Սպիտակում դժգոհ են վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքապետի կոչից․ ինչ կապ ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավորը կոչի հետ

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ու ավագանու 13 անդամից 5-ը երեկ հանդես եկան կոչով՝ միանալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Սրան զուգահեռ տարածված հաղորդագրության մեջ նաեւ կոչ էր արվում բնակիչներին միանալ հրաժարականի պահանջին ու նոր Կառավարություն ստեղծելու գործին:

Քաղաքապետի ու ավագանու նշված անդամների կոչը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում: Մեկնաբանությունների գերակշռող մասը քննադատեց հնչեցված կոչը՝ քաղաքապետին հորդորելով օր առաջ հրաժարական տալ: Շատերը ՀՀԿ-ական քաղաքապետին նաեւ հիշեցրին, թե ինչպես էր նախորդ տարի դեկտեմբերի 7-ին վարչապետին խնդրում մասնակցել իրենց տանը պատրաստած հյուրասիրությանը՝ նշելով, թե չգալու դեպքում կինը՝ տիկին Հասմիկը, իրեն տուն չի թողնի:

Սպիտակի բնակիչ Արթուր Միրզոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքապետի կոչին՝ կապված վարչապետի հրաժարականի հետ, բացասաբար է վերաբերվում. «Նախ՝ ինքը չի ընտրել Նիկոլ Փաշինյանին, եւ հետո, ինքը պետք է քաղաքացիների կարծիքն էլ լսեր, նոր հայտարարություն կամ կոչ աներ: Դրա համար էլ ես որոշել եմ հանրահավաք կազմակերպել ու իր հրաժարականը պահանջել: Ինքը նախկին Կառավարության «մնացորդներից» է: Ինքը իր անունից իրավունք ուներ կոչ անելու, բայց տպավորություն է ստեղծվել, թե ամբողջ Սպիտակն է դեմ գործող իշխանությանը, իբր բոլորս հակաիշխանական ենք: Մենք հիմա նման երանգի տակ ենք հայտնվել»:

ՀԺ-ի հետ զրույցում մի քանի բնակիչներ էլ, որոնք չցանկացան ներկայանալ, նշեցին՝ Գագիկ Սահակյանը վարչապետի հրաժարականի պահանջը ներկայացրել է ոչ իր կամքով, այլ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ճնշումների տակ: Նրանց փոխանցմամբ՝ Համբարձումյանը քաղաքապետին հորդորել է կա՛մ միանալ, կա՛մ էլ բազմաթիվ անօրինական գործեր ջրի երես կհանի, ինչին էլ հետեւել է քաղաքապետի կոչը: Եղան նաեւ Սպիտակի բնակիչներ, որոնք համակարծիք էին քաղաքապետի հետ՝ վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ թե ինչու չեն հրապարակային խոսում, ասացին՝ մեր՝ լրագրողներիս, գործը չէ, կխոսեն այն ժամանակ, երբ կցանկանան:

Ի դեպ, բազմաթիվ սպիտակցիներ սոցցանցերի իրենց էջերում հանդես են գալիս ֆլեշմոբով՝ նշելով, որ չեն կիսում քաղաքապետի ու ավագանու կարծիքը եւ որ ստորագրահավաք են իրականացնում քաղաքապետի հրաժարականի պահանջով:

ՀԺ-ի հետ զրույցում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, անդրադառնալով իր կոչին ու համաքաղաքացիների կողմից արժանացած քննադատություններին, ասաց՝ ինքը իր անունից է կոչ արել, ոչ թե բնակիչների, չնայած որ, ըստ Սահակյանի, դրա իրավունքն ունեցել է իրեն տրված քվեներով. «Ես պահանջել եմ իմ անունից, ավագանին՝ իր, մենք մեր անձնական կարծիքն ենք արտահայտել, չնայած ես ու ավագանու անդամները, որոնք միացել են կոչին, լիարժեք իրավունք ունեինք նաեւ մեր ընտրողների անունից ներկայանալ: Ես ներկայացնում եմ քաղաքն ու բնակչությանը ամեն տեղ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս: Ես ունեմ իրավասություն խոսել բնակչության անունից, անգամ եթե այս կոչը բնակչության անունից անեի, որեւէ մեկը իրավունք չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական առումով ասել, որ դու մեր փոխարեն իրավունք չունես։ Դո՛ւք՝ ընտրողներդ եք ինձ լիազորել»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով սոցիալական հարթակներում հրապարակված մեկնաբանություններին՝ ասաց՝ կարդացել ու ուսումնասիրել է, մեկնաբանությունների մեծ մասը ՀՀ սահմաններից դուրս ապրող մարդիկ են գրել, մի մասն էլ՝ ֆեյքեր. «Կա նաեւ մի հատված, որոնք իսկապես համակարծիք չեն ինձ հետ: Ես զարմանում եմ, որ տեքստը չեն կարդում, բայց ինձ մեղադրում են իրենց անունից խոսելու մեջ… ես իմ անունից եմ խոսել, սա արվել է իմ անունից, ու կոչ է եղել համաքաղաքացիներին միանալ ակցիային, նաեւ թվարկել եմ պատճառները: Եթե կա կոնստրուկտիվ մտածողություն էն մարդկանց մոտ, որոնք բացասական քոմենթներ են գրել, կարող են չհամաձայնել որոշ մտքերի հետ, բայց փորձել բռնանալ իմ կարծիքին, ոչ ոք իրավունք չունի թե՛ բարոյական ու թե՛ իրավական տեսանկյունից: Թող կետ առ կետ ասեն, թե ինչն եմ սխալ գրել՝ զոհեր չունե՞նք, վիրավորներ չունե՞նք, թե՞ տարածքային կորուստներ չունենք: Եթե ինձ կկարողանան հակառակը համոզել, ուրեմն ես ներողություն կխնդրեմ ու չեմ պահանջի վարչապետի հրաժարականը, բայց այսօր ոչինչ չի արվում թե՛ գերիների վերադարձի, թե՛ մյուս խնդիրների մասով: Սա նաեւ արհամարհանք է պետության ղեկավարի կողմից զոհ ու վիրավոր տված ընտանիքներին»:

Դիտարկմանը, որ բնակչությունը ստորագրահավաք է նախաձեձռնել քաղաքապետի հրաժարականի պահանջով, ասաց. «Եթե ստորագրահավաքը վերաբերում է իմ հրաժարականին, ես պատրաստ եմ հենց այս պահին աշխատանքից ազատվել, բայց միեւնույն ժամանակ ես չեմ ուզում հիասթափեցնել ինձ վստահող ու ընտրող մարդկանց: Եթե լինի հանրային պահանջ, ես կհրաժարվեմ այս աշխատանքից»:

Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր, Սպիտակում մինչ օրս լուրջ հեղինակություն համարվող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ իրեն կոչով հանդես գալուն ստիպելուն, Սահակյանն ասաց. «Արկադի Համբարձումյանին ես՝ որպես անձի շատ հարգում եմ, նա իմ ընկերն է, բայց ինքը այլեւս պատգամավոր չէ… արդյոք այս նոր պատգամավորներից էլ մեկը չկար, որ կարողանար ինձ ասել՝ այս բանն արա կամ այն բանը, չկա՞ նման մարդ, որ այսօր նախկին պատգամավորը պետք է ասի՝ սա արա կամ նա արա: Ինչ լծակ ունի Արկադի Համբարձումյանը, որ ինձ բան ասի։ Ինքը կարող է ինձ ընկերաբար ինչ-որ բաներ ասել, կամ ես իրեն ասեմ: Այսօր ավելի շատ ես եմ իրեն դիմում, քան ինքը՝ ինձ: Ու առհասարակ, եթե ինչ-որ մի բան ես չցանկանամ, միանշանակ չեմ անի, ով ուզում է՝ ասի: Մարդիկ թող գիտակցեն, որ ՏԻՄ-ը անկախ մարմին է, եւ ոչ ոք չի կարող բռնանալ ՏԻՄ-ի աշխատանքին: Ես նորից եմ կրկնում՝ ես կարող էի նաեւ ժողովրդի անունից հանդես գալ, բայց իմ կոռեկտությունը դա թույլ չտվեց, ես պարզապես ասացի՝ կոչ եմ անում: Հիմա կմիանան, կառաջարկեն իրենց անունից էլ հանդես գալ՝ կգամ: Իսկ որտեղ մնաց Արկադիի գործոնը: Եթե անգամ պատկերացնենք, թե Արկադին ինձ կարգադրել է, ինչպես որ մարդիկ մտածում են, այդ դեպքում ես ինչո՞ւ ժողովրդի անունից հանդես չեկա»,- ասաց քաղաքապետ Գագիկ Սահակյանը՝ պնդելով՝ Համբարձումյանը որեւէ կապ չունի իր պահանջի հետ:

Տպել
4808 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին