Ինչի՞ց են դժգոհ դիմորդները. ընդունելության նոր կարգը կլուծի և մեծ պահանջարկ չունեցող մասնագիտությունների համալրման հարցը

Բուհերի ընդունելության կարգի փոփոխությունների մասին նոր նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման, առաջացրել է բազմաթիվ հարցեր, առավելապես կապված մեկ բուհ եւ մեկ մասնագիտություն ընտրելու հարցի հետ:

Ապագա դիմորդների շրջանում որոշ դեպքերում թյուրըմբռնում կա, թե միայն մեկ մասնագիտության համար դիմելու հնարավորություն են ունենալու: Ընդունվեն՝ լավ, չընդունվեն՝ ուսանող դառնալու հեռանկարը կհետաձգվի առնվազն մեկ տարով, ինչն էլ խուճապի պատճառ է դարձել: Որոշ դիմորդներն էլ թեպետ առաջարկվող փոփոխությունները լավ են պատկերացնում, բայց կարծում են, որ դրանք խնդրահարույց են լինելու եւ պատճառ են դառնալու, որ դիմորդներն առաջին հերթին նշեն ոչ թե իրենց հոգեհարազատ մասնագիտությունը, ինչին ձգտում են կրթության ոլորտի պատասխանատուները, այլ այն մասնագիտությունը, որտեղ ընդունվելն առավել հավանական են համարում: 

Առաջարկվող նախագծով սահմանվում է, որ դիմորդի համար վճռորոշ է լինելու հիմնական հայտի մասնագիտությունը. դիմորդը կարող է լրացնել մեկ բուհի մեկ մասնագիտության անվճար և վճարովի տեղերը, ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ երկքաղաքացիները և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների դիմորդները՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1- ը: Սակայն սա չի նշանակում, որ դիմորդը չի կարող հայտագրել նաեւ այլ մասնագիտություններ: Առաջին հայտով նշած ֆակուլտետը չընդունվելուց հետո (արդյունքները հաստատվելուց հետո) դիմորդը հուլիսի 19-26-ը կարող է լրացնել թափուր տեղի համար դիմում-հայտը մինչեւ վեց մասնագիտության հայտագրմամբ:

«Ասում են, թե այս որոշմամբ կարեւորվում է մասնագիտության ընտրությունը, բայց ես միշտ ցանկացել եմ միջազգայնագետ դառնալ. ունենալով այն մտավախությունը, որ հնարավոր է՝ շատ բարձր միավորներ չստանամ՝ ստիպված պիտի փոխեմ մասնագիտության ընտրությունը. առաջին հայտով նշելու եմ սոցիալական աշխատանք մասնագիտությունը: Միջազգային հարաբերություններ ընդունվելու համար ենթադրում եմ՝ 40 միավորից ամենաքիչը պիտի 35 միավոր ստանամ, իսկ սոցիալական աշխատանք ֆակուլտետ շատերը չեն դիմի, եւ ընդունվելու հնարավորությունը ավել մեծ կլինի»,- նշեց դիմորդներից Միլենան: Նրա խոսքով՝ եթե անցած տարի կարանտինի պատճառով խստացրել էին եւ առաջին հայտի գերակայություն սահմանել, այս տարի այս որոշումը պարզապես պայմանավորված է բոլոր մասնագիտությունները համալրելու միտումով միայն:

Դիմորդներից Աննան մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր է տեղեկացել նախատեսվող փոփոխությունների մասին, տեղյակ չէ նաեւ, թե ինչ ժամկետներում է պետք լրացնել հայտը ու, առհասարակ, շատ դժգոհ է այս որոշումից:

«Որոշումը չի տալիս ցանկությունը իրականացնելու հնարավորություն. ինձ նման բազում դիմորդներ, որոնք երազել են ունենալ կոնկրետ մասնագիտություն, անցած տարվա փորձից ելնելով՝ ստիպված կլինեն առաջին հայտով լրացնել այն մասնագիտությունը, որն ավելի քիչ մրցակցություն կպահանջի: Ոչ էլ մտածում են դիմորդի մասին, իբր մասնագիտությունն են կարեւորում. ինձ համար հիմա արդեն կարեւոր է դարձել այն, որ ընդամենը ինչ-որ տեղ ընդունվեմ. դրա հույսն էլ արդեն այսօր շատ քիչ է»,- անկեղծացավ նա:

Դիմորդներից Ռուզաննան հստակ որոշել է, որ պետք է ընդունվի ոստիկանության ակադեմիա: Նա ուրախ էր, որ հայոց լեզվի փոխարեն կարող է հանձնել անգլերեն, քանի որ այս տարի ընտրելու հնարավորությունը տրված է դիմորդին: Նրա կարծիքով՝ հայոց լեզու եւ գրականություն առարկան հանձնելը շատ ավելի դժվար է անգլերենից. ինքը, բնականաբար, նախընտրում է հեշտը: Նրա խոսքով՝ եթե դիմորդները նախապես իմանային, որ այս կարգով պետք է ընդունվեն, քննական առարկաներին հենց միջին դպրոցից էլ ուշադրություն կդարձնեին եւ ստիպված չէին լինի մի մասնագիտությունը մյուսով փոխել՝ չընդունվելու մտավախությունից ելնելով:

Դիմորդներից Լիլիթին էլ մտահոգում էր այն, որ այժմ նախատեսվում է ընտրել միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն.  ինքն ընտրել է հոգեբանի մասնագիտությունը, բայց նպատակ ուներ ընդունելության դիմում-հայտի առաջին տողով՝ անվճար հայտով, դիմել մանկավարժական համալսարան, իսկ արդեն վճարովին՝ ԵՊՀ: Հիմա արդեն այդ հնարավորությունը չունի դիմորդը:

Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարգում անցած տարվա համեմատ սկզբունքային որեւէ բան չի փոխվել. պարզապես ընդգծվել է առաջին հայտի կարեւորությունը եւ նախատեսվել էլեկտրոնային հայտագրում, որն այս տարի եւս նախատեսվում է իրականացնել dimord.am կայքում:

«Նախորդ տարիներին մեկ անգամ ու միասին է իրականացվել հայտագրումը. 2+8 մասնագիտություն է հայտագրվել: Այսպես թե այնպես մրցույթը կատարվել է առաջին հայտով թափուր տեղերի առկայության պարագայում, այսինքն՝ առաջին տեղի հայտերը համալրվելուց հետո ինքնաշխատ կերպով սկսում էին գործել երկրորդ, երրորդ, չորրորդ եւ մնացած հայտերը: Հիմա ուղղակի առանձնացրել ենք. առաջին փուլով հայտագրելու են մեկ բուհի մեկ մասնագիտություն (անվճար եւ վճարովի): Երկրորդ փուլով հայտագրելու են մինչեւ 6 մասնագիտություն (անվճար եւ վճարովի): Երկրորդ հայտում գերակայությունը ոչ թե արդեն մասնագիտությանն է լինելու, այլ բարձր միավորներին. կգործի նախորդ տարիների սկզբունքը. թափուրը ավարտվում էր, սկսվում էր՝ ըստ միավորների մրցույթը. բարձր միավորներով արդեն հայտերի հերթականությամբ կհամալրվեն»,- ասաց նա:

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված էր նրանով, որ, օրինակ, եթե դիմորդն ուզում էր ընդունվել պատմության ֆակուլտետ, նա կարող էր ընդհանրապես դուրս մնալ համալսարանից այն պատճառով, որ իրենից ավելի բարձր միավոր հավաքած ուսանողը, որը, օրինակ, առաջին հայտով դիմել էր իրավաբանական, սակայն չէր կարողացել շեմը հաղթահարել, լրացնում էր իր տեղը: Այս տարի արդեն իրավաբանական դիմած դիմորդը չի կարող դուրս թողնել ի սկզբանե պատմաբան դառնալ ցանկացող դիմորդին:

Ինչ վերաբերում է դիմորդների այն դիտարկմանը, թե որոշումը այս տարի պայմանավորված է ոչ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները համալրելու միտումով, մասնագետը նշեց, որ, այո՛, կա նաեւ նման ցանկություն:

«Կրթության նախարարության ռազմավարական նպատակներից է մասնագիտական կողմնորոշում ունեցող դիմորդներին քաջալերելը, որպեսզի մյուս դիմորդները չփորձեն խանգարել դրան: Կոնկրետ կողմնորոշված դիմորդ ենք ուզում, որը, արդեն ավագ դպրոցը ավարտելով, հստակ գիտի, թե ինչ մասնագետ է ուզում դառնալ, այլ ոչ թե ուղղակի ընդունվի բուհ, որտեղ իր բալերը կհերիքի:

Մենք անընդհատ բողոքում ենք, որ չունենք լավ մանկավարժներ, դա նաեւ պատճառ է այն հանգամանքի, որ շատերը ակամայից են հայտնվում Մանկավարժական համալսարանում վերջին կամ նախավերջին հայտերով: Մանկավարժական համալսարան կհայտագրեն առաջին հայտով այն դիմորդները, որոնք ուզում են իսկապես դառնալ մանկավարժ: Սա եւս առիթ կլինի վերլուծելու մեր դիմորդների մասնագիտական կողմնորոշվածության աստիճանը:

Մյուս կողմից՝ ուզում ենք նաեւ խրախուսել այն մասնագիտությունները, որոնք կարող են չհամալրվել: Օրինակ՝ տարի է եղել, որ քիմիական ֆակուլտետի անվճար տեղը չի համալրվել, որովհետեւ առավելապես պահանջարկ են ունեցել մի քանի մասնագիտություններ՝ տնտեսագիտություն, իրավաբանություն, բժշկություն, միջազգային հարաբերություններ: Մեծ մրցակցություն կլինի այս մասնագիտությունների համար, ուստի եւ անհրաժեշտ է, որ դիմորդները շատ լավ պարապեն, որ կարողանան բարձր ստանալ, եթե որոշել են առաջին հայտով լրացնեն այս մասնագիտությունները:

Անցած տարի նախարարությունը այս սկզբունքով կազմակերպեց ընդունելության գործընթացը, նույնն էլ այս տարի է. մենք կարեւորում ենք մասնագիտական կողմնորոշումը ու մասնագիտության ընտրությունը»,- նշեց նախարարության պաշտոնյան:

Մարիամ Գևորգյան

Տպել
2326 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել