«Արարատ-Արմենիան» 2-րդ տարի անընդմեջ դարձավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի չեմպիոն։ Քիչ առաջ վերջին՝ 28-րդ, տուրի «Նոայի» դեմ որոշիչ խաղում հաղթեց ու 2-րդ տարին անընդմեջ նվաճեց այս տիտղոսը։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 2։0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ, որին օրեր առաջ՝ հուլիսի 10-ին, գերդրամատիկ պայքարում զիջել էր 2019-20 մրցաշրջանի գավաթը։

Առաջին կեսում՝ 16-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում իր թիմին առաջ մղեց Ֆուրջել Նարսինգը։ Մի քանի րոպե անց Յուսուֆ Օտուբանջոն 2-րդ գոլը խփելու լավ հնարավորություն ստացավ. դարպասը դատարկ էր մնացել, սակայն մինչեւ նա փորձում էր հարվածի պահ գտնել, մրցակցի խաղացողները հասցրին փակել գնդակի ճանապարհը։ Օտուբանջոն իր թիմի առավելությունը կրկնապատկեց խաղակեսի վերջում՝ 45-րդ րոպեին։

2-րդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին, եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց։ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դարձավ 52 միավորով։ Չեմպիոնական հանդիպումից հետո թիմի ֆուտբոլիստները հաջողությունը տոնեցին մարզադաշտի մոտ հավաքված իրենց երկրպագուների հետ, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տրիբունաներին գտնվելու իրավունք չէին ստացել։

«Նոան» մնաց 48 միավորով ու զբաղեցրեց 2-րդ տեղը։ Չեմպիոնական հանդիպմանը զուգահեռաբար ընթացող խաղում «Ալաշկերտը» 4։2 հաշվով հաղթեց «Շիրակին»՝ 47 միավորով եզրափակելով լավագույն եռյակը։ Գյումրեցիներն էլ 46 միավորով ավարտեցին 4-րդ տեղում։

Մրցանակային խմբի մյուս 2 թիմերը՝ «Լոռին» ու «Արարատն», իրենց այս տուրի հանդիպումը չանցկացրին, քանի որ օրեր առաջ վանաձորյան ակումբում կորոնավիրուսի 17 դեպք էր հաստատվել։ Խաղը, որը մարզական առումով նշանակություն չուներ, չեղարկվել էր, իսկ կողմերին էլ միավորներ չէր շնորհվել։ «Լոռին» 40 միավորով զբաղեցրեց 5, իսկ «Արարատը»՝ 33 միավորով 6-րդ տեղը։

Այսպիսով, ավարտվեց Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը։ Հաջորդ՝ 2020-21, մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» Հայաստանը կներկայացնի Չեմպիոնների լիգայում, իսկ «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը»՝ Եվրոպա լիգայում։

Տեսանյութը՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
1394 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը