«Եթե անգամ ելքը փոփոխությունն է, ապա նախ պիտի կայունություն լինի. չեք կարող քարոզարշավ անել սեւ ժապավեններով գյուղում»

17/11/2020 schedule12:21

Ոչ մեկը չի ժխտում, որ կառավորղ ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Դրանից հնարավոր չէ խուսափել։ ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։

«Ես ընդունում եմ դա, ու հետևություններ էլ կլինեն, բայց ուզում եմ նաև շեշտել, որ հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այս եռակողմ հայտատարությունը, որով 25-30.000 զինվորականի կյանք է փրկվել, ու նրանք դա գիտեն, իրենց հարազատները դա գիտեն։ Այդ հայտարարությամբ է նաև փրկվել Ստեփանակերտը, ուրեմն՝ նաև Արցախը»,- շարունակեց նա:

Լենա Նազարյանը նշեց, որ տեղի ունեցածը չպետք է դիտարկել որպես 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունակացնել Արցախի խնդիրը։ «Սա ոչ միայն 2.5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլ նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք է, որը պետք է հաշվի առնենք այս մասին խոսելիս»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

Նա ընդունեց, որ իրադարձությունները հանրային հուզումներ են առաջացրել։ «Պարո՛ն Բաբաջանյան, եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա նախևառաջ ես կարծում եմ՝ խելամիտ մարդիկ հասկանում են, որ պիտի կայունություն լինի, պիտի որոշակի ժամանակ անցնի: Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել։ Դա հնարավոր չէ, մարդիկ վշտի մեջ են»,- դիմելով պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ ասաց Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ Արցախում հրադադարի վերաբերյալ հայտնի հայտարարության ստորագրման օրը Կառավարություն մտած մի խումբ անձանցից մեկը եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Ըստ նրա՝ այդ մասին հավաստել են անվտանգության աշխատակիցները։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հորդորեցին անուն տալ, Լենա Նազարյանն էլ նշեց, որ Դավիթ Մանուկյանն է եղել այդ պատգամավորը։

Նազարյանի այս հայտարարությունից հետո դահլիճում լարվածությունը մեծացավ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հերքում էին փոխխոսնակի հայտարարությունը։

«Կառավարությունը ջարդուփշուր անելու պարագայում պահանջել հրաժարական հնարավոր չէ»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Լենա Նազարյանը։   

Տպել
2107 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել