Ինչքան նախկին բարձրաստիճան օդիոզ դեմքեր գիտեք, մինչեւ այսօր էլ տիրապետում են պետական գույքերին. Սարգսյան

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Կառավարությունում հաճախ քննարկվում է պետական գույքի արդյունավետ օգտագործման կարեւորության մասին: Դա ենթադրում է կա՛մ պետական ինչ-որ մարմնի կողմից օգտագործում, կա՛մ վարձակալությամբ հանձնում, կա՛մ օտարում: Սակայն, այնուամենայնիվ, մի շարք գույքեր Կառավարության որոշումներով օտարման դնելուց հետո էլ չեն վաճառվել:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, ձեր նշանակումից հետո ի՞նչ եք հասցրել անել, որպեսզի պետական գույքերն ավելի արդյունավետ օգտագործվեն:

- Նայած, թե ինչ ենք հասկանում արդյունավետ օգտագործել ասելով: Գույքի արդյունավետ տնօրինումը կարող է լինել ընդհուպ մինչեւ օտարումը: Միշտ չէ, որ պետությունը կարող է գույքը ճիշտ ձեւով տնօրինել եւ դրանից ստանալ ավելի մեծ շահույթ, քան դա կարող է անել բիզնեսը կամ մասնավորը: Այս պահին մշակվել եւ Կառավարության հավանությանն է ներկայացվել 2021-2023թթ. պետական գույքի մասնավորեցման եւ օտարման ռազմավարությունը: Ինչ վերաբերում է արդյունավետ տնօրինմանը. մեր քաղաքականությունն այն է, որ այն գերատեսչությունները, որոնք պետական սեփականություն հանդիսացող շենքերից դուրս են եւ մասնավորից են վարձակալում, կոմիտեն պետք է տեղեկատվություն տրամադրի, թե այդ հատվածում ինչ պետական շենք-շինություն ունենք, որը կարող ենք տրամադրել մեր որեւէ գերատեսչության: Դրանով իսկ կխուսափենք պետական միջոցների անարդյունավետ տնօրինումից:

- 2020-ին Կառավարությունը մի շարք պետական խոշոր գույքեր դրեց օտարման եւ այնպիսի պայմաններով, որ գնորդ չէր հայտնվում: Հիմա ակտիվություն կա՞, ներդրողները հետաքրքրվո՞ւմ են:

- Հիմնականում գույքերը մրցութային կարգով էր դրված, եւ դա ենթադրում է որոշակի սահմանափակումներ, ինչը միշտ չէ, որ բիզնեսին հարմար է: Այժմ մենք մի փոքր այլ մոտեցում ենք ցուցաբերելու: Փորձելու ենք արձագանքները հաշվի առնել, դա քննարկման առարկա դարձնել Կառավարության մեր գործընկերների, համայնքապետարանի, ԿԳՄՍՆ-ի հետ՝ հասկանալու, թե ինչ արգելքներ կամ սահմանափակումներ կան: Փորձելու ենք այդ սահմանափակումները որոշ չափով չեզոքացնելով՝ գույքն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար: Նախորդ տարվա ոչ այդքան մեծ ակտիվությունը պայմանավորված էր նաեւ համավարակով եւ տնտեսական ակտիվության նվազմամբ:

- Հեղափոխությունից հետո Կոմիտեի տրամադրության ներքո հայտնվեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, սակայն մի քանի անգամ նշանակված աճուրդները չկայացան գնորդ չլինելու պատճառով: Պետությունը որոշում ունի՞, թե ինչ է անելու այդ հյուրանոցը:

- «Գոլդեն փելես»-ը միշտ շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ միակն է Հայաստանում, որ այդ բարձրության վրա է. շատ մոտ է ճոպանուղուն: Չնայած հետպատերազմական ծանր տնտեսական վիճակում ենք գտնվում, բայց այս պահին էլ այդ հյուրանոցով հետաքրքրվում են: Այսօր էլ մի քանի ներդրողների հետ բանակցություններ են ընթանում, եւ միգուցե մոտ ապագայում գործարք ունենանք «Գոլդեն փելես»-ի հետ կապված: Սա կարող է իր հետ մեծ չափի ներդրում ու տնտեսական ակտիվություն բերել: Նույնիսկ կարող է այնպես ստացվել, որ թե՛ Ծաղկաձորը, թե՛ մեր ամբողջ երկրի տուրիզմը այս մեկ գործարքով ավելի ճանաչելի դառնան արտերկրում:

- Այսինքն՝ այս պահին արդեն հստակ գնորդ կա՞:

- Եկեք չշտապենք եւ փակագծեր չբացենք: Ճիշտ է, գույքը դեռ չի վաճառվել, բայց այն իր նպատակին այնքանով է ծառայել, որ կորոնավիրուսի ժամանակ մեր շատ հայրենակիցներ այնտեղ են մնացել, հիմա էլ մոտ 180 արցախցիներ կան այնտեղ: Այսինքն՝ այնպես չէ, թե այն դատարկ է մնացել:

- Պարոն Սարգսյան, ժամանակին պետական գույքերն ինչ-որ մեխանիզմներով մասնավորեցվում էին: Հեղափոխությունից հետո դրանց վերադարձի հետ կապված գործընթաց էր սկսվել: Ի՞նչ իրավիճակ կա այս պահին:

- Մինչ իմ նշանակումը՝ գործընկերներս մեծածավալ աշխատանք են կատարել իրավապահ մարմինների հետ, ինչպես նաեւ դատարաններում՝ թե՛ պետական գույքը վերադարձնելու, թե՛ վարձակալության ավելի լավ պայմաններով տրամադրելու հարցով: Տարիներ շարունակ գույքի վերագնահատում չի արվել. կա՛մ ցածր գնով է օտարվել, կա՛մ ցածր գնով է վարձակալության տրամադրվել: Հենց այսօր մենք այցելել էինք մի համալիր, որը պատկանում է մեր ՓԲԸ-ին ու երկարաժամկետ՝ 25 տարվա վարձակալությամբ է տրվել չնչին գումարով: Վարձակալը, կարելի է ասել, անբարեխիղճ ձեւով է տնօրինել գույքը, եւ այն այսօր գտնվում է քայքայված, լքված վիճակում, ինքնակամ շինություններ են կողքը կառուցվել ու իր նպատակին չի ծառայել: Նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, այսօր էլ հետեւողական աշխատանք ենք տանում, որ կարողանանք թե՛ վարձակալության գները բարձրացնելու միջոցով, թե՛ շուկայական ռեալ գնահատում իրականացնելով կազմակերպել օտարում ու պետբյուջե ֆինանսական մուտքեր ապահովել:

- Հիմնականում սովորական անձինք չէին տիրանում այդ գույքերին, անուններ կտա՞ք, թե ովքեր են:

- Դուք ինչքան նախկին բարձրաստիճան օդիոզ դեմքեր գիտեք՝ այդ բոլորը կան, նրանք մինչեւ այսօր էլ մեր գույքերին տիրապետում են: Դատական քաշքշուկների մեջ ենք, քրեական գործեր կան հարուցված, եւ օր օրի էլ ինչ-որ տեղից ինչ-որ բաներ ծիլ են տալիս:

- Պարոն Սարգսյան, պետական մարմինների մեծ մասը կենտրոնացված են Երեւանի կենտրոնում, ու հաճախ է հանրությունը դժգոհում, որ այդ պատճառով կենտրոնը պետք է թեթեւացնել: Կոմիտեն այս հարցի վերաբերյալ առաջարկ կամ նախաձեռնություն ունի՞:

- Կառավարությունում կոմիտեի հետ համատեղ քննարկման փուլում է գտնվում Երեւանի կենտրոնում գտնվող համալսարանների մի մասը մարզեր տանելու կամ Երեւանին մոտ համալսարանական ուսանողական ավան կառուցելու հարցը: Նույնը վերաբերում է նաեւ պետական գերատեսչությունները Կենտրոն համայնքից դուրս՝ Երեւանի այլ համայնքներ տեղափոխելու հարցին: Կենտրոնը բեռնաթափելու նպատակ կա: Դեռեւս 2019-ին շատ լավ առաջարկ է եղել, որը կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով կյանքի չի կոչվել, ու փորձում ենք այս տարի նորից ակտիվացնել այդ քննարկումը: Միգուցե փոքր կենտրոնում մենք մի քանի նախարարություններ այլեւս չունենանք, բայց չեմ շտապում այդ մասին վստահ հայտարարել, քանի որ դեռեւս գտնվում է բանակցությունների փուլում:

- Պետգույքի կառավարման ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել: 

- Նախ մեր առաջին թիրախն այն է, որ պետական գույքի կառավարման կոմիտեի հեղինակությունը բարձրանա: Այսինքն, որպեսզի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չմտածեն, թե պետգույքի հետ ինչ ուզել արել են, եւ այսօր կարող է իրենց չանդրադառնանք:  Այն, ինչ պատկանել է պետությանը, ինչն արժեք է ներկայացրել, այսօր այդ արժեքը պիտի վերագնահատվի: Մեր կողմից առաջիկայում ձեւավորվող մոնիթորինգի հանձնաժողովը դրանով պետք է ավելի մանրակրկիտ զբաղվի: Արդյունքում շատ գույքեր, որոնք այսօր պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, կամ որեւէ այլ «բարեխիղճ» գնորդի, պետք է վերադառնա պետության տիրապետության տակ:

Տպել
3525 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել