Զելենսկին որոշել է փոփոխություններ կատարել նորմանդական քառյակում

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդես է եկել Դոնբասի հարցով նորմանդական ձևաչափի վերաբերյալ երկու առաջարկությամբ: Նախ նա ցանկանում է ընդլայնել քառյակի կազմը և Ռուսաստանից, Ֆրանսիայից ու Գերմանիայից բացի ներգրավել ԱՄՆ-ին, Կանադային և Մեծ Բրիտանիային: Երկրորդ՝ Դոնբասից բացի, նորմանդական քառյակի քննարկումներում ընդգրկել Ղրիմի ու «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման թեմաները, տեղեկացնում է РИА Новости-ն:

Զելենսկին վստահ է, որ գազատարի կառուցումից հետո Ռուսաստանը կանի հնարավորը, որպեսզի Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագիրը չերկարաձգվի, իսկ այն ավարտվում է երեք տարուց, և դա լուրջ սպառնալիք կլինի Ուկրաինայի էներգետիկ անվտանգությանը: Զելենսկին նաև համոզված է, որ Մոսկվան այդ լծակը կօգտագործի Դոնբասի և Ղրիմի խնդիրներում:

ԱՄՆ-ը, Ուկրաինան և Լեհաստանը դեմ են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծին, որի միջոցով «Գազպրոմի» գազը կմատակարարվի Գերմանիա: Բեռլինը պնդում է, որ այդ նախագիծն անհրաժեշտություն է: Բայդենի վարչակազմն էլ վերջերս որոշում կայացրեց, որով «անարդյունավետ» համարեց «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները Եվրոպայի հետ Ամերիկայի հարաբերությունների հարցում, մանավանդ որ գազատարը գրեթե ավարտված է:

Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա թերակղզու իշխանությունները մերժել են խնդիրը նորմանդական քառյակում ներգրավելու Զելենսկու առաջարկը:

Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը Զելենսկուն խորհուրդ է տվել սթափվել և Ղրիմի վերադարձը Ռուսաստանին ընդունել որպես կատարված փաստ: «Ղրիմի ռուսական կարգավիճակի թեման չի քննարկվի Ուկրաինայի հետ: Այս հարցի շուրջ բանակցությունները բացառվում են: Մենք կարող ենք խոսել միայն սահմանային համագործակցության մասին: Կիևը պետք է հաշվի առնի Ղրիմի բնակչության ընտրությունը և չշահարկի այս թեման»,- ասել է Գեմպելը:

Տպել
1134 դիտում

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին