Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ․ Ռուբեն Ռուբինյան

Ես ուզում եմ իմ բողոքի ձայնը բարձրացնել առ այն, որ ընդդիմադիր պատգամավորին դուք հայտարարեցիք նախազգուշացում, մինչդեռ ես իրազեկել էի, որ Սահմանադրությամբ նման հնարավորություն մենք չունենք խորհրդարանում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հայտարարեց նախազգուշացում՝ դիմակ չկրելու համար։

Մարուքյանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է գալիս այդ երկակի ստանդարների փորձը։ «Երբ բռունցքներով հարձակվում են պատգամավորների վրա, բռնություն են գործադրում, ոչ մի պատգամավորի դուրս չեք հրավիրել, չէ՞, 1 օրով, 7 օրով, նախազգուշացում չեք հայտարարել, չէ՞։ Դրանից հետո էլ վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել է բռնությունը, դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան։ ԱԺ նախագահը պետք է մնա գոնե անաչառ կամ գոնե երեւա անաչառ, ցույց տա։ Մենք ասում ենք, որ դիմակ դնելը ճիշտ է։ Մեր սիրելի Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի՝ որպես Covid-ի զեկույցի համազեկուցող, որով նա պետք է 47 անդամ պետություններում նայի, տեսնի՝ մարդու իրավունքները ոնց են խախտվել այդ ժամանակահատվածում՝ արտակարգ դրությունից ելնելով»,- ասաց Մարուքյանը՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ Վարդանյանը, սակայն, ձայն չի հանում, որ ԱԺ-ում կիրառվում են երկակի ստանդարտներ, եւ ոտնահարվում է Սահմանադրությունը։ Նա հարցրեց Վարդանյանին, թե ինչպե՞ս է օբյեկտիվ զեկուցող հանդես գալու եւ կարծիք հայտնեց, թե վտանգված է այսուհետ նրա՝ զեկուցողի պաշտոնում հաստատվելու հարցը։

Մարուքյանի ելույթից հետո ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա իր խոսքում նշեց, որ ցանկանում է պատմել մի աբսուրդի մասին։ «Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել՝ ես՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարս։ Եվ նա այն պայմաններում, երբ Հայաստանում օրական մոտ 400 դեպք է գրանցվում կորոնավիրուսի վարակի, երբ երեկ գրանցվել է 6, այսօր՝ 4 մահ, երբ պարետատունը, կառավարությունը, բոլոր այն մարդիկ, որոնք ունեն լսարան, պետք է իրենց լսարանը ծառայեցնեն մարդկանց դիմակ կրելու պրոպագանդայի համար, եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար»,- ասաց Ռուբինյանը՝ համարելով դա խայտառակություն, անպատասխանատվության գագաթնակետ։ Նրա խոսքով՝ նաեւ սպասում է, որ վաղը Մարուքյանը գնալու է, ասուլիս տա եւ ասի՝ այ, դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ «Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- եզրափակեց Ռուբինյանը։

Տպել
2608 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է