Այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնց մոտիվացիան պսևդոքաղաքական էր, փողն էր. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումներն ընթացել են հավուր պատշաճի, տեղի են ունեցել բովանդակային լուրջ քննարկումներ:

Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Ես, թերեւս, ձեռնպահ կմնայի այս հարցի շուրջ իմ մտքերն արտահայտելուց, եթե չլինեին վերջին մի քանի հնչած մտքերը: Անշուշտ, այն, ինչ ասելու եմ, երեւի հռետորական արվեստի տեսանկյունից բոլորովին որեւէ նշանակություն չի ունենա, բայց չոր արձանագրումներն անհրաժեշտ են: 

ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա եւ առավել եւս չի եղել 2019-ին, ավելին՝ եղել են էական ձեռքբերումներ, որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին: Իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ, որոնք հաղթահարվել են Կառավարության նախաձեռնած սոցիալական ծրագրերով: Կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում չկա նաեւ տնտեսական ճգնաժամ, հակառակը, հատկապես 2019-ին Հայաստանի Հանրապետությունը Կառավարության, խորհրդարանի ջանքերով երկիրն աննախադեպ զարգացման ճանապարհ էր բռնել, եթե չլիներ որեւէ մեկի չկանխատեսած կորոնավիրուսը:

Բայց նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում, ըստ նրա, ՀՀ Կառավարությանը, «խոստովանեք, որքան էլ դա տհաճ է, հաջողվում է իրավիճակը կայուն պահել»:

ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ նույնպես չկա, որքան էլ փորձեն իմիտացիա անել ՀՀ-ում նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, «նրանց հետ փոխկապակցված ընտանիքի անդամները, մեր Կառավարության օրոք շանս ստացած տարբեր արկածախնդիրները, նրանց կողքին հավաքված մանր-մունր մարդիկ, կասկածելի շարժառիթներ ունեցող ուժեր»:

«ՀՀ ում քաղաքական ճգնաժամ չկա, այլ բան կա, հիմա կասեմ՝ ինչ կա:

ՀՀ քաղաքական դաշտը այս պահին ինձ հիշեցնում է մեծ շինհրապարակ, մի մեծ խառնարան, որտեղ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական միտք, նոր քաղաքական ուժեր, եւ այս խառնարանում կորչելու են առհավետ պսեւդոքաղաքական ուժերը, որոնց մոտիվացիան էր փողը, կոռուպցիան, կաշառակերությունը: Շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն կամ ինչ ուժեր կանցնեն այս ճանապարհով եւ կարդարացնեն, կմնան որպես քաղաքական ուժեր: Եվ այդտեղ լինելու են ՀՀ ինքնիշխանության, ժողովրդի բարեկացության, ՀՀ արժանապատիվ քաղաքացու, մարդու իրավունքների, ժողովրդավարության ազատության բարձր արժեքներ իրենց մեջ կրող քաղաքական ուժերը: Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- իր ելույթն այսպես եզրափակեց ԱԺ նախագահը: 

Տպել
2446 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը