«Մի մեշոկ փող ենք տվել, որ պատահական նշե՞ս». այսօր տեղի ունեցան միասնական վերջին քննությունները

Այսօր միասնական քննությունների վերջին օրն էր: Հանրապետության 15 քննական կենտրոններում 1314 դիմորդներ միասնական քննություն հանձնեցին «Ռուսաց լեզու» եւ «Քիմիա» առարկաներից, իսկ արդեն կարճ ժամանակ անց՝ երկրորդ փուլում, քննություն հանձնելու իրավունք կունենան զինվորական ծառայությունից զորացրվածները, քոլեջի, ուսումնարանների շրջանավարտները, սփյուռքի, Ջավախքի դիմորդները եւ այն դիմորդները, որոնք առաջին փուլին հիմնավոր պատճառներով չեն մասնակցել։

Երեւանի համար 189 ավագ դպրոցում դիմորդները քննություն էին հանձնում քիմիա առարկայից։ Այս դպրոցում դիմորդների թիվը 118 էր, որոնցից ներկա էին 106-ը։ Քիմիայի այսօրվա քննությունը ավելի շատ վճռորոշ է լինելու բժշկական համալսարան ընդունվողների համար, հատկապես որ այս բուհ ընդունվելու համար անհրաժեշտ մյուս՝ կենսաբանություն առարկայի քննության արդյունքները այնքան էլ հուսադրող չէին (կենսաբանություն առարկայի քննությունից անբավարար էր ստացել դիմորդների 21.2 տոկոսը)։ Ուստի այսօր քիմիա հանձնող շատ դիմորդների մոտ, ինչպես եւ սպասվում էր, հուզմունքն ու անհանգստությունը մեծ էին։ Դպրոցի բակում մեզ հանդիպած մի աղջիկ ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել, աչքերը չէր կտրում իր հետ բերած շտեմարաններից եւ միայն վերջին րոպեին համարձակություն ստացավ մտնելու քննասենյակ։

«Բժշկական պիտի ընդունվեմ։ Էս տարվա կենսաբանության քննությունը ինձ համար դժվար էր, կային նաեւ արտաշտեմարանային հարցեր, տասներկու միավոր եմ ստացել, քիմիայից ավելի եմ վախենում, քանի որ սա ավելի դժվար է»,- անկեղծացավ նա։

«Տեսնես՝ մենակ էս տարի՞ ա սենց բարդ, թե՞ միշտ է այսպես եղել»,- ասաց աղջիկը՝ հարցականների մեջ փորձելով գտնել իրեն փոքր-ինչ հանգստացնող պատասխաններ։

Դիմորդներից Անուշն էլ անհանգստացած էր. տեսնես՝ կհասցնի՞ լուծել բոլոր խնդիրները, որովհետեւ, ըստ իր հաշվարկի, փորձնական թեստերը միշտ 3 ժամում է ավարտում: Նրա խոսքով՝ թեպետ լարվածություն կա, սակայն համեմատած առաջին քննության՝ այսօր ավելի հանգիստ է:

Ապագա ատամնաբույժ Արսենն էլ, որը կենսաբանություն առարկայից 17 միավոր էր ստացել, վստահ էր, որ դրական միավոր ստանալու դեպքում անպայման կընդունվի Հերացու անվան բժշկական համալսարան։ Արդեն հաշվարկել էր, որ կենսաբանության քննության պես գուցե դիմորդների 20 տոկոսից ավելին քիմիայից անբավարար գնահատականներ ստանա, իսկ դրական անցողիկ գնահատականներ ստացողները հաստատ կընդունվեն։ Նա, սակայն, բուհ ընդունվելու իր բանաձեւն առաջարկեց. «Ուրիշների «կտրվելուց» ենք ուրախանում, որ մենք հեշտ ընդունվենք,- անկեղծ ասաց դիմորդը, բայց հետո անմիջապես ավելացրեց,- չէ՛, բժշկական ընդունվելը պիտի դժվար լինի, այլ ոչ թե երկու ութով ընդունվես»։

Նա գտնում էր, որ բուհը պիտի սահմանի տրամաբանական անցողիկ միավոր. բժշկականի համար, օրինակ, ապագա բժիշկը առաջարկում էր երկու առարկայից առնվազն 30 միավոր ունենալ, իսկ ավելի ցածր միավորը, ըստ նրա, ուղղակի ամոթ է։ «8 միավորով ընդունված դիմորդը ի՞նչ բժիշկ պիտի դառնա»,- ասաց տղան եւ արժանացավ ոմանց, հատկապես շուրջը խմբված ծնողների խիստ հայացքներին։

Դիմորդներից ոմանք դժգոհ էին այս շոգ եղանակին դիմակներով քննության ներկայանալուց, որովհետեւ, ըստ ապագա բժիշկների, տոթ տարածքում երկար ժամանակ դիմակով մնալը թթվածնաքաղց է առաջացնում, որը ազդում է նաեւ ուղեղի աշխատանքի վրա:

Քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի խոսքով՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար սահմանված բոլոր պահանջների պահպանելը իրենց համար առաջնահերթ է, խոսքը վերաբերում է նաեւ նստարանների միջեւ սահմանված անհրաժեշտ սոցիալական հեռավորությանը. դիմորդները պարտավոր են դիմակները դնել, երբ խախտեն այդ հեռավորությունը, օրինակ՝ մոտենան ստորագրելու, քննասենյակից դուրս գան եւ այլն:

Պարսամյանը նշեց, որ այս տարի ինքը տարբեր քննական կենտրոնների ղեկավար է եղել եւ համարում է, որ ընդհանուր առմամբ այս տարվա քննաշրջանը հանգիստ է անցել, առանց արտառոց միջադեպերի։ Իսկ, առհասարակ, գիտի, որ եղել են որոշ դեպքեր, երբ հեռախոսից օգտվելու պատճառով դիմորդը հեռացվել է քննությունից:

Ծնողներից մեկն էլ հարց ուղղեց քննական կենտրոնի ղեկավարին՝ գյուղի երեխաները ինչո՞ւ քննությունները չեն հանձնում Երեւանում։ Ծնողին ավելի շատ մտահոգում էր այն, որ, ըստ իր լսած տեղեկության, որոշ գյուղական կամ մարզային համայնքներում հսկողությունը պատշաճ չի կազմակերպվում, դիմորդները կարողանում են օգտվել հեռախոսներից, որի մասին են վկայում քննություններից ստացած գնահատականների մեծ տարբերությունը։

Վարդան Պարսամյանը, սակայն, բացառեց նման դեպքերը։ Ըստ նրա՝ քննական կենտրոնների ղեկավարները շրջում են բոլոր մարզերում, գործընթացը վերահսկվում է ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում, ու, ըստ քննական կարգի, գյուղի երեխաները քննությունները հանձնում են մարզկենտրոնում:

Դպրոցի բակում իրենց երեխաներին անհամբերությամբ սպասող ծնողներից շատերն էլ, որ իրար հասցրել էին ճանաչել դեռ կենսաբանության քննությունից, քննարկում էին երեխաների ապագա ծրագրերը, դժգոհում միասնական քննությունների անցկացման ձեւաչափից, արդյունքներից եւ այլն:

Ծնողների մի մասը կարծում էր, որ միասնական քննությունները ընդհանրապես պետք է հանվեն, դրանք անիմաստ լարվածություն են առաջացնում թե՛ դիմորդների, թե՛ ծնողների մոտ։ Դրան հակառակ՝ առաջարկում էին, որ երեխաները, դպրոցից կրեդիտներ հավաքելով, անմիջապես բուհ ընդունվեն: Մի մասն էլ դեմ էր դրան, որովհետեւ դպրոցի օբյեկտիվության նկատմամբ այնքան էլ մեծ հավատ չունեին։ Նշում էին նաեւ, որ դպրոցի տված գիտելիքն էլ այնքան բավարար չէ, որ երեխաները կարողանան առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվեն իրենց ցանկացած բուհը:

Քննության ավարտից մեկ ժամ շուտ դուրս եկած մի տղա էլ, գլուխը թափահարելով, մորն ասաց, որ մեծ մասը պատահականության սկզբունքով է նշել։ «Մի մեշոկ փող ենք տվել, որ պատահական նշե՞ս»,- դժգոհելով ասաց մայրը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
17447 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել