Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

30/04/2024 schedule12:56

2024 թ.-ի ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվել են չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։՛

Դրանք ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին։

«Ադրբեջանի կողմից Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման իններորդ ամսում Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի առաջնորդությամբ ֆրանսիական քաղաքների և երկրամասերի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որի կազմում էին Փարիզ, Մարսել, Ստրասբուրգ ու Լիոն քաղաքների և Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա,Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լուարի երկիր երկրամասերից պաշտոնյաներ, ժամանեց Հայաստան։ Այցի նպատակն էր ուղեկցել տաս բեռնատարներից բաղկացած մարդասիրական շարասյունը, որը պետք էր կենսական նշանակության ապրանքներ հասցներ Արցախի ժողովրդին, որը լինելով մեկուսացված արտաքին աշխարհից, կարիք ուներ առաջնային կարևորության ապրանքների և ծառայությունների, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի։ Այս ամենը հաշվի առնելով, պատվիրակությունը հրատապ մարդասիրական օգնության համար ՀԲԸՄ Ֆրանսիային էր նվիրաբերել 180 հազար եվրո։

2022 թ. դեկտեմբերից սկսված շրջափակումը խիստ բացասական ազդեցություն էր ունեցել նաև էլեկտրականության հասանելիության վրա և նշված գեներատորները նպատակ ունեին թոթափել մարդկանց դժվարությունները, որոնք առաջացել էին ջերմության և հոսանքի սակավությունից, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրով ապահովել հիվանդանոցները, դպրոցները, եկեղեցիները և կառավարման մարմինները։

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց թույլ տալ Լաչինի միջանցքով մարդասիրական շարասյան մուտքը, քաղաքապետ Ան Իդալգոն հրատապ կոչով դիմեց միջազգային հանրությանը և պահանջեց, որ Ադրբեջանը բացի ճանապարհը մարդասիրական օգնության համար՝ ինչպես սահմանված է միջազգային իրավունքով։ Այս կոչերը, սակայն, անտեսվեցին Ադրբեջանի կողմից՝ թողնելով հրատապ մարդասիրական օգնությունը Հայաստանում։

Հետագայում, նվիրատուների համաձայնությամբ, ՀԲԸՄ-ն ձեռնամուխ եղավ գեներատորների վերաբաշխմանը Հայաստանի խոցելի համայնքներում։ Ըստ էության, այն ՀԲԸՄ ճգնաժամային արձագանքման ծրագրերի մաս պետք է դառնար, որի նպատակը խուսափելն է այն ծանր սցենարների կրկնությունից, որոնք տեղի էին ունեցել Արցախում վերջին տարիներին։

Photo_3.jpg (4.28 MB)

«Այս չորս գեներատորները իրապես ճիշտ ժամանակին ձեռք բերվեցին։ Մենք գիտակցում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կամ այլ գործողությունների դեպքում մեծ է հավանականությունը, որ Հայաստանի սահմանային բնակավայրերը կարող են զրկվել էլեկտրականությունից։ Լավատեղյակ լինելով հոսանքի բացակայությունից առաջացող հնարավոր քաոսի հետևանքներին՝ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց կյանքի կոչել Ֆրանսիայի մեր գործընկերների և ընկերների խնդրանքը»,- նշեց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Ֆրանսիայի համանախագահ Նադիա Գործունյանը։

Գեներատորների տրամադրման վայրերի ընտրության առումով ՀԲԸՄ-ի համար առաջնային չափանիշներ են եղել համայնքների և կառույցների առանցքային դերը և նախկին փորձը ճգնաժամային իրավիճակներում, էներգետիկ կարիքները և, ընդհանուր առմամբ, համայնքի վրա դրանց ազդեցությունը։ Մարզպետարանների և քաղաքային իշխանությունների հետ համագործակցությամբ ընտրվեցին չորս կառույցներ, որոնք լավագույնս համապատասխանում էին ընտրված չափանիշներին։

Դրանց շարքում էին՝

Գորիսի պոլիկնինիկան. Ճգնաժամային իրավիճակներում այն օժանդակում է Գորիսի բժշկական կենտրոնին ծառայությունների անխափան մատուցումը ապահովելու համար, մինչդեռ այն չունի այլըտրանքային հոսանքի աղբյուր։

Գորիսի համայնքապետարան. Հայաստանի հարավում գտնվող այս կարևոր քաղաքը այժմ ավելի մոտ է Ադրբեջանի սահմանին և, հաշվի առնելով հավանական վտանգները, ինչպես նաև եղանակի վատթարացմամբ պայմանավորված հոսանքի ընդհատումները, այժմ այն առավել շատ կարիք ունի այլընտրանքային էներգիայի աղբյուրի համայնքապետարանի անխափան աշխատանքը ապահովելու համար։

Photo_2.jpg (4.17 MB)

Սիսիանի համայնքապետարան. Սյունիքի մարզի մեծությամբ երրորդ քաղաքը գտնվում է մարզը Հայաստանի մյուս հատվածներին կապող կետում և էներգիայի այլընտրանքային աղբյուրի կարիք ունի անխափան գործելու համար։

Մարտունու ծննդատուն. Գեղարքունիքի մարզի խոշոր ծննդատներից մեկն է, և ինչպես արցախյան փորձն է ցույց տալիս, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր հիվանդանոցները և ծննդատները, այս կառույցին այլընտրանքային էներգիայով ապահովելը կարող է ապագայում կանանց և երեխաների կյանքեր փրկել։

Այսպիսով, մարտի 28-ին Մարտունիում և ապրիլի 4-ին Գորիս և Սիսիան քաղաքներում ՀԲԸՄ Հայաստանի թիմը գեներատորները հանձնեց համապատասխան կառույցներին՝ կարևոր քայլ կատարելով այդ համայնքների դիմակայունության բարձրացման ուղղությամբ։

Photo_4.jpg (3.55 MB)

Սյունիքում հանդիպումներ տեղի ունեցան Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որոնց ընթացքում վերջիններիս ներկայացվեց ֆրանսիական օգնության նախապատմությունը, գեներատորների տրամադրման նպատակը, ինչպես նաև վերահաստատվեց ՀԲԸՄ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցել այլ գործընկերների հետ՝ ուժեղացնելու Հայաստանի կարողությունները արդյունավետ ճգնաժամային լուծումներով։ Համայնքի ղեկավարները, իրենց հերթին, արտահայտեցին իրենց խորը երախտագիտությունը և վստահեցրեցին, որ գեներատորները կապահովեն այդ կառույցների էներգետիկ անկախությունը և իրապես օգտակար կլինեն հնարավոր ճգնաժամերի ժամանակ»,- ասված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ։

Տպել
362 դիտում

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատումը, կարելի է ասել, ավարտվել է․ Սիմոնյան

Գալստանյանի թեկնածությունը որպես քաղաքական լիդեր 2023-ին առաջ է քաշել ռուս պրոպագանդիստ Արամ Գաբրիելյանովը. Ալեքսանյան

Մարտի 1-ին Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչինչ չարեց, դուրս չեկավ․ Սիմոնյան

Քաղաքացին կծանուցվի 4 եղանակով, չներկայանալու դեպքում պատասխանատվություն կլինի. ՊՆ փոխնախարար

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին

Մեր պատգամավորներից մեկը հիմա «Հայաստան» դաշինքում է, չի ուրախանա, որ իր տեղափոխումը առնետավազք եք անվանում. Ալեքսանյան

Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ սրբազանով, թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրությունն է․ Ալեն Սիմոնյան

Կիրանցում չափագրական աշխատանքներ են իրականացվում

Թավրիզում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին, Աբդոլլահիանին և մյուսներին. արարողություններ են սպասվում ևս 5 քաղաքում

Չգիտեմ՝ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում դրան, ավելի շատ կոմիկ դաշտում է. Ալեքսանյան

Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել

Ավագանիները չեն վճարվում, հիմա նրանց արգելում ենք աշխատել, ո՞նց են ապրելու․ Գաբրիելյան

Սահիբա Գաֆարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը

Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, եղանակային վատ պայմաններում 45 տարվա ուղղաթիռ են կիրառում. Պետդեպ

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխում խոսում Վազգենից և ուրանալուց. Մկրտչյանը՝ Գալստանյանին

Որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է՝ սահման չկա, ի՞նչ եք ասելու. Սիմոնյան

Անունը դրել են «սրբազան շարժում», շարժման առաջնորդ սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը, էս չե՞ք․ Ալեքսանյան

Էրդողանն Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ 1-օրյա սուգ է հայտարարել

Մեր նոր զորամասերից մեկն է, մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը

Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել. Կոնջորյան

Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն անդրադարձել են պարենային համակարգերի ամրապնդմանն ու կայունացմանը

Ռաիսիի հուղարկավորության կապակցությամբ Իրանում մայիսի 22-ը հայտարարվել է ոչ աշխատանքային

Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լոռու մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

«Շիրակ Ավիա»-ի ինքնաթիռներն անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններով

Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն»-ը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ

Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից