Հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքին պատճառվել է էական վնաս․ դատախազություն

Հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքին պատճառվել է էական վնաս։ 

Այդ մասին դատախազության հաղորդագրությունը՝ ստորեւ․

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում իրականացվում են ուսումնասիրություններ հանրապետության տարբեր տարածքներում ընդերքօգտագործման հետ կապված օրենսդրության պահանջների պահպանության վերաբերյալ:

Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված նյութերի հիման վրա սկսված ուսումնասիրությամբ, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, պարզվել է, որ, ըստ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2021թ. փետրվարին ՀՀ Արարատի մարզի Շահումյան-Ռանչպար հատվածներում՝ Արաքս գետի ավազանում իրականացված չափագրման արդյունքների, արձանագրվել է, որ «Ա...» ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ նախատեսված Նորամարգի ավազի հանքավայրին հարակից տարածքում՝ 5.871,2 մ2 մակերեսից արդյունահանվել է 14.678 մ3 ավազ:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով՝ նախնական հաշվարկով՝ նշված ծավալով օգտակար հանածոյի արժեքը (առանց անուղղակի հարկերի) կազմել է ավելի քան 35 մլն դրամ, որի միայն բնօգտագործման վճարը կազմել է շուրջ 3 մլն դրամ:

Այսինքն՝ թույլտվածությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով՝ 35 մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:

Մեկ այլ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությամբ՝ պարզվել է, որ «Ֆ...» ՍՊԸ-ն 31.03.2021թ. գրությամբ դիմել է նշված նախարարություն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:

Ընկերության կողմից ներկայացված նյութերում առկա են եղել էական անհամապատասխանություններ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ֆոնդային նյութերի հետ: Մասնավորապես՝ հանքավայրի հարավային տեղամասի շահագործման աշխատանքային նախագիծը կազմված է ստորգետնյա եղանակով արդյունահանման աշխատանքների համար, որին համապատասխան՝ ՍՊԸ-ն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող քարտեզագրական  նյութեր՝ առանց դրանց վրա արտահայտված բացահանքի եզրագծերի՝ հաստատված նշված ՊՈԱԿ-ի ֆոնդային կնիքով: Մինչդեռ ՊՈԱԿ-ի ֆոնդի քարտեզագրական նյութերում առկա են բացահանքի եզրագծեր:

Նշված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է երկու առանձին քրեական գործ: Առաջին դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և 291-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Տպել
987 դիտում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Թբիլիսիից Բաթումի՝ 3․5 ժամում կամ «դարի նախագիծը»․ բացվել է Զեստաֆոնի շրջանցիկ ճանապարհը

Խնդիրը ընկալման մեջ է՝ մենք պահում ենք դիրքե՞ր և շփման գի՞ծ, թե՞ վերարտադրում, գետնի վրա գծում ենք մեր սահմանը․ Եղոյան