ՀՖՖ-ի կողմից որակազրկված «Լոկոմոտիվ Երեւանը» պատրաստ է հասնել մինչեւ Լոզանի մարզական արբիտրաժային դատարան (տեսանյութ)

Երեւանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իր վերաբերյալ հնչեցրած մեղադրանքները հերքելու համար պատրաստ է դիմել մինչեւ Լոզանի մարզական արբիտրաժային դատարան (CAS): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին պայմանավորված խաղերի համար որակազրկված ակումբի նախագահ Հրաչ Քանանյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Քանանյանը: Արմեն Քանանյանը վստահություն հայտնեց, որ Լոզանում իրենք անպայման հաղթելու են:

«Վստահ եմ, ինչո՞ւ, որովհետեւ այդ վճիռներով աշխատած միջազգային փաստաբանական խումբ է աշխատում, ու ասել են, որ սա ջախջախված գործ է, փուչիկ էլ չէ, փուչկի մեջ օդ է լինում, սրա մեջ օդ էլ չկա: Մենք հաղթելու ենք ու հաշվելու ենք մեր ամբողջ վնասը ու պարտադիր փոխնատուցում ենք ուզելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեղադրանքներից ու որակազրկումից հետո իրենց ակումբի գինն ընկել է:

ՀՖՖ-ն պայմանավորված խաղերի համար 5 ակումբների ու 58 անձանց որակազրկման, ինչպես նաեւ նույն պատճառով Առաջին խմբի 2019-20 մրցաշրջանը դադարեցնելու մասին հայտարարել էր հուլիսի 3-ին: Պատիժների ու տուգանքների տարբեր չափեր էին սահմանվել: Մասնավորապես 2 տարի ժամկետով արգելվել էր «Լոկոմոտիվի» մասնակցությունը (թիմեր ներկայացնելը) ՀՖՖ կողմից կազմակերպվող որեւէ ֆուտբոլային առաջնության, չեղյալ էին համարվել «Լոկոմոտիվի» մասնակցությամբ մի քանի խաղերի արդյունքներ, որոնք կասկածելի էին եղել «Լոկոմոտիվի» գործողությունների պատճառով, Հրաչ Քանանյանին ՀՖՖ-ն ցմահ զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից, Արմեն Քանանյանը որակազրկվել էր 1 տարով ու տուգանվել 500 հազար դրամով: Թիմի մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն ու մի քանի ֆուտբոլիստներ նույնպես պատժվել էին: Ասուլիսի ընթացքում Արմեն Քանանյանը մեկնաբանեց ՀՖՖ-ի ներկայացրած փաստերը, որոնք ստացվել էին տարբեր աղբյուրներից՝ այդ թվում ՈՒԵՖԱ-ից: Ըստ նրա՝ ՀՖՖ-ի գործողություններն անօրինական են, ոչ լեգիտին եւ ուղղորդված իրենց ակումբի դեմ: Կասկածելի համարվող խաղերի մասին նա հետյալն ասաց.

«7 խաղից 4-ում ՈՒԵՖԱ-ն անգամ չի կասկածել մեզ ընդհանրապես: 3-ից մեկում նշված է եղել, որ խաղադրույթների արդյունքում «Լոկոմոտիվը» պետք է պարտվեր, բայց հաղթել է: Մի դրվագում «Լոկոմոտիվը» հաղթել է 2:0, բայց իրենք պահանջում էին, որ մենք պետք է հաղթեինք 5 ու ավելի գնդակով, ինչի՞ ենք մենք այդ խաղղում 2 գոլ խփել, պետք է 5-ը խփեինք, բայց այդ մրցակիցը վերջին 9 խաղում ոչ մի խաղ չի անցկացրել, որտեղ 5 գոլ եղած լինի, 9-ից 2-ում է եղել, մնացած 7-ում եղել են փոքր հաշիվներ: Պարտավորվա՞ծ եմ, որ, եթե ուժեղ թիմ եմ, պետք է 5:0-ներով հաղթեմ: Ի դեպ այդ խաղի մասով, իրենց կողմից վկայակոչված ընկերությունը 1-5 սաղնդղակով այդ խաղը գնահատել է 3, այսինքն՝ միջին կասկածելիություն է եղել»,- ասաց նա:

«Լոկոմոտիվը», Արմեն Քանանյանի խոսքով, 20 էջից բաղկացած բողոք է ներկայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտե, որում հակադարձել է բոլոր մեղարանքներին: Նա նաեւ նշեց, որ իրենք ակնկալում են արդար ու բազմակողանի ուսումանսիրություն:

ՀՖՖ կայքում առկա Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում «Լոկոմոտիվը» 70 միավորով նշված է 2-րդ տեղում: Ունի նույնքան միավոր, որքան առաջին տեղում նշված «Վանը»:

Տպել
1344 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը