Դիտավորություն է, նման կադրեր պատահական չեն հայտնվում եթերում. ըստ Դավոյանի՝ Հ1-ի ղեկավարի հեռացումով խնդիրը չի լուծվում

Նոր իշխանություններից Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը աշխատանքից ազատելու հասարակական պահանջ կար հեղափոխությունից անմիջապես հետո: Շատերն էին դժգոհում, որ վարչապետ Փաշինյանը չազատվեց հանրության հարկերի հաշվին գոյատեւող հեռուստաընկերության մի ղեկավար կազմից, որն իրեն թույլ է տվել տարիներ շարունակ եթերը փակ պահել ընդդիմության համար, չլուսաբանել որեւէ  բողոքի ակցիա, չտեսնելու տալ բազմահազարանոց հանրահավաքները, ստեղծել իրական կյանքին զուգահեռ մի այլ՝ Հ1-ի իրականություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի խոսքը ինչ-որ առումով նաեւ պատասխան էր այս մեղադրանքներին. «Ինձ եւ իշխանությանը շատերը մեղադրում են թավշյա գործելակերպ ունենալու մեջ, եւ խոսքը վերաբերում է նրան, որ պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն են ծավալել, հեղափոխությունից հետո շարունակում են գործել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց նա՝ վստահեցնելով. «Ես տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք չարաշահել են հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը, այս շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ, երեկ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի՝ համացանցում հայտնվելուն, հայտարարեց. «Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, պետք է նույնպես կրեն պատասխանատվություն, եւ եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն եւ ոչ միայն պահանջել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլեւ զբաղվեն նաեւ պատասխանատվության առումով»,- ասաց Մակունցը։

Ի՞նչ պետք է պարզաբանի ՀՌԱՀ խորհուրդը, տեղի ունեցածից հետո արդյոք բավարա՞ր է Հ1-ի գործադիր տնօրենի հրաժարականը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ.

- Տիկի՛ն Դավոյան, արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է տեսանյութը, որ պատրաստված է վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերից: Բոլորը քննարկում են, թե ինչպես կարող էին դրանք հայտնվել ինչ-որ մեկի մոտ, ով պետք է պատժվի, ինչպես: Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ կադրերից, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է հետեւի համացանցում դրանց տարածմանը:

- Ես համոզված եմ, որ նման կադր եթեր հեռարձակվելու իրավունք չուներ: Որքան որ լսեցի պրոֆեսիոնալների, ոլորտի մասնագետների կարծիքը, վարչապետը ուղիղ եթերում կարող էր հայտնվել եթերից միայն 20-60 վայրկյան առաջ: Իսկ ինչպես հասկացվում է պարզաբանումներից եւ կադրերի քանակից, 15 րոպե այդ ամենը եթեր է գնացել, մարդիկ նայել են դա, եւ ոչ ոք չի զգուշացրել, որ նման բան է գնում եթեր: Հետեւաբար ես այդտեղ պատահականություն չեմ տեսնում եւ կարծում եմ, որ բոլոր մեղավորները պետք է պատժվեն:

- Այս դեպքում կարեւո՞ր է՝ մեղավոր է Հանրայի՞նը, հեռուստաընկերություննե՞րը,  որոնք վերահեռարձակում են, վարչապետի մամուլի խոսնա՞կը, թե՞ այլ մեկը:

- Ես չգիտեմ մեղավորն ով է, կարծում եմ՝ քննություն կկատարվի, կպարզվի: Ցանկացած մեկը, որի գործողությունները հանգեցրել են այս ամենին, պետք է իր բաժին պատասխանատվությունը կրի:

- Արդյոք Հ1-ի ղեկավարության աշխատանքից ազատումը բավարա՞ր է խնդրի լուծման համար: 

- Իրականում խնդիրը դրանով չի լուծվում: Տեղի է ունեցել մի միջադեպ, չգիտեմ էլ՝ ինչպես դա անվանեմ, որը պետք է տեղի չունենար: Մենք խոսում ենք դեպքի մասին, հետեւաբար խնդիրն արդեն կա: Որեւէ մեկի աշխատանքից ազատմամբ այդ խնդիրը չի լուծվի, բայց պետք է լինի նաեւ հստակ բացատրություն, թե ինչպես է նման բան կատարվել, մարդիկ պետք է հասկանան, թե  ինչպիսի պատասխանատու աշխատանք են իրենք կատարում: Պետք է հասկանան, որ երբ երկրի առաջին դեմքը ելույթ է ունենում, ինչպիսի մեծագույն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն այդ երեւույթին, վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե այնպես պետք է հաշվարկված լինի ամեն ինչ, որ նմանատիպ խնդրի առաջ կանգնելու մասին որեւէ մեկի մտքով անգամ չանցնի:

- Հ1-ը պարզաբանել է, որ իրենց մոտից արտահոսք չի եղել, Հանրայինն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Արմենիա, Շանթ, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։ Բավարար չե՞ն տարածված պարզաբանումները:

- Ես կարծում եմ, որ Հանրայինի պարզաբանումները բավարար չեն, համոզիչ չեն, եւ նման պատասխանատու տեղում աշխատող մարդիկ այսպիսի պարզաբանում չպետք է գրեին: Պարզ է, չէ՞, որ այդ պարզաբանումը չեն կարդում միայն ոչ պրոֆեսիոնալները: Կան մարդիկ, որոնք հասկանում են, չէ՞, գործից: Գուցե մի քանի մարդ շատ չխորացավ խնդրի էության մեջ, մյուսը մասամբ հասկացավ, որովհետեւ այդտեղ մասնագիտական նրբություններ եւ գաղտնիքներ կան, բայց չէ՞որ այդպես չի կարելի: Պետք է լինել ազնիվ, իսկ այստեղ ես ազնվություն չտեսա:

- Ուղիղ եթերի պատասխանատուն էլ էր հայտարարություն տարածել՝ ասելով, որ բոլոր եթերներից առաջ լինում է այդպիսի փորձնական հեռարձակում:

- Պատասխանատուի գրառումը ես կարդացել եմ: Դա հավատ չներշնչեց: Նա ասում է, որ 15 րոպե առաջ ասել եմ REC: Ասել է, հետո տեսել է, որ վարչապետը շարունակում է նախապատրաստվել ուղիղ եթերին, տեսել է, թե ինչպես է դա ուղիղ եթեր գնում, այսինքն՝ ՀՀ վարչապետն ուղիղ եթերում է, որի մասին նա չգիտի, եւ պատասխանատուն էլ չի զգուշացնում, այլ հանգիստ դիտում է:

- Երեւի տեղյակ եք, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմի աշխատանքի ազատման պահանջ կար հեղափոխությունից անմիջապես հետո: Ինչո՞ւ դա տեղի չէր ունենում: Շատերը հիմա՝ այս համատեքստում, նորից խոսում են թավշյա մեթոդների ոչ արդարացի լինելու մասին:

- Մարդկանց շանս է տրվել աշխատելու, չեն աշխատել, կարծում եմ՝ շատ լավ ժամանակն է հենց հիմա այդ օրակարգին նորից վերադառնալու եւ իրագործելու:

- Վարչապետն իր եթերում նշեց, որ շատ վատ բան է տեղի ունեցել հենց արտահոսքի հեղինակների համար: 

- Այս կադրերը քաղաքական լուրջ հետեւանքներ չունեցան մեր թիմի համար, մարդիկ հասկացան, որ դա դիտավորություն է, չարամտություն, եւ որ նման կադրեր պատահական չեն հայտնվում եթերում: Եվ եթե պատահականություն է տեղի ունենում եւ հայտնվում են, ապա դրանց մասին ոչ ոք չի իմանում: Իսկ այս պարագայում, երբ կադրը հայտնվում է եթերում, այդ կադրը վերցնում են ու մոնտաժում, ապա այն մոնտաժված, պատրաստ ինչ-որ կասկածելի էջերում է հայտնվում, դա բացարձակ դիտավորություն է:

- Այսինքն՝ այս երեւույթը վկայում է, որ վարչապետի շուրջ կան մարդիկ, որոնք նրա դե՞մ են աշխատում:

- Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքին պետք է վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ՝ կապ չունի, թե որտեղ է աշխատում: Իսկ այն մարդիկ, որոնք վարչապետի շրջապատում են աշխատում՝ առավել եւս: Նրանք պետք է խստագույնս հետեւեն անվտանգության բոլոր կանոններին:

- Արդյոք փորձե՞լ եք պարզել, թե տեսանյութը տարածած ֆեյքերը ում են սպասարկում: Ձեր խմբակցության անդամների կողմից եղել են ակնարկներ, որ դրանք կարող են լինել Ռոբերտ Քոչարյանի թիմից:

- Ես կարծում եմ, որ ֆեյսբուքյան տիրույթում գտնվող բոլոր ֆեյքերը նույն օրակարգին են ծառայում եւ շուրջ 2 տարի նույն օրակարգին են ծառայել: Նրանք ծառայում են նախկին իշխանություններին, իրենց ընդդիմադիր հռչակած որոշ շրջանակների եւ ամեն ձեւով փորձում են ստեղծել ֆեյսբուքյան օրակարգ, ամեն ձեւով փորձում են զրոյացնել իշխանությունների կատարած աշխատանքը, ցեխ շպրտել: Նույնիսկ այս պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում, կարելի է ասել, պատերազմական իրավիճակ է տիրում, այս համավարակի պայմաններում անգամ մարդիկ շարունակում են սպասարկել իրենց նեղ անձնական շահերը, իրենց կեղտոտ նպատակները: Եվ ես կարծում եմ, որ բոլորս էլ լավ գիտենք, թե որ շրջանակներին են պատկանում այդ ֆեյքերի ֆաբրիկաները, որոնք շարունակում են Հայաստանի հետ կապ չունեցող օրակարգ ձեւավորել, ավելի ճիշտ՝ Հայաստանին վնասող օրակարգ:

- «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում էր, որ եթե կարճ ժամանակում չլինեն հետեւություններ, ՀՌԱՀ-ին եք պատրաստվում հրավիրել խմբակցություն: Ի՞նչ ունի բացատրելու ՀՌԱՀ-ը:

- Ես կարծում եմ, որ պարզաբանումների կարիք կա: Կլսենք պատասխաններ, կտեսնենք, թե մարդիկ այս 2 տարվա ընթացքում ինչպիսի բացթողումներ են ունեցել, որ ունենք այսպիսի իրավիճակ, որը պիտի չունենայինք:  

Տպել
6513 դիտում

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող