Սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հոսպիտալացված քաղաքացիները 2-ից 70 տարեկան են

Սուր աղիքային վարակ ախտորոշմամբ հոսպիտալացված քաղաքացիները տարբեր տարիքային խմբերում են՝ 2-ից մինչեւ 70 տարեկան: Նրանք, սակայն, վարակվել են ոչ միանգամից՝ տարբեր օրերի:

Տեղեկատվությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղի վարչական ղեկավարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում սուր աղիքային վարակ ախտորոշմամբ 39 քաղաքացի է հոսպիտալացվել:

Վարչական ղեկավար Ռուբիկ Ղազարյանը չկարողացավ մեզ հավելյալ տեղեկատվություն փոխանցել, քանի որ հենց այդ պահին զբաղված էր ջրի հետ կապված աշխատանքներով: Նա միայն նշեց, որ պատկան մարմիններին ժամանակին ասել են, որ այդ ջուրը խմելու պիտանի չէ, կոշտ է, սակայն քլորացման աշխատանքների համար կազմակերպությունները չեն արձագանքել:

Տեղեկատվությունն ավելի մանրամասն փորձեցինք ճշտել Տաշիրի համայնքապետարանից: Հարցին՝ ի՞նչ նախնական վարկած կա թունավորման հետ կապված, ջուրն արդյո՞ք մաքուր չի եղել՝ աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը հրաժարվեց պատասխանել՝ առաջարկելով սպասել՝ մինչեւ հայտնի լինեն հետազոտության արդյունքները:

Նա տեղեկացրեց, որ բոլոր տուժողները ծորակից են ջուր խմել, նրանց վիճակն այժմ բավարար է: Ջրի աղբյուրը փակվել է, իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման եւ ախտահանման աշխատանքներ: 

Սոլոյանի խոսքով՝ մինչ այդ աշխատանքների ավարտը համայնքապետարանը հատուկ ջրերի մեքենաներով բնակավայր խմելու ջուր է տեղափոխում:

Վերջին շրջանում իրենց մոտ այդ աղբյուրի ջուրն օգտագործելու հետեւանքով թունավորման այլ դեպքի մասին չհիշեց:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դեպքից հետո մանրէաբանական հետազոտության նպատակով վերցվել էին նմուշներ ինչպես պացիենտներից, այնպես էլ աղբյուրի ջրից: Առաջին օրվա 6 պացիենտից վերցված նմուշների մանրէաբանական լաբորատոր հետազոտության արդյունքներով 5-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ: Մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2724 դիտում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին

Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը

Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին

Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի

Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է