«Էս ի՞նչ ձեւ է». Փաշինյանը շինարարական կազմակերպություններին մի քանի ժամ տվեց՝ աշխատանքը սկսելու համար

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ շինարարական որոշ կազմակերպություններ քարոզարշավի այս օրերին դուրս չեն գալիս աշխատանքի, որպեսզի չերեւա, թե այդ գործերն արվում են: 

«Ես երեկ Պապիկյանին (Սուրեն Պապիկյան- նախարար-խմբ.) հարցնում եմ՝ բա մենք էս տարի Սյունիքի մարզում 120 կմ ասֆալտ պիտի անենք, հանրապետությունում՝ 400-500 կմ ասֆալտ պիտի անենք, բա ինչի՞ էս աշխատանքները չկան: Պարզվում է՝ այս մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, հիմա իրենք հատուկ նախընտրական շրջանում գործերը չեն անում, որ չերեւա, որ էդ գործերը արվում են... Այ արդեն էդ ընկերությունները նույնպես պրոբլեմ են ունենալու, ես իրենց զգուշացնում եմ, որ ունեն ժամեր՝ տեխնիկան դուրս բերելու եւ աշխատանքները իրականացնելու, եթե ոչ, ընտրություններից հետո պողպատե մանդատի հետ հանդիպելու են, էս ի՞նչ ձեւ է»,- մասնավորապես ասաց Փաշինյանը:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են հեղափոխությունից հետո այդ կազմակերպությունների հետ շարունակում աշխատել, ինչո՞ւ չեն նրանց հարցերը լուծել՝ Փաշինյանն ասաց՝ շատ պարզ պատճառով, որ 2018 թ. դրությամբ շատ քիչ են դաշտում եղել մարդիկ, որ էս կապերով կապված չեն:

«Իրենց հարցերը եթե լուծեինք, էդ նշանակում էր՝ 3 տարի ճանապարհ համարյա չէինք կառուցելու: Խնդրում եմ մեր դիլեմաները մի քիչ խորքային նայեք: Այո՛, գիտեինք, որ էդ մարդիկ ինչ-որ պահի խփելու են մեջքից: Կարող էինք հանել մեջտեղից, բայց դա նշանակում է, որ մենք ոչ թե 1600, այլ 160 կմ ճանապարհ կառուցած կլինեինք»,- շարունակեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա ընդգծեց, որ ասֆալտի թեմայով առանձին հպարտանալու առիթ ունի, որովհետեւ իր իշխանությունը ճանապարհ է կառուցել մի տարածքում, որը 35 տարի չի ունեցել: 

Խոսքը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում գտնվող Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի մասին է: Ըստ Փաշինյանի՝ թեեւ այս երկու համայնքներում ապրում է 650 մարդ, բայց Կառավարությունը 2 մլն 300 հազար դոլար է ծախսել, որպեսզի այդ գյուղեր տանող 14 կմ-ոց ճանապարհը կապիտալ վերանորոգի: Ընդ որում, ճանապարհը կառուցվել է մինչեւ վերջին տունը:

«Սա վերաբերմունք է մարդու նկատմամբ»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ ոչ մի քաղաքացի չի կարող իրեն անտեսված զգալ, որովհետեւ նա նույնպիսի քաղաքացի է, ինչքան Երեւանի կենտրոնում ապրողը:

Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով զարկ են տալու Հյուսիս-հարավ ճանապարհին, կառուցելու են նաեւ Սիսիան-Ագարակ հատվածը: 

Վերջում վարչապետի պաշտոնակատարը ընդգծեց՝ կարեւորը, որ այս ամենը չեն անում միայն նախընտրական շրջանում:

Տպել
2735 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել