Այս օրերին հայկական ֆուտբոլում քննարկվող հիմնական թեմաներից մեկը Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությունում գրանցվող ոչ ֆուտբոլային հաշիվներն են: Այս երեւույթը հայկական ֆուտբոլային աշխարհում պարբերաբար խոսակցությունների թեմա է դառնում: Հերթական անգամ այն լրատվամիջոցներում հայտնվեց այն բանից հետո, ինչ երեկ՝ հունիսի 24-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Շիրակն» ու «Լոռին» հանդես եկան հայտարարությամբ: 2 ակումբները նշում էին, որ Առաջին խմբում կան թիմեր, որոնց մասնակցությամբ խաղերում գրացվում են կասկածելի հաշիվներ, եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրությունն էին հրավիրում այս երեւույթի վրա:

Թեեւ միայն խոշոր հաշվով պարտությունները չէ, որ կարող էին կասկածներ առաջացնել «Շիրակի» ու «Լոռիի» մոտ, սակայն վիճակագրությանը նայելիս առաջին հայացքից դրանք են աչքի զարնում: Ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանում Առաջին խմբի մի քանի թիմեր մի շարք խաղերում պարտվել են այնպիսի խոշոր հաշիվներով, որոնք անսովոր են ու ոչ ֆուտբոլային: Նման օրինակներ գտնելու համար կարելի է առանձնացնել մրցաշարի մի քանի մասնակիցների, որոնք ընթացիկ մրցաշրջանում  աչքի են ընկնում խփած ու բաց թողած գոլերի բավական մեծ բացասական տարբերությամբ:

Դրանցից է «Դիլիջանը», որի խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը -61 է: Այս թիմը մրցակիցների դարպասը գրավել է 35 անգամ, իսկ ինքը բաց է թողել 96 գոլ: 25 խաղում 17 անգամ պարտվել է, հաղթել է 5, իսկ ոչ-ոքի է խաղացել 3 անգամ: 17 թիմերի շարքում 18 միավորով նախավերջին տեղում է: Անսովոր խոշոր հաշիվներով պարտվել է «Ուրարտու-2»-ին, (0:7), «Ալաշկերտ-2»-ին (0:7), «Վետս Արմենիային» (0:8), «Շիրակ-2»-ին (2:8):

Խփած ու բաց թողած գոլերի բացասական տարբերությամբ աչքի է ընկնում նաեւ «Անին»՝ -63: Լեգենդար Խորեն Հովհաննիսյանի հիմնադրած թիմը 26 խաղում խփել է 31 ու բաց թողել 94 գնդակ: 6 հաղթանակ է տարել, 2 անգամ ոչ-ոքի է խաղացել ու պարտվել է 18 անգամ: 20 միավորով 14-րդն է: Ոչ ֆուտբոլային հաշիվերով պարտվել է, օրինակ, ԲԿՄԱ-ին (0:8), «Ուրարտու-2»-ին (0:12), «Արարատ-Արմենիա-2»-ին (0:9):

Ուշադրություն գրավող խոշոր հաշիվներով պարտվողներից է նաեւ «Տորպեդոն»: Խփած ու բաց թողած գնդակների տարբերությունը -49 է: Այս թիմը 25 խաղում խփել է 35 գոլ ու սեփական դարպասն ընդունել է 84-ը: Ունի 7 հաղթանակ, 2 ոչ-ոքի եւ 16 պարտություն: 23 միավորով 12-րդն է: Ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտվել է «Արարատ-2»-ին (2:8), ԲԿՄԱ-ին (0:7), «Վանին» (0:7) եւ այլն:

«Մասիսը» եւս որոշ արդյունքներով ուշադրություն է գրավում: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը -34 է: Խփել է 43, բաց թողել՝ 77 գոլ: 25 խաղից հետո ունի 19 միավոր ու 15-րդ տեղում է: «Ուրարտու-2»-ին զիջել է 0:9, «Լոկոմոտիվին»՝ 2:7, «Արարատ-2»-ին՝ 2:7, «Արագածին»՝ 3:7 հաշով: Ընդ որում ինքն էլ կարողացել է ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակ տանել: «Փյունիկ-2»-ի նկատմամբ առավելության է հասել 8:3 հաշվով:

Նշված 4 թիմերի՝ Առաջին խմբի առաջնության հաջորդ մրցաշրջանին մասնակցելու դիմումները մերժվել են, քանի չեն բավարարել ՀՖՖ արտոնագրման կոմիտեի պահաջները: Նրանք կարող են բողոքարկել որոշումը: Իսկ Առաջին խմբի ընթացիկ առաջնության ավարտին մնացել է 6 տուր: Միանձնյա առաջատարը «Լոկոմոտիվն» է, որը 26 խաղում վաստակել է 67 միավոր:

Տպել
2028 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը