Գագիկ Ծառուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Էդուարդ Շարմազանովը և ևս 3 անձինք կեսգիշերին ազատ են արձակվել

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար եւ այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձանց մի մասը երեկ կեսգիշերին ազատ է արձակվել։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի պաշտպան Լուսինե Սահակյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ Սաղաթելյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ․ նա արդեն ազատության մեջ է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն իր բարձրության վրա է։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը ևս ճանաչվեց ոչ իրավաչափ։ Իշխան Սաղաթելյանը ազատության մեջ է»։ Ավելի վաղ Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ ազատ է արձակվել նաեւ Արթուր Վանեցյանը. «Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը դատական նիստերից հետո հրավիրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ուր հիմա կներկայանան։ Ընթացքի մասին հանրությանը կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը եւս ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ Ծառուկյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ է։

Պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինայնի ազատ արձակվելու մասին․ «Դատարանը նրա ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: Դատավոր՝ Մարինե Մելքոնյան»,- գրել է պաշտպանը։

Ազատ է արձակվել նաեւ Գեղամ Մանուկյանը։ Նրա պաշտպան Գարիկ Սահակյանը «Ֆեյսբուքում» գրել է․ «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ պարոն Վարդան Լ. Գրիգորյանի, կայացրեց արդար դատական ակտ՝ իմ պաշտպանյալ Գեղամ Մանուկյանին դատական նիստերի դահլիճից ազատ արձակելով և ձերբակալման որոշումը ճանաչելով ոչ իրավաչափ։ Խորին շնորհակալություն պարոն Գրիգորյանին՝ արդարացի որոշում կայացնելու համար»։

Ազատ արձակվածների թվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նրա օգնական Գեղամ Պետրոսյանը հայտնել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Շարմազանովի ձերբակալումը։

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ անձամբ է տեղեկացրել իր ազատ արձակվելու մասին․ «Քիչ առաջ նույն քննիչը, որը երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին: Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։ Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ըստ Հատուկ քննչական ծառայության տվյալների՝ այս քրեական գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի 16 անձ, որոնցից 14-ն ի սկզբանե ձերբակալվել է։ Ձերբակալվածների թվում են այժմ «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը, քաղաքագետ Սուրեն Սահակյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Արսեն Բաբայանը, Արծվիկ Մինասյանը, Արա Հակոբյանը եւ Խաչիկ Հովհաննիսյանը: 

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու մեջ կասկածվում են նաեւ Վահագն Չախալյանը եւ Հրաչյա Ղուկասյանը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։

Նշենք, որ անձը կարող է ձերբակալված մնալ 72 ժամ, դրա լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը կա՛մ պետք է նրան ազատ արձակի, կա՛մ մեղադրանք առաջադրի՝ համապատասխան խափանման միջոց ընտրելով։

Տպել
3263 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է