Բա իհարկե, նրանք էլ ունեին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե իրենց անձնական եկամուտների մասին. Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Հանրապետության հրչապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում խոսեց իր գնահատմամբ դժոխքի միջով անցնելու եւ այդ ընթացքում քաղաքացիներից ստացած ուժի մասին:

«Իմ խոնարհումը եւ խորը երախտիքը ձեզ, որ պատերազմից հետո, հետպատերազմյան մղձավանջից հետո ոչ միայն չծնկեցիք, ոչ միայն չընկրկեցիք, ոչ միայն չկոտրվեցիք, ձեր մեջ ուժ գտաք՝ չհրաժարվելու Հայաստանի մասին ձեր երազանքից, այլեւ մեզ ուժ տվեցիք, ձեր հույսով մեզ հույս տվեցիք, ձեր ամրությամբ մեզ ամրացրեցիք, եւ թույլ չտվեցիք, որ մեր ուսերից վայր ընկնի մեր բաժին խաչը։ Միասին մենք անցանք դժոխքի միջով, եւ միայն այն բանի շնորհիվ, որ այդ ողջ ընթացքում դուք մեր կողքին էիք, մեր թիկունքում, մեր հետեւում, միայն առջեւ, այդ բանի շնորհիվ մեզ չկերան սատանաներն ու դեւերը»,- ասաց Միրզոյանը:

Իր խոսքի հաջորդ մասը Միրզոյանը ուղղեց ոչ միայն հրապարակում հավաքվածներին, այլեւ բոլոր նրանց, ում հավատն իրենց նկատմամբ այս ընթացքում սասանվել է, ում մոտ կասկած է առաջացել՝ արդյոք ճիշտ էր ինքը, որ մասնակցում էր 2018-ի հեղափոխությանը, արդյոք ճիշտ էր ինքը, որ Հայաստանում իշխանությունը պատվիրակում է ՔՊ-ին:

Այդ հարցերին պատասխանելու համար Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են արվել նախորդ 3 տարիներին, ընդգծելով, որ այդ 3 տարիների մեջ հաշվում է նաեւ այն առաջին տարին, երբ խորհրդարանում մեծամասնություն չեն ունեցել, հետո եղել է կորոնավիրուս, ապա նաեւ պատերազմ:

«Տնտեսություն եւ սոցիալական քաղաքականություն․ կոռուպցիոն շահեր չհետապնդելու, արդար կառավարման արդյունքում վերացրել ենք արհեսատական մենաշնորհները, մենք գրեթե վերացրել ենք ստվերը, ստվերից դուրս են եկել բազմաթիվ բիզնեսներ, ստեղծվել է  շուրջ 85 հազար աշխատատեղ՝ մի մասը նոր, մի մասը ստվերից դուրս եկած, զուգահեռաբար նվազեցրել ենք բոլոր հարկատեսակների դրույքաչափերը»,- տնտեսական հաջողությունները թվեց Միրզոյանը:

Ըստ նրա, հիմա որոշները սա համարում են ապիկարություն, ապաշնորհություն, համարձակվում են ասել, որ իրենք ավելի լավ էին կառավարում:

«Բա իհարկե, նրանք էլ ունեին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե այդ ցուցանիշները վերաբերում էին իրենց անձնական գույքին եւ դրամական միջոցներին։ Նրանք, ովքեր այստեղ կանգնած են եւ նրանք, ովքեր հիասթափվել են կամ տատանվում են. այս ընտրությունների ելքը որոշելու է ոչ թե մեր՝ հարթակաում կանգնածների իշծանության լինել- չլինելու հարցը, այլ նշածս փոփոխությունների շարունականության հարցը։ Դուք մեզնից կարող եք հիասթափվել, բայց դուք չեք կարող հիասթափվել ձեր երազանքներից, չեք կարող հիասթափվել ձեր երկրի մասին պատկերացումներից, դուք չեք կարող կասկածի տակ դնել ազատությունը, հավասարությունը եւ ժողովրդավարությունը, չեք կարող կասկածի տակ դնել այդ արժեքների համար 3 տարի առաջ ձեր իսկ մղած պայքարը»։

ԱԺ նախագահն իր խոսքն ավարտեց հետեւյալ բառերով. «Այս հանգրվանում Հայաստանն ուի երկու հնարավոր ճանապարհ եւ առաջիկա արտահերթ ընտրությունները անկյունաքարային են լինելու այդ ճանապարհի ընտրության հարցում. 1. հանձնվել, կոտրվել, վերադառնալ դեպի անցյալ, դեպի քաղաքացու վճռորոշ դերի զրոյացում, քաղաացու ունեզրկում, կեղծված ընտրություններ, համակարգված կոռուպցիա եւ կաշառակերություն, այն գարշահոտ ճահիճը, որից միակ ելքը թվում էր արտագաղթը, 2. ճեղքել հուսահատության պատը, դուրս գալ հոգեբանական փակուղուց, շտկել մեջքը, շարունակել բարեփոխումները եւ քայլ այլ քայլ, աղյուս առ աղյուս կառուցել Հայաստանի ապագան»։

Տպել
1386 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին