Վրաց-ուկրաինական հարաբերությունները սրվում են. Վրաստանը հետ է կանչել դեսպանին Ուկրաինայից

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Թեյմուրազ Շարաշենիձեին դեսպանությունից հետ կանչելու մասին: Դեսպանը կկանչվի՝ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլիի՝ պաշտոնում նշանակման կապակցությամբ խորհրդակցությունների համար, հետագա ընթացքը կորոշվի առաջիկայում:

Այս մասին այսօր լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է Imedi news-ը:

Նախարարը հայտնել է՝ Վրաստանը չի քննարկում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրակարգ, սակայն Վրաստանի դատական համակարգի կողմից մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ հետախուզվող անձին ուկրաինական պաշտոնյայի կարգավիճակ տալու որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնք քննարկելու կարիք կա:

Զալկալիանին նշել է, որ դեսպանի հետ վրացական իշխանությունները պետք է որոշեն, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ստեղծված իրավիճակը բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների, տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ, «ամենակարեւորը», եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման համատեղ ջանքերին: Ըստ նախարարի՝ իրենք նախկինում Ուկրաինային զգուշացրել էին, որ Սահակաշվիլիի՝ որեւէ բարձր պաշտոնի նշանակման դեպքում 2 երկրների հարաբերությունները կարող են խիստ սրվել:

Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երեկվանից զբաղեցնում է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

Զելենսկիի համապատասխան հրամանագիրը նախագահական կայքում հրապարակվել է երեկ:

Սահակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2013 թվականներին: Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո նա լքել էր Վրաստանը, այժմ ապրում է Ուկրաինայում եւ ունի ուկրաինական քաղաքացիություն:

Վրաստանում իշխանափոխությունից հետո Սահակաշվիլիի նկատմամբ մի քանի քրեական գործեր են հարուցվել, ընդ որում՝ ուրիշի գույքին ապօրինի տիրանալու եւ պաշտոնեական լիազորությունենրը չարաշահելու հոդվածներով: Վրացական դատարանները հեռակա կարգով մի շարք մեղադրական եզրակացություններ են հրապարակել Սահակաշվիլիի դատական գործերով: Ի դեպ, Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել նաեւ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու համար, որի համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ինքը Սահակաշվիլին պնդում էր, որ իր նկատմամաբ քրեական հետապնդման հետեւում կանգնած է Վրաստանի՝ արդեն նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, քանի որ վերջինս, ըստ Սահակաշվիլիի, վախենում է, որ իր՝ Վրաստան մուտք գործելուն պես նրա ռեժիմը կտապալվի:

Միխաիլ Սահակաշվիլին ուկրաինական քաղաքացիությունից զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սահակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ:

2018-ի փետրվարին Սահակաշվիլիին արտահանձնեցին Լեհաստանին: Մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սահակաշվիլիի՝ ուկրաիանական քաղաքացիությունը:

Տպել
1590 դիտում

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են