Սուրիկ Խաչատրյանի գործով 4 անձի՝ այդ թվում նրա եղբոր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա անունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել:

Քրեական գործով անցնող երկու անձի՝ Լ. Ս-ի. եւ Ս. Մ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել ոչ արդարացնող՝ համաներման հիմքով: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Լ. Ս.-ն Լեւիկ Սահակյանն է, իսկ Ս. Մ.-ը՝ Սպարտակ Մինասյանը: Սպարտակ Մինասյանը 2016 թվականին հանդիսացել է Ակներ համայնքի ղեկավարը, որը, ըստ ՀՔԾ-ի, մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հրաման է ստացել Ակներ համայնքում գտնվող հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքի հատվածը կեղծ աճուրդի միջոցով իր կողմից նշված անձին՝ Աշոտ Գեւորգյանին (գործով մեղադրյալ,-խմբ.), օտարելու վերաբերյալ: Այդ նպատակով Ակներ համայնքի աշխատակազմի ղեկավարը, համայնքի ղեկավարի ցուցումով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կազմել է նշված հողատարածքի աճուրդի անցկացման եւ արդյունքների մասին կեղծ արձանագրություններ, որոնց համաձայն՝ իբր 2016 թ. սեպտեմբերի 16-ին անցկացված աճուրդով նշված 0.43 հա մակերեսով հողամասը 70.000 ՀՀ դրամով վաճառվել է Աշոտ Գեւորգյանին, վերջինիս էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս. Մինասյանի եւ Լ. Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Ըստ ՀՔԾ խոսնակի՝ քրեական գործով երկու անձի նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել մահվան հիմքով: Նրանցից մեկը Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սերոբ Խաչատրյանն է, որին էլ, ըստ ՀՔԾ նախնական հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ համայնքի ղեկավարը հանձնել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքը:

Մահվան հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել նաեւ Կառլեն Կոզմանովի նկատմամբ: Նա զբաղեցրել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը:

Դատական տեղեկատվական համակարգից էլ տեղեկանում ենք, որ Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանի եւ հողատարածքի գնորդի՝ Աշոտ Գեւորգյանի մասը մայր գործից անջատվել է եւ ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս գործով արդեն իսկ մի քանի դատական նիստեր են տեղի ունեցել:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Լավրենտիկ Առաքելյանը 2011-12թթ. զբաղեցրել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը եւ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ եւ օրենքի խախտմամբ վերջինիս եղբորն է փոխանցել համայնքի սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 5.132.891 ՀՀ դրամ արժողությամբ մետաղական խողովակները: Նրա պաշտպան Արթուր Քյարունցը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը մասամբ է ընդունում, սակայն այլ մանրամասներ չհայտնեց:

Ինչ վերաբերում է մայր գործին, ապա գործով առանցքային մեղադրյալի կարգավիճակ ունի Լիսկա անունով հայտնի Սուրիկ Խաչատրյանը, որն արդեն մեկ տարուց ավելի է գտնվում է հետախուզման մեջ:

Հիշեցնենք նաեւ որ նախկին մարզպետին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու որոշում կայացնելուց հետո վերջինիս պաշտպանը Խաչատրյանի առողջական վիճակին վերաբերող բժշկական փաստաթղթեր էր ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին եւ հայտնել, որ իր պաշտպանյալը գտնվում է Ֆրանսիայի հանրապետությունում, բուժում է ստանում եւ հայրենիք կվերադառնա բուժումն ավարտելուց հետո:

Ինչից հետո ՀՔԾ-ից ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ փաստաբանի կողմից ուղարկված փաստաթղթերի հիման վրա նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն, ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Սուրիկ Խաչատրյանն իր բուժումը կարող է շարունակել նաեւ ՀՀ-ում:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ անձանց ապօրինի կարգադրություն տալով՝ դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետեւանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին»:

Աննա Ավետիսյան

Տպել
4910 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը