Այդ միտումը լավ տեղ չի տանում. Պաչաջյանը՝ այլազգի ֆուտբոլիստներին ՀՀ հավաքական հրավիրելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը ոգեւորված չէ այլազգի ֆուտբոլիստներին ՀՀ ընտրանի հրավիրելու գաղափարով: Երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց վերջին շրջանում հավաքական հրավիրված այլազգի 2-րդ ֆուտբոլիստի՝ «Գանձասար-Կապանի» 28-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյի մասին: Մինչեւ այդ հրավիրվել էր «Շիրակի» նիգերիացի 25-ամյա կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյին: Երեկվա հայտարարությունից հետո համացանցում քննարկում ծավալվեց, թե որն է ճիշտ՝ հրավիրել այլազգիների՝ կարեւորելով արդյունքները, թե հայ ֆուտբոլիստների՝ անկախ նրանից, թե ինչպես կխաղան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում շվեդական «Լինշոպինգում» հանդես եկող Պաչաջյանը նշեց, որ անկախ ֆուտբոլիստների որակից, ինքը չի ողջունում այլազգիների հրավիրելու մոտեցումը, քանի որ դա բացասական միտում է համարում:

«Չեմ ուզում կենտրոնանալ ինչ-որ կոնկրետ խաղացողի որակների վրա եւ անձնավորել: Իմ ամբողջ միտքն այն է, որ այդ միտումը լավ տեղ չի տանում, երբ հավաքականում սկզբունքորեն քննարկվում է այն միտքը, որ արտասահմանցիներ կարող են ներգրավվել՝ անկախ նրանց որակից, մարդկային հատկանիշներից: Այն գիտեմ, որ ազգային հավաքականում պետք է ազգային տարրերը գերակշռեն, մանավանդ մեր դեպքում, որ ֆուտբոլիստներն այդքան շատ չեն, մենք էլ մեծաքանակ ազգ չենք: Այդ ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ պետք է ավելի շատ ուշադրություն դարձվի մեր տեղի ֆուտբոլիստներին, նրանց աճը, զարգացումն ապահովելուն, նաեւ հավաքականում խաղալուն՝ անկախ արդյունքից: Ինձ համար սկզբունքային չէ արդյունքը»,- ասաց նա:

Մյուս կողմից հավաքականն ունի երկրպագուներ, որոնց կարծիքը տարբերվում է Պաչաջյանի տեսակետից: Նրանք համաձայն են ՀՖՖ-ի այս գործողությունների հետ: Օրինակ են բերում բրազիլացի Մարկոս Պիզելիին, որը երկար տարիներ եղել է ՀՀ հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, ինչպես ընդգծում են, որ կան մի շարք այլ, այդ թվում՝ գերհզոր հավաքականներ, որոնց կազմում ընդգրկված են այլազգիներ: Պաչաջյանը, սակայն, մտավախություններ ունի, որ լուրջ խնդիրների կհանգեցնի:

«Եթե վաղը, մյուս օրը 15 լեգեոներ ունենանք ու 3 խաղ հաղթենք, ինչպե՞ս եք գնահատում, ճի՞շտ կլինի: Իմ կարծիքով՝ արդյունքն էլ գալիս է՝ մոտեցումը փոխելով, պետք է հետեւողականորեն աշխատել հայկական կադրերի հետ, նրանց համար լավ ճանապարհ հարթել, որպեսզի մենք էլ տեղ հասնենք. արդյունքը հենց այնպես չի գալիս: Եթե գա մի պահ, որ ասենք՝ դե լավ, այդքան էլ լավը չեն մերոնք, եկեք դիմենք արտասահմանցիներին, պանդորայի արկղը բացենք ու ընկնենք «հեշտ» ընտրության հետեւից, վաղը, մյուս օրը ֆուտբոլիստ չենք ունենա: Մանավանդ հաշվի առնելով՝ ինչ է կատարվում մեր ակումբներում, մի քանի տարի հետո մենք կարող է ֆուտբոլիստներ չունենանք»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը չի ողջունում նաեւ այն, որ հավաքական են հրավիրվում արտասահմանում ծնված ու այլ երկրում ֆուտբոլային կրթություն ստացած խաղացողներ: Ըստ նրա՝ պետք է ամեն ինչ արվի, որ ՀՀ-ում աճեցվեն լավ խաղացողներ, որոնք կարող են համալրեր ինչպես ընտրանիները, այնպես էլ՝ ակումբները: Իսկ նման տեմպերով նա կարծում է, որ ապագայում հայ ֆուտբոլիստների քանակի խնդիրն ավելի է լրջանալու:

«Պետք է տեղային լինի այդ ամենը: Մեր խնդիրը պետք է լինի Հայաստանում մեծացած կադրերին հնարավորինս ընդգրկել հավաքականում: Եթե գա այն մակարդակը, որ Հայաստանում լինեն լավ հանդես եկող մի քանի տասնյակ ֆուտբոլիստներ, ու դրա հետ մեկտեղ որպես տեղային լուծում բերեն հայազգի նման 1-2 ֆուտբոլիստների, այդ դեպքում, իմ կարծիքով, իդեալականին մոտ հավաքական կունենանք, բայց, եթե այս միտումները շարունակվեն, իմ կարծիքով՝ էլի կընկնենք, 2000-ականների սկզբի նման ռումինացի, բրազիլացի, արգենտինացի... աֆրիկացի.... հավաքականը համն ու հոտը կկորցնի: Ես ոչ մի դեմ բան չունեմ այլազգիների նկատմամբ, ուղղակի, իմ պատկերացմամբ, ազգային հավաքականը հենց դրանով է ազգային հավաքական, որ ներառում է տվյալ երկրի ներկայացուցիչներին»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ինչ վերաբերում է վերը նշված 2 ֆուտբոլիստներին, Պաչաջյանը հարցականի տակ չի դնում նրանց որակները: Նրանից մեկի խաղերին նույնիսկ հետեւել է ու դրական կարծիք ունի: Պարզապես մտահոգված է, որ չկան հայ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ հավաքականում:

««Շիրակից» Ուդոյին ավելի ծանոթ եմ: Նրա մասին դրական կարծիք ունեմ: Կոլումբիացուն չեն հետեւել, չեմ կարող ասել՝ ինչ ֆուտբոլիստ է, բայց, եթե հրավեր է ստացել, ուրեմն ինչ-որ կերպ աչքի է ընկել: Ուղակի, էլի եմ կրկնում, հնարավոր է՝ այդ ֆուտբոլիստները շատ բարձրորակ են, բացարձակ կասկածի տակ չեմ դնում նրանց որակները, բայց հավաքականի հետ կապված այդ խնդիրը, որը նշեցի, դա է առավել քան մտահոգիչ, թե չէ ֆուտբոլիստների հետ խնդիր չկա: Նրանց համար սա շատ լավ հնարավորություն է»,- ասաց նա:

ՀՀ հավաքականի առաջիկա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին: Ազգերի լիգայի 2-րդ՝ 2020-21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրում խաղալու է Մակեդոնիայի դեմ: Խաղը նախատեսված է մրցակցի հարկի տակ: Այդ հանդիպումը, ինչպես Ազգերի լիգայի՝ սեպտեմբերին կայանալիք մյուս խաղերը, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անցկացվելու է առանց հանդիսականների:

Տպել
2397 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը