Կադիրովի ֆան կլուբի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարությո՞ւն է իրականացրել. Սանասարյանը՝ Վանեցյանի մասին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստից հետո Սանասարյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:

Նա նախ անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպմանը. «Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, КВН-ի մասնագետը եւ համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը, դրանից հետո, երբ մեր գործողությունների արդյունքում ուսումնասիրվելու էր «Գրիգոր լուսավորիչ» բ/կ-ն, որի տնօրենն էր Միքայել Մինասյանի հայրը, իմ վերաբերյալ գործ է հարուցվում»: Սանասարյանը ասաց՝ քանի որ վերջերս մոդայիկ է օդում հարցեր կախելը, ինքը եւս հարց է բարձրացնում. «Արդյո՞ք Կադիրովի ֆան կլուբի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարություն է իրականացրել, թե՞ նաեւ իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել»,- նշեց նա:

Անդրադառնալով ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի կողմից ԱԱԾ քննիչներին հասցեագրված դիմումներին, որով վերջինս խնդրել է իրեն կանչել առանձնազրույցի առանց իր պաշտպանի ներկայության՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Ինֆորմացիան արդեն կա, որ Սամվել Ադյանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իմ դեմ ցուցմունք կորզվի, եւ դրան զուգահեռ, Ադյանը, որը դա չի ուզում, որից պահանջում են բան, որը իրականության հետ կապ չունի, քննիչին նամակ է գրում, որ իրեն հրավիրեն առանց պաշտպանի, բա հարց է առաջանում. ինչո՞ւ պիտի առանց պաշտպանի, որը իր վստահելի մարդն է, գնա քննիչի մոտ, պարզ է, չէ՞, ինչի մասին է խոսքը. քննիչը ասում է՝ գաս ինձ մոտ, պայմանավորվենք, թե ինչ ես Սանասարյանի դեմ գրելու»: Սանասարյանի կարծիքով՝ պատահական չէր, որ սկզբից իր դիմումներում Ադյանը չի հիշատակում Սանասարյանի մասին, խնդրում է պարզապես, որ իրեն ընդունեն, հետո մեկ էլ գրում է, որ Սանասարյանի վերաբերյալ բան ունի ասելու: Ըստ նրա՝ սա հին մեթոդ է եւ արված է նրա համար, որ ցույց տան, թե որեւէ ձեւով չեն ճնշել նրան:

Հարցին, թե ի վերջո ի՞նչ է Ադյանը գրել իր ցուցմունքում, Սանասարյանը պատասխանեց. «Գրել է՝ Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը կապ է ունեցել «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ»: Հարցին՝ ինքը կարծում է, որ Ադյանին ճնշե՞լ են, Սանասարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ ստիպել են, հակառակ դեպքում մարդը, որը մեղադրվում է ինչ-որ բանի մեջ, ինչո՞ւ պիտի գնար առանց պաշտպանի, որը նրան պիտի պաշտպանի իրավական ողջ գործընթացներում»:

Սանասարյանը նշեց, որ քրեական գործի հարուցումից հետո Ադյանի հետ այլեւս չի շփվում, նրա հետ միայն առերեսման ժամանակ է առնչվել:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը, այդ թվում՝ Սանաասարյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առցանց նամակագրությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 1-ին:

Տպել
6242 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է