«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

24/09/2020 schedule22:10

Սեպտեմբերի 24-ին ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որոկավորման երրորդ փուլի շրջանակներում Ավանի ակադեմիայում ընդունեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»։

Առաջին կեսում թիմերը բավականին զգույշ էին գործում և գործը լուրջ վտանգավոր պահերի չէր հասնում։ Առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։

Երկրորդ կեսում խաղի սցենարը չփոխվեց: «Արարատ-Արմենիան» ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր գրոհում, սակայն իրական գոլային պահեր չկային: Արդյունքում, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ինչպես և «Ֆոլա Էշի» հետ որակավորման երկրորդ փուլի խաղում, այս անգամ ևս հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում ևս թիմերը մեծ ուշադրության էին դարձնում պաշտպանությանը: Խաղի հանգուցալուծումը եղավ լրացուցիչ ժամանակի ավարտից 9 րոպե առաջ: Անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ ստեղծվեց հյուրերի տուգանային հրապարակի մոտ: Յուսուֆ Օտուբանջոն օգտվեց մրակցի պաշտպանի հապաղումից, խլեց գնդակն ու հարվածեց: Սլովենական թիմի դարպասապահ Ռոժմանը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Արմեն Համբարձումյանը վերադարձրեց այն դարպասային հրապարակ, որտեղից էլ «Արարատ-Արմենիայի» ավագ Սերգեյ Վակուլենկոն անկասելի հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Վակուլենկոյի գոլը դարձավ միակը այս խաղում: «Արարատ-Արմենիան» հաղթեց 1-0 հաշվով և կրկնեց նախորդ տարվա նվաճումը՝ դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Խմբային փուլ դուրս գալու համար Հայաստանի չեմպիոնը պետք է հոկտեմբերի 1-ին սեփական հարկի տակ ընդունի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»:

«Արարատ-Արմենիան» հանդես եկավ հետևյալ կազմով. Չուպիչ, Ումանես (Օտուբանջո, 83), Վակուլենկո, Անջելո Մենեզես, Ալեմաո, Շահինյան, Գուֆրան (Համբարձումյան, 106), Լիմա, Նարսինգ, Սանոգո, Ջեյսոն (Օգանա, 120)։

Տպել
1513 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը