«Ալաշկերտի» աննախադեպ հնարավորությունը. հայկական թիմերի եվրագավաթային հեռանկարները

20/06/2021 schedule17:21

Հայկական թիմերը այս շաբաթվա ընթացքում իմացան եվրագավաթների իրենց մրցակիցներին: Վիճակահանությունը շատ տարբեր ստացվեց նախորդ մրցաշրջանի Պրեմիեր լիգայի առաջատար թիմերի համար: Թիմերից մեկը կարող է վիճակահանությունը շատ բարեհաճ համարել, երկուսը՝ ծայրահեղ ծանր: Սակայն ամենի մասին՝ հերթականությամբ:

Չեմպիոնների լիգա

«Ալաշկերտ»

Հայաստանի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կհանդիպի Ուելսի «Կոնան-Կի Նոմադսին»: Ուելսի չեմպիոնը հավանական մրցակիցներից ամենաթույլերից էր, այնպես որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է գոհ լինել: «Նոմադսը» բավականին հին ակումբ է, թեև բրիտանական ֆուտբոլի համար 1946թ.-ին հիմնադրված ակումբը այդքան էլ մեծ հնություն չէ:  Չնայած հարուստ պատմությանը՝ ակումբը միայն երկու անգամ է չեմպիոն եղել, ընդ որում վերջին երկու մրցաշրջաններում:

«Նոմադսը» վերջին տարիներին հաճախակի մասնակցում է եվրագավաթներին: Սկսած 2016/17 մրցաշրջանից այս թիմն անընդհատ ներկայացնում է Ուելսը Եվրոպայում, բայց 5 փորձերից 2-ում է կարողացել անցնել հաղթահարել որակավորման առաջին փուլը:

Թիմում հավաքված են հիմնականում ուելսցի և անգլիացի միջինից ցածր կարգի խաղացողներ, կա նաև ավստրալացի դարպասապահ: «Ալաշկերտն» այս դիմակայությունում անկասկած ֆավորիտ է, առավել ևս, որ թիմը բրիտանական ակումբների հետ խաղալու դրական փորձ ունի. 2015թ.-ին թիմը հաղթահարեց շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում:

Ուելսական արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Շերիֆ» (Մոլդովա) - «Տեուտա» (Ալբանիա) զույգի հաղթողին: Սա նույնպես եղած տարբերակներից վատագույնը չէ: Երկու թիմերն էլ եվրագավաթային հարուստ փորձ ունեն, բայց մակարդակով մոտ են «Ալաշկերտին»: Այնպես որ, Հայաստանի չեմպիոնն աննախադեպ հնարավորություն ունի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու: Սակայն կանխատեսումները ֆուտբոլում անշնորհակալ գործ են. պետք է տրամադրվել «Նոմադսի» հետ խաղին և ոչնչի մասին այլևս չմտածել: 

Ավելորդ չէ նշել, որ որակավորման առաջին փուլը հաղթահարելու և երկրորդ փուլից դուրս մնալու դեպքում «Ալաշկերտը» իրավունք կստանա պայքարը շարունակել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում: Այդտեղ էլ պարտվելու դեպքում հնարավորություն կլինի պայքարը շարունակել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որն աննախադեպ ճանապարհ կարող է բացել դեպի եվրագավաթների խմբային փուլ: 

Իսկ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից դուրս մնալու դեպքում «Ալաշկերտի» համար երաշխավորված կլինի կամ Եվրոպայի լիգայի կամ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում հանդես գալը: Նման հնարավորությունը, իսկապես չի կարելի բաց թողնել: 

Կոնֆերենցիաների լիգա

«Նոա»

Հայաստանի փոխչեմպիոնի մրցակիցը լինելու է ֆիննական «ԿուՊՍ»-ը: Ֆիննական հայտնի թիմերից մեկն է, որը 6 անգամ Ֆինլանդիայի չեմպիոն է եղել: Կազմը համալրված է ոչ միայն ֆինն միջին կարգի խաղացողներով, այլև մի շարք լեգիոներներով՝ Ֆրանսիայից, Ավստրիայից, Կամերունից, Բրազիլիայից, Նիգերիցայից, Գանայից, Վենեսուելայից: 

«Նոան» իր զորու է «ԿուՊՍ»-ի հետ պայքարել հաջորդ փուլ դուրս գալու համար, չնայած դիմակայությունում, թեև մի փոքր, բայց ավելի բարձր են գնահատվում ֆինների հնարավորությունները: Այս արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի ուկրաինական «Վորսկլայի» հետ: Անկախ նրանից, թե որ թիմը դուրս կգա հաջորդ փուլը, միևնույն է, «Վորսկլան» է համարվելու բացահայտ ֆավորիտ:

«Արարատ»

Իսկ ահա Հայաստանի գավաթակրի շանսերը մինիմալ են: Հունգարական «Ֆեհերվարը» հնարավոր տարբերակներից ամենավատն էր: Այդ թիմում Հունգարիայի հավաքականի չորս ֆուտբոլիստ է հանդես գալիս, որոնք այս օրերին մասնակցում են Եվրոպայի առաջնությանը: «Արարատի» համար հաղթաթուղթ կարող է լինել այն, որ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմը բավականին համախմբված է եւ կարողանում է պայքարել կարգով իրեն գերազանցող թիմերին:

«Ֆեհերվարն» առաջին հերթին ուժեղ է իր պաշտպանությամբ, պատահական չէ, որ հավաքականում հանդես եկող չորս ֆուտբոլիստներից երեքը հենց այդ գծի խաղացողներ են: Մյուս կողմից, այն, որ առաջատար այդ խաղացողներն այժմ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, կարող է խաղալ «Արարատի» օգտին: Նրանք բավականին ուշ կմիանան թիմին՝ առանց հանգստանալու, եւ կարող են հոգնած միանալ թիմին:

Հունգարական արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» («Էստոնիա»)- «Շլոնսկ Վրոցլավ» («Լեհաստան») զույգի հաղթողի հետ: Այստեղ ֆավորիտը լեհական թիմն է: Կարելի է վստահաբար ասել, որ այս դեպքում եւս «Արարատի» բախտը չի բերել:

«Ուրարտու»

Վերջապես, Հայաստանի Պրեմիեր-լիգայի բրոնզե մեդալակիրը կհանդիպի սլովենական հանրահայտ «Մարիբոր» թիմին: Իհարկե, «Մարիբորը» նախկին համբավը հիմա չունի, բայց հայկական թիմի հետ դիմակայունությունում բացահայտ ֆավորիտ է լինելու: Թիմի կազմը համալրված է փորձառու սլովենացի ֆուտբոլիստներով, կա նաեւ ուժեղ բրազիլացի լեգիոներ: «Ուրարտուն» պետք է փորձի իր երիտասարդ կազմի շնորհիվ արագ ֆուտբոլ պարտադրել մրցակցին, որպեսզի հնարավորություն ունենա հաջորդ փուլ դուրս գալ:

Հաջորդ փուլում այս դիմակայունության հաղթողը կհանդիպի շվեդական «Համմարբյուին»: Ինչպես «Արարատը», այնպես էլ «Ուրարտուն», դժվար թե գոհ մնանք վիճակահանությունից, բայց դա չի նշանակում, պետք է իրենց պարտված համարեն: Հենց ուժեղ թիմերի դեմ խաղերում է թիմի մակարդակը բարձրանում, եւ հենց նման դիմակայություններում է ձեւավորվում թիմի հոգեբանությունը:

Տպել
1186 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը