Պետք չէ հարկային աճից ավտոմատ ենթադրել, որ տնտեսական աճ է լինելու. տնտեսագետ

2021 թ. ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտներ՝ 180 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը ավելի է ոչ միայն 2020-ի ճգնաժամային տարվա, այլեւ 2019-ի եւ 2018-ի նույն ամսվա ցուցանիշից. 2018 թ. ապրիլին հավաքագրվել է 126.4 մլրդ, 2019-ի ապրիլին՝ 166.8 մլրդ, իսկ 2020-ի նույն ամսում՝ 151.7 մլրդ դրամ:

2021 թ. հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 513 մլրդ դրամ, 2020-ին 500.7 մլրդ դրամ, 2019-ին 466.4 մլրդ դրամ, 2018-ին 366.3 մլրդ դրամ: Առաջին կիսամյակի (հունվար-հունիս) հաստատված ցուցանիշը կազմում է 665 մլրդ դրամ եւ արդեն փաստացի 77 տոկոսը հավաքագրվել է: Թվային տվյալներն ուսումնասիրել ենք՝ ելնելով ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի հրապարակումներից:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլ ամսվա հավաքագրումների վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ եւ համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ:

- Պարո՛ն Խուրշուդյան, ապրիլին հավաքագրված ռեկորդային հարկային եկամուտները ինչո՞վ է պայմանավորված:

- Պայմանավորված է ժամկետով: Ապրիլին ամփոփվում են եւ մինչեւ ապրիլի 20-ը վճարվում են նախորդ տարվանից մնացած մի շարք հարկատեսակներ: Բայց ամբողջ տարվա կտրվածքով այդ մեկ ամիսն էական ազդեցություն չունի:

- Հավաքագրման այս ծավալները թույլ տալի՞ս են ասել, որ տնտեսությունը շտկում է մեջքը, ինչպես էկոնոմիկայի նախարարն է ասում:

- Ոչ, եթե տնտեսագիտորեն ասենք՝ ուղղակի ՀՆԱ-ի դեֆիլյատորն աճել է: Ավտոմատ անուղղակի հարկերի աճի մի մասը գնաճով է պայմանավորված, իսկ մյուս մասը՝ հիմնականում բնապահպանական վճարներով: Արտահանումը արտարժույթով է տեղի ունենում, իսկ արտարժույթն աճել է, ինչպես նաեւ որոշ մետաղական հումքերի գներն են աճել: Այսինքն պարզապես գնային գործոնն է մեր տնտեսության մեծացել:

Երբեմն նույնիսկ տնտեսագետներն են այս սխալն անում, եւ ուզում եմ  շեշտել՝ պղնձի գնի աճը մեր տնտեսությունը չի աճեցնում, տնտեսությունը չափվում է քանակական աճով: Եթե իքս քանակի պղինձ էիր արտահանում եւ հիմա էլ ես այդքան արտահանում, դա 0 տոկոս ՀՆԱ-ի աճ է: Այս դեպքում կաճեն հարկերը եւ ՀՆԱ-ի դեֆիլյատորը: Պետք չէ դիտարկել, որ միջազգային շուկայում  արտահանման գներն աճեցին, ուրեմն դա տնտեսական աճ է: Եթե կազմակերպությունը լրացուցիչ ներդրում անի այդ հավելյալ շահույթ ստացած գումարներով, միայն այդպես կարող է նպաստել տնտեսության աճին:

- 4 ամսվա կտրվածքով եւս հավաքագրումների աճ է նկատվում ոչ միայն ճգնաժամային 2020-ի, այլեւ՝ 2019-ի նկատմամբ: Ի՞նչն է, ըստ ձեզ, նպաստել հավաքագրումների բարձրացմանը:

- Այն արդյունքները, որոնք հիմա տեսնում ենք՝ անցյալ տարվա տարեվերջի արդյունքներն են: Սովորաբար առաջին եռամսյակում են վճարում՝ ե՛ւ ավելացված արժեքի հարկը, ե՛ւ շահութահարկը եւ այլն: 2020-ի տարեվերջին շատ մեծ ծախսեր եղան՝ հիմնականում աշխատավարձերի գծով, օրինակ՝ ՄՈԲ-ին տրված աշխատավարձերը, բայց դա շարունակական չէ, դրա համար 2021-ի առաջին եռամսյակի ցուցանիշները ես հակված չեմ վերագրել ամբողջ տարվա վրա: Պետք չէ հարկային աճից ավտոմատ ենթադրել, որ տնտեսական աճ է լինելու: Պետք է ուղղակի նայել, թե տնտեսությունում ինչ է տեղի ունենում:

- Ձեր գնահատմամբ, տնտեսությունն ու հարկային եկամուտները համաչա՞փ են ընթանում:

- Մեր եկամուտների հավաքագրումը երբեք համաչափ չի եղել: Դա դարձել է մի տեսակ կայուն, քանի որ ուղղակի հարկերը մեծ կշիռ ունեն, մասնավորապես՝ եկամտահարկը: Ցավոք, ուղղակի հարկերն ամբողջական չեն արտացոլում մասնավոր տնտեսական ակտիվությունը, քանի որ այստեղ շատ մեծ դեր ունի նաեւ պետական հատվածը:

- Կառավարությունը նախատեսում է հարկային ճեղքը փակելու համար քայլեր իրականացնել, հարկային եկամուտների հավաքագրման վերականգնման ֆոնին նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

- Առանց հաշվարկ անելու այդ ռիսկի տակ մտնելը կարող է ի վնաս լինել: Հարկերը, կարելի է ասել, բնակչության եւ պետության միջեւ պայմանագիր է: Կապ չունի՝ հարկերը կբարձրացնեն, թե կիջեցնեն, ամբողջ հարցը փոխադարձ վստահության եւ պայմանավորվածության մեջ է: Օրինակ՝ մարդիկ պատրաստ են սեփական գումարները հանրային այլ ծրագրերի ուղղել, բայց պետության միջոցով պատրաստ չեն: Մենք խոսում ենք վերաբաշխման եւ սկզբունքայնության մասին: Կարծում եմ՝ պատերազմից հետո պետք է հանրային ավելի կարեւոր ծրագրեր արվեին, բայց ցավոք սրտի հատկապես մինչեւ ընտրությունները անորոշությունը մնում է եւ վստահության ռեսուրս չկա կտրուկ փոփոխություններ անելու:

- Հարկային հավաքագրումների տեմպերն այս պահին հնարավորություն տալի՞ս են սոցիալական ծրագրեր անելու, աշխատավարձ կամ թոշակ բարձրացնելու:

- Այս պահին ռիսկային կամ ճգնաժամային իրավիճակ ես չեմ տեսնում, հարկերը նորմալ հավաքվում են, մի քիչ ցածր, մի քիչ բարձր, բայց վտանգավոր ոչ մի բան չկա: Սակայն սոցիալական ուղղությունը լուրջ սոցիալական քաղաքականության շարունակությունը պետք է լինի եւ ոչ թե նվեր, սուբսիդիա կամ պարզապես բնակչությանը փող տալ: Դա պարզապես ինքնախաբեություն է, շատ կարեւոր է, որ մենք մեր տնտեսության պոտենցիալը մեծացնենք:

- Ըստ ձեզ, պետության կողմից վարվող հարկային քաղաքականությունն այս պահին ինչպիսի՞ն է: Կարելի՞ է այն դրական գնահատել:

- Ընդհանուր հարկային քաղաքականությունը իներցիոն շարունակվում է արդեն տասնյակ տարիներ: Էական փոփոխություն հարկային տրամաբանության մեջ ես չեմ տեսնում: Փոքր շտկումներով առաջ ենք գնում զուտ նորմատիվ հարկային դաշտի առումով: Իսկ այն, ինչ փոխել են, օրինակ՝ եկամտահարկի համահարթեցումը, ես դեմ եմ եղել, այն, ըստ իս, անհավասարություն մտցրեց: Դա շտկվեց դրոշմանիշային վճարների փոփոխությամբ:

- Ռիսկի գնալու եւ հարկային քաղաքականության լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա՞ տնտեսությունն ավելի աշխուժացնելու համար:

- Տնտեսության մեջ փոփոխությունը մարդկանց վարքագծի փոփոխություն է ենթադրում, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մարդիկ այդքան հեշտ վարքագիծ չեն փոխում:  Եթե ես ավելի հարկ եմ վճարում, երբեմն մտածում եմ՝ դե լավ, հօգուտ պետության է, ոչինչ: Երբ բոլորս այդ կետին հասնենք եւ ընդունենք ամբողջ բյուջետային համակարգը որպես մեր բոլորի համակարգ, այդ օրը կարող ենք ասել, որ կայացել ենք, եւ հարկային փոփոխություններն այդ օրը շատ հեշտ կլինի անել՝ փոխելով մեր վարքագիծը: Այս պահին ես չեմ կարող այդ գնահատականը տալ, որովհետեւ քաղաքական անորոշությունը մեծ է, անվտանգության անորոշությունը մեծ է: Դրանք խանգարում են կտրուկ փոփոխություն անել, եւ նման դեպքերում ցանկացած որոշում կայացնող նախընտրում է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, որովհետեւ փոփոխությունը կարող է հակառակ էֆեկտն ունենալ, նույնիսկ, եթե դրական մտադրությամբ է այն:

Տպել
1527 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է