Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

02/05/2024 schedule17:24

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի։ Այն կյանքի կոչելու համար համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և «ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրի Գյումրու մասնակիցների միջև, որով ազդարարվել է համայնքային ծրագրի մեկնարկը։

33875ebc-936c-4dc6-afb4-a80ca478d8ea.jfif (147 KB)

«Մենք կազմակերպություն ենք, որն աշխատում է մարդկանց հետ քաղաքական գործընթացների ներգրավման տեսանկյունից։ Օգնում ենք, որպեսզի մարդկանց ձայները, կարծիքները լինեն լսելի, որպեսզի քաղաքական գործընթացները մարդկանց համար արդյունքներ ապահովեն»,- ծրագրի մեկնարկին հայտարարել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։

324cf19f-54da-46b8-af69-91f8afbefaee.jfif (135 KB)

Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ ծրագիրը երկար ճանապարհ է անցել։

«Ծրագիրը 2 կոմպոնենտ ունի՝ դիմադրող համայնք և պատրաստված քաղաքացի, ով կարող է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Մինչ ապաստարանի ծրագրի ընտրությունը տարբեր քննարկումներ ու հանդիպումներ են կայացել։ Շատ առաջարկներ եղան՝ սկսած փողոցաշինությունից, տրանսպորտից, տարբեր ենթակառուցվածքներից, քաղաքի ծայրամասերը զարգացնելուց, տնակային թաղամասերից, բայց մենք կանգ առանք անվտանգային ծրագրի վրա։ Ծրագիրը երկար ճանապարհ է անցել և արդեն հասել իրականացման փուլին»,- նշում է Մուրադյանը։

e793cfb2-306d-451b-bcc4-750932c0bd66.jfif (171 KB)

«ԿԱՏԱՐԻՆԵ համայնք կամրջողներ» ծրագրում 3 համայնք է ներգրավված՝ Գյումրին, Ճամբարակն ու Արտաշատը։ Նպատակն է ամրապնդել այդ համայնքների կին առաջնորդների հմտությունները և հնարավորություն տալ համայնքային ծրագրերի միջոցով հաղթահարել համայնքում առկա խզվածքներն ու բաժանումները։

«Ծրագիրն ի սկզբանե միտված էր համայնքի և ՏԻՄ համագործակցությանը, ՏԻՄԸ-ում պետք է լսելի բնակչի ձայնը։ Այս խմբում բոլորը կին են, որոնք նախաձեռնող են, ունեն կարևոր ծրագրեր, որոնք ուզում են կյանքի կոչել, ինչի համար հարթակ էր պետք։ Քանի որ ինքս Գյումրու ավագանու անդամ եմ նաև, ցանկություն ունեցա խմբում ընդգրկվելու։ Հետաքրքիր համագործակցություն սկսվեց՝ սկսած ծրագրի և թեմայի ընտրության փուլից։ Ծրագրային պահանջ էր, որ թեման ինքներս էինք առաջարկելու, ընտրելու։ Մենք էինք որոշելու, թե որն էր Գյումրու համար ամենակարևորը։ Նաև նախանշելու էինք լուծման տարբերակաները։ Ընտրեցինք անվտանգությունը, այս դեպքում նաև քաղաքացիական պաշտպանությունը»,- մանրամասնում է Մուրադյանը։

Այն, որ անվտանգությունն է եղել առաջնային, միանձնյա չեն որոշել։ Ծրագրի մասնակիցները հունվար-փետրվար ամիսներին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչների, ՏԻՄ ներկայացուցիչների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Դրանց արդյունքում վերլուծել, համադրել են հավաքագրված տեղեկություններն ու հասկացել, թե որն է թիվ մեկ խնդիրը։

49154bc8-c976-463d-aff6-9c681e403d14.jfif (187 KB)

Արդյունքում մշակված ծրագրի իրականացումը ենթադրում է թե՛ բնակիչների և՛ թե ՏԻՄ անդամների ակտիվ ներգրավում ու համատեղ ջանքերի ներդրում՝ ուղղված համայնքի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը։

Տեղական խնդիրը ծրագրի մասնակիցներն ուսումնասիրել են միջազգային հարթակում նաև։ Փորձի ուսումնասիրման նպատակով նրանք ուսուցողական-ճանաչողական այցով եղել են Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում՝ Բելֆաստում։ Այցի շրջանակներում հանդիպել են Բելֆաստի խոշորագույն փառատոն «Ֆիլա ֆոբեյլի» կազմակերպիչների, Բելֆաստի ավագանու ներկայացուցիչների, «Լավ հարաբերություններ» անունը կրող համայնքային կառույցի պատասխանատուի և այլոց հետ։

Ծրագիրը կիրականացվի Գյումրու դպրոցներից մեկում։

a3fb58eb-fc9c-4f14-8486-32671a34b715.jfif (174 KB)

Նշենք, որ նախաձեռնությունը կրում է Կատարինե Զալյան-Մանٳկյանի անունը՝ կարևորելով հայ կանանց գործունեության և առաջնորդության հին ավանդույթը երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքում։

Կատարինեն 1919 թվականին ՀՀ խորհրդարանում ընտրված առաջին երեք կանանցից ﬔկն էր, որն ակտիվ քայլեր ձեռնարկեց դժվարին ժամանակներում՝ բարելավելով հայերի կյանքը։

Տպել
800 դիտում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ