Միասնական առաջին քննությունը կանցկացվի հունիսի 8-ին. ԳԹԿ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ միասնական քննությունների անցկացման ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. միասնական առաջին քննությունը նախատեսվում է անցկացնել հունիսի 8-ին: Նախորդ տարիներին միասնական քննությունները մեկնարկում էին ավելի շուտ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցն ավարտում են հունիսի 4-ին, ուստի միասնական քննության ժամանակացույցի հետ կապված մի փոքր փոփոխություն է տեղի ունեցել. առաջին քննությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի 8-ին: Կախված հայտագրումից՝ դեռ ավարտի հստակ ժամկետ չկա. գուցե ավարտվենք հունիսի 25-ին»,- ասաց պարոն Նասիբյանը: 

Նա նշեց նաեւ, որ նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ այս տարի եւս միասնական քննությունների հայտագրումը տեղի է ունենալու էլեկտրոնային եղանակով: Նախկինում ամեն տարի փետրվարի 1-ից սկսվում էր միասնական քննությունների թղթային հայտագրման գործընթացը, որի ավարտից հետո՝ մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, դիմորդները գնում էին բուհեր՝ գործերը բուհերում հանձնելու եւ մասնագիտությունը նշելու համար: Անցած եւ այս տարի նույնպես այս երկու գործընթացը միացվել է մեկի մեջ, որն էլ արվելու է էլեկտրոնային եղանակով:

Հայտագրման գործընթացը սկսվելու է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Ապրիլի 1-ից սկսվելու է հայտարարությունները տարածելու գործընթացը. թերթերով, հեռուստատեսությամբ դիմորդները տեղեկացվելու են քննությունների ժամանակացույցի, անցկացման կարգի, տեւողության մասին:

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ունենալու ենք հայտագրման առաջին եւ երկրորդ փուլ: Հայտագրման առաջին փուլը սկսվում է ապրիլի 15-ից եւ ավարտվելու է մայիսի 10-ին: Հայտագրման այս փուլին կարող են մասնակցել այս տարվա 12-րդ դասարանցիները, նախորդ տարիների շրջանավարտները, նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Այս տարվա շրջանավարտները գործերը հանձնելու են իրենց դպրոցում, իսկ նախորդ տարիների շրջանավարտները եւ նախնական ու միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրում առանձնացված դպրոցում: Մենք այդ դպրոցներն ունեինք միշտ, բայց այդտեղ իրենց գործերը հանձնում էին միայն նախորդ տարիների շրջանավարտները, նրանց գումարվել են նաեւ նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների շրջանավարտները: Դիմորդները գնալու են դպրոց, որտեղից ստանալու են ԳԹԿ անձնական համարը: Կցանկանան՝ դպրոցն իրենց կօգնի հայտագրման գործընթացում, չեն ցանկանա՝ այդ անձնական համարով կարող են հայտագրվել տանը կամ որտեղ ցանկանան:

Գրվելու է մեկ հայտ, այդ հայտի մեջ մտնելու է ե՛ւ անվճարը, ե՛ւ վճարովին: Առաջին փուլը մրցույթի ավարտից հետո ԳԹԿ-ն հրապարակելու է արդյունքները: Այն դիմորդները, որոնք մրցույթից դուրս էին մնացել, կարող են մասնակցել մրցույթի լրացուցիչ փուլին:

Եթե դիմորդների միավորները դրական են, կարող են այդ դրական միավորներով մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին: Լրացուցիչ փուլի մրցույթին կարող են դիմել այն տեղերի համար, որոնք թափուր են մնացել: Կարող են լրացնել 6 տարբեր մասնագիտություններ եւ տարբեր բուհեր: Այստեղ նորից չկա վճարովի եւ անվճար, եթե տվյալ մասնագիտությունից մնացել են անվճար տեղեր, նախկինում չկար այս հնարավորությունը, իրենք կարող են ընդունվել անվճար համակարգ: Պարզապես նշում են մասնագիտությունը, եթե անվճար տեղեր կան, եւ իրենց միավորները բավարարում են, կարող են ընդունվել նաեւ անվճար»,- հիշեցրեց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանը նշեց նաեւ էլեկտրոնային հայտագրման առավելությունը. մինչեւ մայիսի 10-ը դիմորդները ցանկացած անգամ կարող են մտնել եւ փոխել իրենց հայտերը, սահմանափակում չկա: Հաջորդը հայտագրելու են մեկ բուհի մեկ մասնագիտություն եւ տվյալ մասնագիտության համար սահմանված առարկաները: Սա մրցութային առաջին փուլի համար:

«Ասեմ, որ մի մեծ փոփոխություն էլ ունենք այս տարի. եթե նախորդ տարի մեկ քննություն էինք կազմակերպել միասնական քննությունների ժամանակ, հիմա կլինի առավելագույնը երկու քննություն: Պակասել են միայն երեք միասնական քննություններ հանձնողները, մնացածը մնացել են նույնը: Եթե նախկինում, օրինակ, տնտեսագիտական մասնագիտության համար սահմանված էր երեք քննություն, հիմա առավելագույնը հանձնելու են երկու քննություն, մեկը՝ պարտադիր, դա մաթեմատիկան է, մյուսը՝ կա՛մ հայոց լեզու եւ գրականություն, կա՛մ օտար լեզու, ընտրելու է ինքը դիմորդը»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը:

Տպել
10184 դիտում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները