Վարչապետի օգնականը վերցրել է երթով Կառավարություն գնացած ուսանողների դիմումը, ասել, որ խնդիրն անպայման կքննարկվի

Այսօր Երեւանի պետական համալսարանից քայլերթով դեպի ՀՀ Կառավարություն շարժված ուսանողների պահանջը մեկն է, դրա հիմքում դրված փաստերը՝ մի քանիսը: Նրանք Կառավարությանը ներկայացրին 5000 ուսանողի ստորագրությամբ դիմում՝ պահանջով, որ կատարվի ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում:

Քայլերթի ժամանակ մասնակիցները նշեցին՝ ինչո՞ւ պետք է հարցին անհապաղ լուծում տրվի:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյան

ԵՊՀ ՈՒԽ նախագահի կարծիքով՝ Կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող պետության կրթության ոլորտը հնարավորինս ուշադրության կենտրոնում պահի, ուսանողներին ընդառաջի: Նոր ուսումնական տարին արդեն սկսվել է, շուտով պետք է վճարվեն վարձավճարները, այդ պատճառով որքան հնարավոր է, շուտ են դիմում Կառավարությանը։ ԵՊՀ-ում շուրջ 500 ուսանող դեռեւս չի վճարել նախորդ տարվա ուսման վճարը: Կառավարությունը պետք է ինչ-որ որոշում, նախաձեռնություն իրականացնի, որ ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնան երիտասարդները: 

«Հեռավար ուսուցման պատճառով կրթության որակը տուժել է, բացի դրանից, ուսանողներն ունեն սոցիալական մեծ խնդիրներ, ընտանիքի անդամները ֆինանսների հետ կապված խնդիրներ ունեն, հարկադիր պարապուրդի են մատնվել եւ չեն կարողանում ուսման վարձը վճարել: Ի վերջո, կրթությունը մեր ապագան է, եւ կրթության վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է, ամենաարդարացված ներդրումն է»,- նշեց Դավիթ Ափոյանը:

Էլինա Արսիտակեսյան, սոցիոլոգիայի ֆակուլտետ

ԵՊՀ սոցոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Էլինա Արսիտակեսյանի խոսքով՝ հարցով դիմում են ՀՀ Կառավարությանը, այլ ոչ թե հենց իրենց բուհից են փոխհատուցում ակնկալում, քանի որ բուհին դիմելու դեպքում կարող է կրճատվել դասախոսի կամ որեւէ աշխատակցի աշխատավարձը: «Չենք ցանկանում, որ փոխհատուցման դեպքում տուժի դասախոսը: ԵՊՀ-ն հենց դասախոսն է եւ մնացած աշխատակիցները, այդ պատճառով դիմեցինք Կառավարությանը: ՀՀ-ում այս պահին կրթությունը շատ է որակազրկվել հեռավար ուսուցմամբ: Ինչո՞ւ պետք է նույն գինը վճարենք, ինչ առկա ուսուցման պարագայում»:

Լեմզա Հունանյան, աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ

Նույն բուհի աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Լեմզա Հունանյանն էլ հեռավարի եւ ուսանողների սոցիալական խնդիրների մասին նշելուց զատ՝ տեխնիկական խնդիրների մասին հիշեցրեց. շատերը դուրս են մնում դասապրոցեսից, ոմանք նույնիսկ համացանցից օգտվելու հնարավորություն չունեն, սակայն պետք է նույն վարձը վճարեն: Նա նաեւ Կառավարության նախկին որոշման մասին խոսեց, որով զեղչվեցին բարձր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող ուսանողների վարձերը:

«Վարձերը զեղչել են ՄՈԳ-երի բարձր լինելու դեպքում: Իհարկե, շատ խրախուսելի է, որպեսզի ուսանողներն ավելի լավ սովորեն, բայց մնացածը եւս ուսանող են»,- ընդգծեց նա:

Մերի Վարդումյան, արեւելագիտության ֆակուլտետ

Համավարակի պայմաններում շատ ծնողների ու ուսանողների չաշխատելուց բացի, այս տարվա դիմորդների համար թանկացել են վարձերը, ինչն արեւելագիտության ֆակուլտետից Մերի Վարդումյանն անարդար է համարում: «Այս սոցիալական ճգնաժամը բոլորիս վրա է ազդում: Արդարացի կլինի, որ որոշակի զեղչ լինի, քանի որ համալսարանի ծանրաբեռնվածությունն այդքան էլ մեծ չէ, առկա դասերին երեւի 50 տոկոսով էլ չենք գնալու: Կա վարձերի թանկացում, ինչն այս պարագայում անարդար է, նույնիսկ նախկին վարձը չէինք կարողանում մուծել, հիմա թանկացրել են»:

Նշենք, որ այսօր ուսանողներից համապատասխան դիմումը վերցրեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա ընդգծեց, որ առաջիկա օրերին վարչապետի մոտ նոր քննարկումների շարք է սկսվելու սոցիալ-տնտեսական անելիքների վերաբերյալ։ Նամակն անպայման հիմք կընդունեն որոշումներ կայացնելու համար։

Ուսանողների հետ զրուցեցին նաեւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Կարեն Սիմոնյանը եւ Արմեն Եղիազարյանը: Սիմոնյանը հույս հայտնեց, որ Կառավարությունը կընդառաջի եւ գոնե հարկային արտոնություններ կտրամադրի բուհերին: Բոլոր բուհերում խնդիրը կապված է վճարունակության հետ, նաեւ այն բանի, որ ամբողջությամբ ծառայությունները չեն մատուցվում: Կարեւոր է, որ աջակցության համար բուհը ստիպված չլինի գնալ կրճատումների ճանապարհով: 

Տպել
2010 դիտում

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները