Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով. Ալեքսանդր Ազարյան

«Ես ՀՔԾ պետին չեմ վիրավորել, պարզապես իրերը կոչել եմ իրենց անուններով»:

Այս մասին այսօր հայտարարեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ում նկատմամբ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել՝ բավարարելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջնորդությունը եւ համարելով, որ դատավորը նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել եւ վիրավորական արտահայտություններ արել:

Իր ելույթը սկսելով՝ Ազարյանը նախ նշեց, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել ՀՔԾ պետի բազմածավալ՝ 10 էջից բաղկացած հաղորդումը, որից 2 նախադասությունից բաղկացած ընդամենը մեկ պարբերություն է տեղ գտել կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ: Խոսքը հետեւյալ պարբերության մասին է. «Դատավորը 05.03.2020թ. հրապարակել է քննիչի ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որից հետո սկսել է մեկնաբանել որոշումը, մասնավորապես՝ նախ նշել է, որ նախկինում 8 դատական ակտեր է կայացրել ՀՔԾ-ին հակառակ, ինչն արդյունք է քննչական ծառայության վատ աշխատանքի, այնուհետեւ դատավորը սկսել է վիրավորական արտահայտություններ անել պաշտոնատար անձանց հասցեին՝ նշելով, որ դատարանը հույս ուներ, որ քննիչը չէր իջնի քննչական ծառայության պետի մակարդակին՝ վիճարկելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը»: Ընթերցելով այս պարբերությունը՝ Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ այն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում:

Ըստ Ազարյանի՝ ուսումնասիրելով ՀՔԾ պետի միջնորդությունը՝ կարելի է նկատել, որ դրանում բացակայում է հիշյալ պարբերությունը, եւ 2020թ. մարտի 5-ի նիստի իրադարձությունները ներկայացված են իրականությանը համապատասխան. «Պարոն նախարարն ասաց, որ իմ նկատմամբ վարույթ հարուցելու օրվա դրությամբ ծանոթ է եղել դատական նիստի արձանագրությանը, ինձ մոտ հարց առաջացավ, որն ուղղեցի պարոն նախարարին, եւ որը մնաց անպատասխան. ինչո՞ւ ձեռքի տակ ունենալով ՀՔԾ պետի հաղորդումը եւ 2020թ. մարտի 5-ի ձայնագրությունը, իմ նկատմամբ վարույթ հարուցելու որոշմամբ նախապատվությունը տվել է պետի հաղորդման մեջ եւ իրականությանը չհամապատասխանող տվյալների»: Ազարյանի խոսքով՝ միայն դրանից հետո ԲԴԽ-ին ուղղված իր միջնորդությամբ նախարարը նշել է իրականությունը. «Սա վկայում է այն մասին, որ վարույթ հարուցելու դրությամբ, այնուամենայնիվ, նախարարը դատական նիստին ծանոթ չի եղել եւ վստահել է ՀՔԾ պետին, իսկ այն, որ պետը իմ նկատմամբ հաղորդում ներկայացնելու պահի դրությամբ մարտի 5-ի դատական նիստի ձայնագրությանը ծանոթ չի եղել, կասկած չի հարուցում. համոզվելու համար բավական է ունկնդրել նիստի ձայնագրությունը»:

Ըստ Ազարյանի՝ հատկանշական է, որ այդ պարբերությունը, որը իրականությանը չի համապատասխանում եւ տեղ է գտել ՀՔԾ հաղորդման մեջ, բառացի եւ տառացի արտատպված է իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին դատախազի միջնորդությունից. «Ստացվում է, որ ՀՔԾ պետը վստահել է դատախազին, իսկ պարոն նախարաը՝ ՀՔԾ պետին»:

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վերաբերյալ ունեցած իր կարծիքին՝ Ալեքսանդր Ազարյանն ասաց. «Քննիչի կողմից ինձ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ ես կանխակալ վերաբերմունք ունեմ ՀՔԾ-ի նկատմամբ, քանի որ կայացրել եմ ծառայությանը հակառակ 8 որոշում, մերժելու մասին որոշման էությունը պարզաբանելիս ես նշել եմ, որ, այո՛, նախկինում կայացրել եմ այդ դատական ակտերը, սակայն դրանք մտել են օրինական ուժի մեջ, ինչը վկայում է ոչ թե ՀՔԾ-ի հանդեպ իմ կողմնակալության, այլ կոնկրետ գործերով ՀՔԾ ոչ օբյեկտիվ դիրքորոշումների, քննիչների վատ աշխատանքի մասին, ապա կրկնելով, որ դրանք մտել են ուժի մեջ՝ ես ասել եմ՝ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»:

Ազարյանը պատմեց, թե Սասուն Խաչատրյանը կոնկրետ երբ եւ ինչպես է վիճարկել իր կողմից կայացված եւ ուժի մեջ մտած որոշումները. «ՀՔԾ պետն իր հրապարակային ելույթի ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 13-ին, իրեն թույլ է տվել գնահատական տալ իմ կողմից կայացված եւ իր կողմից դեռեւս անծանոթ դատական ակտին՝ այն անվանելով ապօրինի, ինչը, իմ կարծիքով, անթույլատրելի է, բացի այդ, իր մեկ այլ հրապարակային ելույթի ժամանակ՝ օգոստոսի 16-ին, ասել է, որ դատավոր Ազարյանը Մարտի 1-ի գործերով կայացված մի շարք դատական ակտերով խաղաղ ցուցարարների անվանել է ամբոխ, նշեմ, որ այդ չակերտավոր խաղաղ ցուցարարները նրանք էին, որոնք հրկիզում, ոչնչացնում եւ վնասոմ էին պետական եւ մասնավոր գույքը՝ մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկաններին»: Ազարյանը պնդեց, որ ինքը մեղադրական դատավճիռներ է կայացրել հենց ամբոխի մեջ ներառված անձանց նկատմամբ, որոնք կատարել են նշված գործողությունները, այլ ոչ թե խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես արտահայտվել է ՀՔԾ պետը. «Սակայն խոսքն այն մասին է, որ պետը, լինելով իրավաբան, պաշտոնյա, փաստացի կասկածի տակ է դրել եւ վիճարկել իմ կողմից կայացված եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, որը, իմ կարծիքով, դարձյալ անթույլատրելի է»:

Ազարյանը հարց հղեց ԲԴԽ գիտնական անդամներին՝ հետաքրքրվելով, թե նրանք ինչպե՞ս կգնահատեին այն ուսանողին, որը կասեր, որ բարձրաստիճան պաշտոնյան, իրավաբանը կարող է, իրավունք ունի հրապարակային գնահատական հնչեցնել դատական ակտերի վերաբերյալ եւ կասկածի տակ դնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը: Ըստ նրա՝ պատասխանը մեկն է՝ անբավարար. «Իսկ անբավարարը, իմ կարծիքով, համապատասխան մակարդակին չհամապատասխանելն է, տվյալ դեպքում՝ իրավաբանական մակարդակին չհամապատասխանելը, ինչի մասին ես արտահայտվել եմ դատական նիստի ժամանակ»:

Ալեքսանդր Ազարյանը նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչու ՀՔԾ պետը վիրավորվեց այդ դատական նիստով, այլ ոչ թե նշված որոշումը կայացնելիս մեկ շաբաթ առաջ, երբ մեկ այլ դատական նիստին այլ քննիչ նույն հիմքով իրեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը ինքը մերժեց՝ բառացի նույն պատճառաբանությամբ եւ ՀՔԾ պետի մակարդակին չիջնելու վերաբերյալ հույս հայտնելով. «Միգուցե այն պատճառով, որ այդ նիստի ժամանակ կայացրել եմ ՀՔԾ դիրքորոշմանը համահունչ որոշում, իսկ այժմ՝ ոչ»,- ասաց դատավորը:

Տպել
2209 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը