«Կոշ» ՔԿՀ-ի գործով փաստաբանը իրականությանը չհամապատասխանող տվյալներ է ներկայացրել. ՀՔԾ-ի պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը նախօրեին Գագիկ Շամշյանին տված հարցազրույցում անդրադառնալով հիշյալ գործին` հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իբր գործը պատշաճ չի քննել, դրսևորել է կանխակալ և ուղղորդված մոտեցում:

Նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել քրեական գործով կատարված նախաքննության վերաբերյալ անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը`անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ:

Նախ`փաստաբանի այն տարակուսանքը, թե ինչպես կարող էր կալանավայրում գտնվող մեղադրյալ Հայկ Կարապետյանը Երևան քաղաքի Արմենակյան փողոցում կաշառք տալ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանին, առնվազն ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է և պատիվ չի բերում տվյալ փաստաբանին, ում պետք է որ հայտնի լիներ, որ նախաքննության ընթացքում Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել միջնորդավորված ձևով կաշառք տալու համար: Տվյալ դեպքում կալանավայրից Հ. Կարապետյանի դուրս գալը և Երևան հասնելն ամենևին պարտադիր չէր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ լրտվական ծառայությունը:

Բացի այդ, հարկ ենք համարում նաև նշել, որ Մասիս Մելքոնյանը հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբրև նախաքննության ավարտից հետո մյուս պաշտպանները չեն ծանոթացել լրացուցիչ քննության նյութերին: Այս կապակցությամբ էլ հայտնում ենք, որ գործով մյուս մեղադրյալները և նրանց պաշտպանները ծանոթացել են քրեական գործի նյութերին նաև լրացված մասով, որից հետո գրավոր այդ մասին տեղեկացրել են վարույթն իրականացնող մարմնին` նշելով, որ նախաքննության փուլում որևէ միջնորդություն չեն ներկայացնում: Իսկ եթե Մասիս Մելքոնյանը նկատի է ունեցել, որ նախաքննությունը լրացնելուց հետո իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանին նախաքննության ավարտ կրկին հայտարարելուց մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկա չի եղել, ապա փաստաբանին հարկ է հիշեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, ըստ որի` դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:

Հիշյալ հարցազրույցի ընթացքում Մասիս Մելքոնյանի նշած մյուս փաստարկներին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է պաշտպանական կողմի միջնորդությունները քննարկելու արդյունքում կայացված որոշումներում: Իսկ «shamshyan.com» լրատվամիջոցին հորդորում ենք  այսուհետ զերծ մնալ միակողմանի տեղեկատվություն հրապարակելուց և նման դեպքերում նախապես դիմել ու ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները:

Տպել
1149 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը