Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:

Նշեցին, որ մասնագետը ժամանել է մի քանի օր առաջ: Կորոնավիրուսի պանդեամիայի պատճառով այս օրերին նա  կարանտինում է: Առաջիկայում նրա մասնակցությամբ միջոցառումներ չեն նախատեսվում: ՀՖՖ-ից նաեւ ասացին, որ ՀՀ են ժամանել նաեւ իսպանացի մյուս մասնագետները, մասնավորապես՝ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը: Մյուս իսպանացիները նույնպես կարանտինում են:

Ավելի ուշ ՀԺ-ին հայտնի դարձավ, որ մոտ 10 օրից Կապառոսը դուրս կգա կարանտինից: Դրանից հետո կկարողանա մարզադաշտերում հետեւել Հայաստանում տեղի ունեցող ֆուտբոլային հանդիպումներին: Առայժմ խաղերը նայում է հեռուստացույցով:

Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում Կապառոսն իր հայրենիքում էր՝ Իսպանիայում, որն աշխարհում այս համաճարակից ամենաշատը տուժած երկրներից է: Նա այնտեղից էր աշխատում, ուսումնասիրում էր Հայաստանի հավաքականը, հայկական ֆուտբոլը: Վերջերս ՀՖՖ-ն նաեւ լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր, որ ճանաչված մասնագետը դիտում է ՀՀ Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի վերսկված առաջնության հանդիպումներից մեկը: Կապառոսը նաեւ հարցազրույցներ էր տալիս իսպանական լրատվամիջոցներին՝ նշելով, որ ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ Հայաստան ու աշխատանքը շարունակել տեղում:

Խոակին Կապառոսը ՀՀ հավաքականի ղեկին առաջին խաղերը պետք է անցկացներ մարտին 26-ին ու 30-ին: Հայաստանն ընկերական հանդիպումներ պետք է անցկացներ՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Ուզբեկստանին ու Ղազախստանին, սակայն այդ հանդիպումները կորոնավիրուսի պատճառով չկայացան, իսկ Կապառոսը վերադարձավ Իսպանիա:

Ինչ վերաբերում է Մելենդեսին, ապա նա էլ Իսպանիա էր մեկնել մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին որպես տեսուչ ներկա գտնվելու համար: Նա նույնպես այնտեղ հարցազրույց էր տվել: Նույնիսկ նշել էր՝ կարծում է, որ վարակված է եղել կորոնավիրուսով:

Տպել
2825 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան