«Ամենայն հավանականությամբ օրվա վերջում կքննվի». պաշտպանը՝ Ծառուկյանի կալանավորման միջնորդության մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դեռեւս չի քննվել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Սմբատ Մինասյանն ասաց, որ նիստի ժամ էլ նշանակված չէ. «Ամենայն հավանականությամբ օրվա վերջ կլինի, ծավալը շատ է, մենք էլ պիտի ծանոթանանք, իրենք էլ»,- նշեց նա:

Ըստ պաշտպանի՝ հնարավոր է, որ միջնորդությունը մակագրված լինի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանին. ասաց՝ իրենց այդ տեղեկությունը դեռ միայն բանավոր կարգով է:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է երեկ հայտնել, պաշտպանը չպատասխանեց՝ նշելով, որ թե՛ մեղադրանքը, թե՛ նրա դիրքորոշումը մտնում են նախաքննական գաղտնիքի մեջ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրին: Դրա վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ինքը Ծառուկյանը՝ ասելով, որ կատարված գործընթացները հազիվ 1-2 ամիս տեւեն, եւ զուր տեղը հերոսացնում են իրեն: ԱԺ նիստի ողջ ընթացքում ԲՀԿ-ի աջակիցները բողոքի ակցիա իրականացրեցին եւ պարբերաբար բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ: Վերջին տվյալներով՝ ժամը 22:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 190 էր: Օրվա վերջում արդեն՝ շուրջ 8 ժամ տեւած հարցաքննությունից հետո, Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից. բակում հավաքվածները նրան ընդունեցին ծափահարություններով. «Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է»,- հայտարարեց նա: 

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել էր նաեւ երկու օր առաջ՝ հունիսի 14-ին: Ողջ օրվա ընթացքում ԱԱԾ-ն 3 հաղորդագրություն էր տարածել՝ նրան, նրան պատկանող ընկերություններին եւ ԲՀԿ-ին առնչվող ենթադրյալ խախտումների մասին: Առաջին քրեական գործը հարուցվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության եւ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ, երկրորդը՝ 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքերի առթիվ, որին, ըստ ԱԱԾ-ի, մասնակցություն է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմը, նաեւ՝ անդամներ: Երրորդ քրեական գործն էլ վերաբերում է Առինջ համայնքի հողատարածքները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ին օրենքի խախտմամբ օտարելու դեպքերին: Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց նաեւ չորրորդ քրեական գործի մասին. այն հարուցվել է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ նյութապես շահագրգռելով՝ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու դեպքերի առթիվ:

Տպել
2670 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել