Չունենք արդի մարտահրավարներին համապատասխան տնտեսության կառուցվածք. տնտեսագետը՝ խոշոր հարկ վճարողների ցուցանիշների մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2021 թվականի առաջին եռամսյակի (հունվար-մարտ) արդյունքներով:

Այսպիսով՝ 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն 72 հազար դրամի հարկեր եւ տուրքեր:

Այս առումով որոշակի փոփոխություն է կատարվել: Նախորդ տարիներին ցանկում հայտնվում էին միայն բիզնես գործունեություն իրականացնող կամ, այսպես ասած, շահույթ հետապնդող ընկերությունները: Այս տարի ցանկում ներառվել են նաեւ շահույթ չհետապնդող մարմինները, այդ թվում՝ պետական մարմինները: ՊԵԿ-ը նույն մեթոդով տեղադրել է նաեւ նախորդ տարվա 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների տվյալները՝ ներառելով նաեւ պետական մարմիններին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել են 275 մլրդ 315 մլն 899 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Այսինքն՝ 2021-ի 1-ին եռամսյակում խոշոր հարկ վճարողների վճարած հարկերը նվազել են 15 մլրդ 145 մլն 827 հազար դրամով կամ 5.5 տոկոսով:

ՊԵԿ-ը 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է հավաքագրել 332.9 մլրդ դրամ։ Միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի շուրջ 78.2 տոկոսը։

2021 թ. հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 18 մլրդ 704 մլն 826 հազար դրամ հարկերով: 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 918 մլն 575 հազար դրամով կամ շուրջ 5.2 տոկոսով։

2-րդ խոշոր հարկատուն պետական մարմին է, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը: Նրանց վճարած հարկերը 2021-ի հունվար-մարտին կազմել են 15 մլրդ 51 մլն 743 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 6 մլրդ 140 մլն 510 հազար դրամով կամ 68.9 տոկոսով:

3-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 9 մլրդ 770 մլն 690 հազար դրամի հարկերով: Նախորդ տարվա համեմատ ավելի են վճարել 4 մլրդ 665 մլն 514 հազար դրամով կամ շուրջ 91.4 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 4 մլրդ 139 մլն 508 հազար դրամ հարկերով: 2020 թ. առաջին եռամսյակի համեմատ այն նվազել է 58 մլն 12 հազար դրամով կամ շուրջ 1.4 տոկոսով:

5-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 775 մլն 493 հազար դրամ հարկերով: 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերը նվազել են 148 մլն 551 հազար դրամով կամ 3.8 տոկոսով:

6-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ Հայաստան»-ն է։ Նրանք 1-ին եռամսյակում վճարել են 3 մլրդ 549 մլն 246 հազար դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց վճարած հարկերն աճել են 148 մլն 838 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 140 մլն 576 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 12 մլրդ 122 մլն 904 հազար դրամով կամ շուրջ 4 անգամ:

8-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 64 մլն 588 հազար դրամի հարկերով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 60 մլն 280 հազար դրամով կամ շուրջ 1.9 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է՝ վճարած 2 մլրդ 606 մլն 708 հազար դրամի հարկերով։ Նրանց վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 279 մլն 24 հազար դրամով կամ շուրջ 32.8 տոկոսով:

1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիփիես Օիլը»՝ 2 մլրդ 580 մլն 112 հազար դրամի հարկերով: Նրանց վճարած հարկերը եւս նվազել են, այս դեպքում՝ 1 մլրդ 821 մլն 419 հազար դրամով կամ շուրջ 41.4 տոկոսով: Այսպիսով՝ առաջին տասնյակի խոշոր հարկատուներից միայն 3-ի վճարած հարկերն են աճել, մնացած 7-ինը նվազել են 2021-ի առաջին եռամսյակում:

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով՝ խոշոր հարկատուների ցուցանիշները տեղավորվում են առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական, սոցիալական, ֆինանսական պատկերի մեջ: «Մենք ունենք անկում, հետպատերազմյան եւ համավարակով պայմանավորված ճգնաժամում գտնվող տնտեսական համակարգ եւ հիմնական ցուցանիշները՝ առեւտուրը, արտահանումը, ծառայությունները, մշակող արդյունաբերության արտադրանքը տեղավորվում են այդ նույն պատկերի մեջ ու այստեղ բացառություն չէ նաեւ հարկերի վերաբերյալ ցուցանիշները»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ աշխարհի հարուստների ցանկի առաջին տասնյակում հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ են, բայց ՀՀ խոշոր հարկատուների տասնյակում հիմնականում՝ հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության, վառելիքի բիզնեսով զբաղվողներն են, տնտեսագետն արձագանքեց, որ դիտարկումը ճիշտ է եւ այդ պատկերը արտացոլվում է տնտեսության կառուցվածքով:

«Շատ է խոսվել, որ մենք չունենք արդի մարտահրավերներին համապատասխանող կառուցվածք: Մենք բախվել ենք դաժան իրողությունների հետ, որի հիմնական պատճառը ցածր մրցունակությունն է: Մենք այսօր ինչ-որ առումով ունենք նույն ավանդական կառուցվածքը՝ ինչ ունեցել ենք երկար տարիներ»,- նշեց Քթոյանը:

Ըստ նրա՝ խնդիր կա եւ տնտեսության կառուցվածքը չի կարող 1-2 տարվա մեջ արագորեն փոխվել. «Այն երկարաժամկետ, բազմակողմանի, համակարգված քաղաքականության արդյունք պետք է հանդիսանա: Մենք պետք է հասկանանք մեզ համար օրինակելի կառուցվածքը ինչպիսին է: Բոլոր ոլորտներում պետք է դրվի արդյունավետության բարձրացման խնդիր ու դրա լուծումը հնարավոր կլինի հենց նոր տեխնոլոգիաների կիրառման հաշվին»:

Քթոյանն ասաց, որ դա իր հետ կբերի կրթություն-գիտություն կապի ուժեղացում, նորարարական գաղափարներ եւ կստեղծվի մի իրավիճակ, որ 5 կամ 10 տարի հետո արտահանման կառուցվածքում ավելի շատ բարձր տեխնոլոգիական արտադրանք կլինի, քան հիմա:

Հարցին՝ նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերի փոփոխությունից կարելի՞ է եզրակացնել, թե ինչպես է տարին սկսել այդ ընկերությունը, տնտեսագետը դրական պատասխան տվեց. «Հարկերի վերաբերյալ ինֆորմացիան կոնկրետ ընկերությունների առումով արտացոլում է համապատասխան ոլորտներում առկա իրավիճակը: Եթե մենք ծխախոտի արտադրության եւ արտահանման ոլորտներում ունենք լուրջ անկում, բնականաբար ծխախոտ արտահանող ընկերությունները պետք է ունենան ցուցանիշների նվազում՝ այդ թվում նաեւ հարկերի առումով»:

Նա ընդգծեց, որ եթե նույն կերպ կա նպաստավոր իրավիճակ՝ այս պարագայում այդ ոլորտի ընկերությունները վատ դինամիկա չեն ունենա: «Մենք գիտենք, որ ոլորտներն են անկում արձանագրել՝ առեւտրի ոլորտն ունի 15 տոկոս նվազում, ծառայությունների ոլորտը, մշակող արդյունաբերությունը, հանրային սննդի ոլորտը, հանգստի, զբոսաշրջության ոլորտը երկնիշ անկում ունեն ու բնականաբար այս ընկերությունները նախորդ տարիների համեմատ էականորեն ավելի վատ արդյունքներ կարձանագրեն»,- ասաց Քթոյանը:

Տպել
1278 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է