից հետո հայտնվել են անորոշության վիճակում, իսկ այժմ՝ կոնֆլիկտի գոտում, ուր յուրաքանչյուր բերքահավաք կարող է կյանքի ու մահվան իրավիճակ ստեղծել»,- գրում է Թոդը։

«2010 թվականին Արենի գյուղում՝ գինիներով հայտնի Վայոց ձորի մարզում, հնագետները հնագույն գինեգործական հնձան, խմորման ու հնեցման անոթներ, ըմպանակներ, խաղողի չորացած վազեր, կեղև և սերմեր են հայտնաբերել։ Գտածոն 6000 տարեկան է։ Դրանք հայտնաբերվել են Արենի 1 կոչվող քարանձավում»,- նշվում է հոդվածում՝ հիշեցնելով, որ Հայաստանում է հայտնաբերվել այսօրվա դրությամբ աշխարհի ամենահին գինեգործական համալիրը:

Քաթերին Թոդը նաև պատմում է, որ Հայաստանում խաղողի ավելի քան 400 տեղական տեսակներ կան։

Հայաստանը կոնյակ է պատրաստել Խորհրդային Միության համար, իսկ նրա հարևան երկիրը՝ Վրաստանը, գինի էր պատրաստում: Հայաստանում գինեգործության մասին ավելի ուշ է հայտնի դարձել, քանի որ Հայաստանը գինեգործության թաքնված գոհարներից է եղել:

Տպել
1947 դիտում

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող