Վանաձորում բացվեց կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման շարժական մամոգրաֆը․ ախտորոշումը և բուժումը կլինեն անվճար

Վանաձորում այսօր տեղի ունեցավ շարժական մամոգրաֆի բացումը, որին ներկա էին առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը, Երեւանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահության ոլորտի մարզի պատասխանատուները:

Ներկաները նախ մարզպետի աշխատասենյակում ներկայացրին ծրագիրը, ապա ուղեւորվեցին շարժական մամոգրաֆիայի բացմանը:

Բժշկական կենտրոնի բակում տեղադրված շարժական մամոգրաֆը այստեղ կլինի դեռ 6 ամիս: Օգտվել կարող են Վանաձորի, Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնիի, Լեռնապատի եւ Շահումյանի պոլիկլինիկաներում կցագրված 50-69 տարեկան կանայք: 6 ամիս հետո այն Վանաձորից կտեղափոխվի մարզի այլ քաղաքներ:

Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, խոսելով ծրագրից, ասաց. «Նախատեսում ենք մարզում սկսել կրծքագեղձի անվճար հետազոտություններ: Ծրագիրը մեկնարկել է 2018-2019թթ.-ին, այդ ընթացքում իրականացրել ենք շարժական սարքի գնման գործընթացը, վերպատրաստել ենք Վանաձորի տարածաշրջանի բժիշկներին ու ադմինիստրատիվ աշխատակիցներին, ովքեր պետք է իրականացնեն ազգաբնակչության ընդունելություն: Նպատակը հիվանդության վաղ ախտորոշումն ու հայտնաբերումն է, իսկ շեղումների հայտնաբերման դեպքում՝ բուժումը»,- ասաց պարոն Էլիբեկյանը՝ մեկ անգամ եւս շեշտելով՝ ծրագիրն ամբողջությամբ իրականացվելու է անվճար. «Եթե, Աստված չանի, որոշ կանանց մոտ հայտնաբերվեն շեղումներ, ախտորոշման հաստատումից հետո ամեն ինչ ուռուցքաբանության կենտրոնում եւս արվելու է անվճար»:

Մարզում աշխատանքներն ավարտելուց հետո շարժական մամոգրաֆիայի սարքը կտեղափոխվի նախ Տավուշի, ապա Սյունիքի մարզ:

«Թիրախային խումբը 50-69 տարեկան կանայք են, ես հորդորում եմ բոլորին մասնակցել ծրագրին: Չպետք է մոռանալ, որ կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ առաջին տեղում են, եւ մենք հույս ունենք, որ այս հետազոտություններով տվյալ մարզերում կարող ենք նվազեցնել չարորակ նորագոյացություններից առաջացած բարդություններն ու նվազեցնել մահացությունները»,- ասաց ԾԻԳ-ի տնօրենը:

Լրագրողների դիտարկմանը, որ 2018-2019թ.-ի տարբեր զեկույցներով նշվել է, որ Լոռու մարզը կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությամբ առաջին տեղում է, եւ արդյոք դա չէր պատճառը, որ ծրագրի մեկնարկը տրվեց հենց Լոռու մարզից, Երվանդ Էլիբեկյանն ասաց. «Լոռին առաջին կանգառն է՝ հաշվի առնելով նաեւ նրա սոցիալ-տնտեսական վիճակը, սահմանամերձ լինելն ու մինչ այդ իրականացված տարբեր սկրինինգային հետազոտությունները, որի արդյունքներով Լոռու մարզը եղել է լավագույն դիրքերում»:

Հարցին՝ կա վիճակագրություն, թե կրծքագեղձի քաղցկեղով քանի կին կա Լոռու մարզում, Երվանդ Էլիբեկյանը դժվարացավ պատասխանել։

Տպել
2874 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը