Կրթության տեսչությունը հավանաբար վարույթ կսկսի Գյումրու N25 դպրոցի խնդրով. մոտ 750 աշակերտ դեռ դպրոց չի հաճախում

Գյումրու համար 25 դպրոցում լարվածությունը թուլանալու փոխարեն առավել է աճում: Փետրվարի 2-ից սկսած աշակերտները  դասադուլ, իսկ երեկվանից անժամկետ գործադուլ են հայտարարել ուսուցիչները: Նրանց ասելիքը նույնն է. մերժում են նոր տնօրեն Իրինա Բաղդասարյանին, բացատրություն պահանջում փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, պահանջում տնօրենի պաշտոնում նշանակել մրցույթին մասնակցած և բարձր միավորներ հավաքած իրենց դպրոցի ներկայացուցիչ Մերուժան Մինասյանին:

Հիշեցնենք, որ կայացած մրցույթում երկու թեկնածուներից ոչ մեկն օրենքով սահմանված 5 ձայնը չի հավաքել, և ընտրությունը թողնվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Չհանդարդվող կրքերն առավել են թեժացել, երբ երեկ համար 25 դպրոց են այցելել Գյումրու 9-րդ դպրոցի մի քանի ուսուցիչներ: Հիշեցնենք, որ նորանշանակ տնօրենը համար 9 դպրոցի փոխտնօրենն էր նախկինում: Այցի պահին նախ նրանց փորձել են ներս չթողնել, սակայն վերջիններս չեն ենթարկվել համար 25 դպրոցի մանկավարժների պահանջին և տեսակցել են իրենց նախկին կոլեգա Իրինա Բաղդասրյանին ու հետո հեռացել դպրոցից:

Այս ընթացքում 700-ից ավելի աշակերտ դպրոց չի հաճախում: Նրանց բացակաները, օրենքով, սահմանված կարգով նշանակվելու են՝ անընդհատ իրազեկում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը:

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ խնդրից տեղյակ Կրթության տեսչությունը հավանաբար վարույթ կսկսի:

«Չեմ ուզում նրանց արածները դասադուլ կամ գործադուլ կոչել, քանի որ իրենք էլ որպես իրավագիտակից քաղաքացիներ, գիտեն, որ ռազմական դրության ժամանակ դասադուլ և գործադուլ անել չի կարելի, բայց քանի որ մյուս կողմից չեն կազմակերպվում դասերը, էդ մասին տեղյակ է Կրթության տեսչությունը, երևի վարույթ կբացվի, օրենքով կտեսնենք ինչ է կատարվելու»,- ասաց մարզպետը:

Էմոցիոնալ դաշտից դուրս, ըստ մարզպետի, պարտավոր են շարժվել օրենքով, ինչն անում են: Օրենքով սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, կա նշանակված տնօրեն, որը պետք է անցնի իր պարտականությունների կատարմանը:

«Էս պահի դրությամբ պետք է մենք շանս տանք, որ տնօրենը սկսի աշխատել, ցույց տա իրեն որպես վարչական աշխատող, որպես ղեկավար, եթե հետագայում կլինեն հարցեր, որոնց մասին բարձարաձայնում են ծնողներն, այդ ժամանակ մարզպետարանը կունենա ավելի լայն լիազորություններ, կկարողանա կարգավորի»,-մանրամասնեց Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, երբ փետրվարի 4-ին, տնօրենի պաշտոնում հաստատվելուց հետո Իրինա Բաղդասարյանը գնացել էր դպրոց, նրան թույլ չէին տվել մուտքից ներս մտնել: «Հեռացի՛ր, ամո՛թ, վե՛րջ հովանավորչությանը» և այլ վանկարկումներով էին դիմավորել դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները: Ոստիկանների ներկայությունն անգամ հարցի լուծում չէր եղել:

Դասադուլ հայտարարած ծնողները պնդում են, որ այս հարցում կա հովանավորչություն: Բաղդասարյանի եղբայրն աշխատում է Շիրակի մարզպետարանում, կառույցի իրավաբանն է: Շրջանառվում է նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի անունը, ինչը նա հերքում է:

Այսօր էլ ծնողները, տեղեկացնում են, որ  երեխաներին կշարունակեն դպրոց չտանել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվի: Ավելի վաղ, սակայն, «Հայկական ժամանակի» հարցման ի պատասխան, Տիգրան Ավինյանի գրասենյակից հստակ պատասխանել էին, որ փոխվարչապետի կողմից դպրոցի տնօրենի նշանակման որոշումը փոփոխելու կամ չեղարկելու ընթացակարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ:

Տպել
1635 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել