Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկովը՝ հայ-ռուսական աղմուկի մասին

Վերջերս Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Ռուսաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին մի ռեպորտաժ, որի շրջանակներում մի քանի վայրկյան ժամանակ էր հատկացվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսակետին:

Սա աղմուկի առիթ հանդիսացավ: Նախ, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատությամբ հանդես եկավ, թե ահա, եղբայրական Հայաստանը եթեր է տրամադրել նացիստ Նավալնիին, որը հայերին խաչիկ է անվանում եւ ատում է նրանց: Ապա նաեւ սկսեցին քննադատություններ հնչել հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներից: Ամեն ինչ շրջվեց եւ այդ ուժերի կողմից մեկնաբանվեց այնպես, թե ՀՀ իշխանությունները դարձյալ սրում են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Եվ այդ պահին հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը հայտարարեց. «…ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Վստահ եմ, որ Հայաստանի զարգացման եւ մեր երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար մենք պետք է է՛լ ավելի խորացնենք եւ ամրապնդենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի եւ եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա…»:

Հայ-ռուսական հարաբերություններն արդյոք ունե՞ն փրկելու կարիք, ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ եղե՞լ են Հանրայինի ռեպորտաժի մասին, դա քաղաքական մեսի՞ջ էր, թե՞ սովորական լրագրողական նյութ. այս ամենի շուրջ զրուցել ենք Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգույթամբ ռուս Ալեքսեյ Սանդիկովի հետ:

- Պարոն Սանդիկով, վստահաբար տեղյակ եք, որ ռուս քաղաքական գործիչ Նավալնիի մասնակցությամբ Հանրային  հեռուստաընկերության տեսանյութը առիթ հանդիսացավ, որ Հայաստանում եւ Ռուսաստանում որոշ շրջանակներ սա ընկալեն կամ համենայնդեպս ներկայացնեն որպես ՀՀ իշխանությունների կողմից մեսիջ, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելու փորձ եւ այլն: Նախ, ինչպե՞ս եք գնահատում տեսանյութին հաջորդած այդ աղմուկը:

- Իմ համոզմամբ, Ռուսաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն լուսաբանելու հարցում Հանրային հեռուստաընկերության միտումը եւ նպատակը հնարավորինս օբյեկտիվ պատկեր (այսինքն՝ եւ իշխանական եւ ընդդիմադիր դիրքորոշումները, եւ հանրության կարծիքը ներկայացնելու) ցույց տալն էր, եւ դա տալիս էր ընդհանուր պատկերի մասին տեղեկատվություն: Անձամբ Նավալնիի առումով, անկեղծ ասած, ես ինքս էլ կիսում եմ այդ միտքը, որ պետք չէր հենց նրա տեսանյութը ընդգրկել ռեպորտաժի մեջ, որովհետեւ Նալավնու կերպարը թե հայերի համար է անընդունելի՝ որպես հայատյաց, թե Ռուսաստանում է նա ընկալվում  որպես ծայրահեղական: Այդ պատճառով միգուցե ավելի ճիշտ կլիներ այլ քաղաքական գործչի հետ հարցազրույց անելը կամ կարծիք հարցնելը, որպեսզի այն խնդիրը, որ դրված էր Հանրայինի առջեւ՝ օբյեկտիվություն, բազմակարծության, խոսքի ազատություն ապահովել տեղեկատվության առումով, այդ բոլոր խնդիրները կատարված կլինեին: Ուստի ես ինքս էլ չեմ ողջունում, որ հենց Նավալնու տեսանյութն էր ընդգրկվել, որը թույլ տվեց այդ դաշտի վրա ստեղծել հակառուսական տրամադրություններ:

- Իսկ Նավալնիին եթեր տալը կարո՞ղ էր լինել քաղաքական որոշում:

- Ոչ, ոչ, ոչ, ես բացարձակ չեմ կիսում այդ կարծիքը: Քանիցս թե պաշտոնական հանդիպումները, թե մեր արտգործնախարարների մակարդակով շփումները ցույց են տալիս բոլորովին հակառակը: Ես կարծում եմ այստեղ խոսքի ազատության եւ ժողովրդավարության ֆոնի վրա փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, թե ամեն ինչ վատ է հայ-ռուսական հարաբերություններում:

- Ովքե՞ր եւ ինչու են ստեղծում նման օրակարգ:

- Դուք ինքներդ տեսել եք, որ թե՛ ներկայիս ԱԺ ընդդիմադիր գործիչներից մի քանիսը սուր արձագանքեցին, թե՛ Ռուսաստանում մեր հայրենակիցները, բայց էլի եմ ասում, դա ավելի շատ արհեստական օրակարգ էր, թե իշխանությունների կողմից դիտավորությամբ հենց Նավալնու էսինչ ելույթը ցուցադրվեց:

- Այդպիսի պնդում կար նաեւ Ռուսաստանում հայերի միության քննադատությունում: Ասվում էր, որ մտածված հակահայկական ակցիա է Հանրայինի եթերում:

- Ես չեմ կիսում իրենց այդ դիրքորոշումը, ես համոզված եմ, որ այդպես չէ եւ դիտավորություն հենց Նավալնուն ցուցադրելու մեջ չի եղել: Կարծում եմ՝ ավելի հստակ մեկնաբանությունը դուք Հանրային հեռուստաընկերությունից էլ կարող եք ստանալ, դա իմ մոտեցումն է:

- Պարոն Սանդիկով, իսկ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունները կարո՞ղ են կախված լինել որեւէ եթերից, որեւէ հայտարարությունից:

- Համոզված եմ, որ ո՛չ: Իհարկե կարելի է դա դիտարկել որպես ազդակ՝ ուղղված հասարակության այս կամ այն զանգվածին: Բայց գլոբալ առումով քանիցս թե՛ վարչապետի, թե՛ մեր քաղաքական թիմի կողմից հնչեցվել է, որ ժամանակն է դուրս գալ այն կարծրատիպից, որ Հայաստանը վարում է վիզը ծուռ արտաքին քաղաքականություն մեր գործընկերների հետ՝ լինի Ռուսաստանի Դաշնություն, թե լինեն այլ երկրներ: Մենք փորձում ենք շիտակ երկխոսության ճանապարհով բոլոր կնճռոտ հարցերը կարգավորել, եւ ես համոզված եմ, որ ցանկացած գործընկեր երկրի մենք պետք ենք նույնչափ, որքան որ այդ երկիրը մեզ: Այստեղ փոխշահավետության եւ փոխըմբռնման վրա խարսխված գործընկերության մասին է խոսք գնում, ոչ թե ինչպես սոցցանցերում են սիրում՝ հպատակ կամ կայսրություն տերմիններ օգտագործելով երանգներ ապահովել այդ գործընկերության համար:

- Ուղղակի եղել են դեպքեր, որ ռուսական եթերում եղած որեւէ ռեպորտաժ ներկայացվել է որպես Ռուսաստանի ղեկավարության մեսիջ՝ ուղղված իրենց հայ գործընկերներին:

- Դե գիտեք, հենց այդ նույն ռեպորտաժների համատեքստում էլ, դրան զուգահեռ հնչել է պետական պաշտոնյաների արձագանքը, որ դա բոլորովին չի ներկայացնում պաշտոնական դիրքորոշումը եւ ընդամենը լրագրողների աշխատանքն է, որը բացարձակ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ մեր երկրների ղեկավարները քանիցս ապացուցել են, որ եթե իրար բան ունեն ասելու, երկխոսությունը միշտ կա: Նույնիսկ երեկ մեր ընդդիմադիր գործընկերները նշում էին, որ սա միտում ունի Հայաստանում գործող ռուսական գործող ռազմաբազան այստեղից հանել: Կարծում եմ, որ գործը ապացուցում է լրիվ հակառակը, որովհետեւ հենց անցած տարի մեզ մոտ ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնական այցն էր, որի ընթացքում կրկնապատկվեց ռազմաբազայի պոտենցյալը: Այնպես որ կրկնում եմ՝ այս օրակարգը կեղծ է եւ գոյություն չունի, դա ինչ-ինչ դիվիդենտներ շահելուն միտված օրակարգ է:

- Կան նաեւ հակառակ տեսակետներ, թե ինչու չմտածել այդ ռազմաբազայի գոյության նպատակահարմարության մասին:

- Կարծում եմ այդ հարցը տեղին չէ եւ մենք չենք քննարկում այդ ռազմաբազան հանել-չհանելու հարցը, ավելին, ինչպես արդեն ասացի՝ ռազմաբազայի պոտենցյալը կրկնապատկվեց եւ հենց դա է, որ խոսում է մեր հարաբերությունների մակարդակի մասին:

- Պարոն Սանդիկով, ի՞նչ եք կարծում՝ հեղափոխությունից հետո դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխություններ են կրել հայ-ռուսական հարաբերություննները: Այս ֆոնին նույն ուժերը դարձյալ «հիշել են», որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները բոլոր հարեւան երկրների հետ:

- Դե, նախ պետք է ասեմ, որ ես չեմ կիսում այդ գործիչների կարծիքը, թե մեր վարչապետը փչացրել է հարաբերությունները այս կամ այն երկրի հետ: Իսկ ինչ վերաբերում  է Ռուսաստանին, ես անձամբ մասնակցում եմ շատ հանդիպումների թե Հայաստանում, թե Ռուսաստանում, եւ երբեք չեմ նկատել հարաբերությունների վատացմանը կամ սրմանն ուղղված գործողություն:

Եթե մենք խոսում ենք օրակարագային, կնճռոտ խնդիրների մասին, ինչպիսիք են, օրինակ, վարորդական իրավունքի հարցը Ռուսաստանում գտնվող մեր հայ վարորդների համար, Վերին Լարսի անցակետի խնդիրը կամ գազի պայմանագրի բանակցությունները, դա բոլորովին չի նշանակում, որ հարաբերությունները վատ են եւ մենք ուզում ենք էլ ավելի վատացնել: Հակառակը՝ մենք ուզում ենք կոնստրուկտիվ ճանապարհով լուծում գտնել այդ բոլոր հարցերի համար այնպես, որ այդ հարցերի լուծումը ձեռնտու լինի երկու կողմերի համար, ինչը հենց բուն համագործակցության փիլիսոփայությունն է:

- Վերջում կուզեի լսել ձեր կարծիքը նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին: Կան կարծիքներ, որ Ռուսաստանը վերջնականապես հաստատվեց որպես բռնապետություն, կան հակառակ կարծիքներ, որ Պուտինին միեւնույն է՝ այլընտրանք չկա: Ձեր կարծիքը…

- Գիտեք, ես կարծում եմ՝ կոռեկտ չէ այլ երկրի քաղաքական գործչի համար գնահատական տալ մեկ այլ երկրում տեղի ունեցող պրոցեսներին: Բայց ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ ես հարգում եմ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների որոշումը եւ ընտրության արդյունքը: Ռուսաստանի քաղաքացին կատարեց իր ընտրությունը, տվեց իր ձայնը «Այո»-ին կամ «Ոչ»-ին: Մենք հարգում ենք այդ ընտրությունը:

Տպել
3998 դիտում

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան