2020-ին ՊԵԿ-ում հարուցվել է 622 քրեական գործ․ պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ․ Չարխիֆալակյան

29/01/2021 schedule12:50

2020 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է 622 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 21 մլրդ դրամ։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը:

«244 դեպքը վերաբերում է հարկերը վճարելուց խուսափելուն, 62 դեպքում քրեական գործերը հարուցվել են կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու առիթով, 23 քրեական գործ հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ։ Իսկ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության վերաբերյալ գործերով հարուցվել է 265 քրեական գործ»,- ասաց Չարխիֆալակյանը։

Համեմատելով 2019-ի հետ՝ նա նշեց, որ 2019-ին, ընդհանուր առմամբ, հարուցվել է 367 քրեական գործ, որոնցով հաշվարկված վնասի չափը կազմել է շուրջ 20 մլրդ 600 մլն դրամ։

ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020-ի ընթացքում իր ղեկավարած վարչության աշխատակիցները 206 դեպքով հայտնաբերել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հարկային բնույթի հանցագործության հատկանիշներ, որոնցով նյութեր են նախապատրաստվել, իսկ 2019-ին նմանատիպ 106 դեպք է հայտնաբերվել։

«2020 թվականի ընթաքում ՊԵԿ հետաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 7 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ շուրջ 6 մլրդ 100 մլն դրամ»,- հայտարարեց Չարխիֆալակյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հիմնականում որ ոլորտներն են ռիսկային ստվերի առումով՝ նա պատասխանեց. «Հիմնականում մանրածախ առեւտրի ոլորտում ենք լուրջ ստվեր արձանագրել։ Բացահայտումները վերաբերում են նաեւ կառուցապատման ոլորտին։ Մենք գիտենք, որ գաղտնիք չէ, որ շենքերի կառուցապատմամբ զբաղվող հարկ վճարողները ամենեւին էլ հակված չեն գործարքի ամբողջ արժեքը ներկայացնել հարկային մարմիններին»։

Չարխիֆալակյանի խոսքով՝ բնակարանը օտարում են այլ գնով, իսկ հարկային մարմին՝ ներկայացնում ավելի ցածր գին։

Տպել
1946 դիտում

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան