Եզրափակիչ ՀՀ ֆուտբոլի առաջնության վերջին տուրում. «Արարատ-Արմենիան» մոտ է 2-րդ անգամ չեմպիոն դառնալուն

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում ամեն ինչ «Շիրակի» ձեռքերում էր, սակայն վերջին տուրից առաջ թիմը զրկվեց չեմպիոն դառնալու անգամ տեսական հնարավորություններից: 2019-20 մրցաշրջանի 28-րդ տուրից առաջ մնացել է տիտղոսի իրական 2 հավակնորդ՝ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ու «Նոան»: Եվ այնպես է ստացվել, որ վերջին տուրում այս 2 թիմերը կմրցեն հենց միմյանց դեմ:

«Նոան» երեկ՝ հուլիսի 6-ին, 27-րդ տուրում իր ու ինքնաբերաբար նաեւ «Արարատ-Արմենիայի» ճանապարհից հեռացրեց «Շիրակին», որը մինչեւ այդ առաջինն էր: Հիմա գյումրեցիները, որոնք 0:4 ցավալի հաշվով պարտությունից հետո մնացին 46 միավորով եւ իջան 3-րդ հորիզոնական, իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում առաջին տեղում այլեւս չեն հայտնվի: Առավելագույնը 2-րդը կլինեն, եթե հաղթեն վերջին խաղում, իսկ «Նոան» չեմպիոնական հանդիպման ընթացքում զիջի «Արարատ-Արմենիային»:

Իսկ ինչ վերաբերում է համապատասխանաբար առաջին ու 2-րդ տեղերը զբաղեցնող «Արարատ-Արմենիայի» ու «Նոայի», նրանց միջեւ վերջին խաղն իսկական եզրափակիչ է լինելու, կյանքի ու մահվան կռիվ: «Արարատ-Արմենիան» փորձելու է 2-րդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնությունը, որը նաեւ իր պատմության մեջ 2-րդը կլինի: Նրա շանսերը մի փոքր ավելի են այն առումով, որ պարզապես չպարտվելը բավական է նպատակին հասնելու համար, իսկ «Նոային» դրա համար միայն հաղթանակ է պետք: Ամեն դեպքում, «Նոան» ամեն ինչ կանի առաջին անգամ կոչմանը տիրանալու համար, այն «Նոան», որն առաջնության առաջին հատվածն ավարտել էր 5-րդ տեղում այն պահին, երբ թիմերը բաժանվեցին մրցանակային ու անցումային խմբերի, 30 միավոր ուներ ու աղյուսակը գլխավորող «Արարատ-Արմենիային» զիջում էր 6-ով: Հիմա՝ վերջին տուրից առաջ, նրանց միավորների տարբերությունն ընդամենը 1 է, ու հաղթելու դեպքում հենց ինքը չեմպիոն կդառնա:

Որոշիչ հանդիպումը նախատեսված է հուլիսի 14-ին Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում: Լարված առաջնության լարված հանգուցալուծումը երկրպագուները մարզդաշտից նայելու հանարավորություն չեն ունենա: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերն անցկացվում են առանց հանդիսականների, իսկ այս խաղը երկրպագուներին կհետաքրքրեր, ու թեեւ ոմանք կարող են քմծիծաղով վերաբերվել այն փաստին, որ մարդիկ կան, որոնք հետեւում են Հայաստանի առաջնությանը, նման ֆուտբոլասերներ իրոք կան, ու այս հանդիպումը մեծ ուշադրության կարժանանար նրանց կողմից, եթե մարզադաշտ գնալու արգելք չլիներ:

Մինչեւ այդ հանդիպումը՝ հուլիսի 10-ին, այս թիմերը նույնպես հանդիպելու են: Այդ օրը նրանք մրցելու են ընթացիկ մրցաշրջանի Գավաթի խաղարկության եզրափակչում, որին երկրպագուների ներկայությունը թույլ տալու հարցը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է: Այնտեղ գրանցված արդյունքը կարող է ինտրիգ ավելացնել առաջնության խաղին ու լրացուցիչ մոտիվացիա դառնալ կողմերից յուրաքանչյուրի համար:

Տպել
1674 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է