Կաթնառատի բնակիչներին դեռ ջուր կբաժանեն, իսկ վարակված 100 հոսպիտալացվածների վիճակում դրական դինամիկա կա

Օրեր առաջ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հոսպիտալացված քաղաքացիների վիճակը կայուն է: Նրանցից ոմանք վաղվանից դուրս կգրվեն բժշկական կենտրոններից:

Թունավորման առաջին մի քանի դեպքերը դեռ հոկտեմբերի 6-ին էին արձանագրվել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում: Ընդհանուր թուլություն, լուծ, բարձր ջերմություն ախտանշաններով սկզբում մի քանի, հետագայում գրեթե հարյուր քաղաքացի էր հոսպիտալացվել:

Տուժած քաղաքացիներից 43-ն այժմ Ստեփանավանի բժշկական կենտրոնում են: Դեռ օրեր առաջ տեղափոխված հիվանդներից ոչ ոք դուրս չի գրվել, նույն ախտանիշներով էլ վերջին հիվանդին երեկ են ընդունել: Նրանց մեջ կան մայրեր, երեխաներ:

Բուժհաստատության ընդունարանից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ հիվանդները տարբեր վիճակում են, ամեն մեկն իր ձեւով է տանում վարակը՝ մեկը մի քիչ թեթեւ, մեկը՝ միջին ծանրության: Ծանր վիճակում գտնվողներ չկան: Ով շուտ է տեղափոխվել, ընդունել է անհրաժեշտ դեղորայքը, արդեն ունի դրական դինամիկա: Ուշ ընդունվածները եւս ունեն դրական դինամիկա, սակայն նրանցից ոմանք դեռ ջերմում կամ լուծում են, իրենց դուրս գրվելու մասին խոսելը դեռ վաղ է:

ԲԿ-ում այժմ սպասում են հիվանդների կրկնակի անալիզի պատասխանին, որ որոշեն հետագա քայլերը:

Տուժած մյուս քաղաքացիները՝ 55 հոգի, բուժում են ստանում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրանց բոլորի վիճակը կայուն է, ծանր վիճակում գտնվողներ չկան: Վաղվանից կամաց-կամաց կսկսեն դուրսգրումներ կատարել:

Բուժհաստատության տնօրեն Նունե Էվինյանը նշեց՝ ճիշտ է, սուր աղիքային ինֆեկցիան սկզբում բուռն է սկսում՝ ջերմություն, փսխում, ինքնազգացողության վատացում, սակայն նաեւ արագ բուժման է ենթարկվում: Այս առումով խնդիր չեն ունեցել: Այժմ պետք է կրկնակի բակ քննություն անեն, որպեսզի բացիլակրություն չմնա: Իրենց մոտ տեղափոխված հիվանդները հիմնականում անչափահասներ են, հոսպիտալացվել են նաեւ այդ երեխաների ընտանիքի անդամները:

Ինչպես հավելեցին հիվանդանոցից, եղել են քաղաքացիներ, որ սկզբում չեն դիմել, հետո տեսել են, որ իրենց ուժերով, տնական մեթոդներով չեն բուժվում, տեղափոխվել են հիվանդանոց:

Վարակման դեպքերի պատճառը բնակիչների օգտագործած ջուրն էր։ Կատարվածից հետո Կաթնառատում ջրի աղբյուրը փակվել էր: Օրեր առաջ մեզ հետ զրույցում Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը հայտնել էր, որ իրականացվում են բաց ջրատարի ջրի մաքրման եւ ախտահանման աշխատանքներ: Մինչ այդ աշխատանքների ավարտը համայնքապետարանը հատուկ ջրերի մեքենաներով բնակավայր խմելու ջուր է տեղափոխում:

Այս անգամ նա մեզ տեղեկացրեց, որ արդեն կատարվել է տեխնիկական մաքրում, ջրի քլորացում, այս պահի դրությամբ վարակի տարածումը կանխվել է:

Այժմ ու դեռ որոշ ժամանակ Կաթնաղբյուրի բնակիչներին կշարունակեն ջուր բաժանել ջրատար մեքենաներով, քանի որ մեխանիկական մաքրումներն ու քլորացման աշխատանքները նոր են կատարվել: Ի դեպ վերջին անգամ այնտեղ ջուրը քլորացվել էր մեկ տարի առաջ:

Հարցին, թե թունավորման պատճառը հնարավո՞ր է հենց քլորացված չլինելը լինի, Սոլոյանը չպատասխանեց ու առաջարակեց սպասել հետազոտությունների արդյունքին:

Նրա խոսքով՝ այժմ համապատասխան կազմակերպության հետ պայմանագիր է կնքվել ու նման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:

Առողջապահության նախարարությունից մեզ տեղեկացրին, որ այդպիսի նոր դեպքերի լինել- չլինելու մասին տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:

Տպել
2359 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը