Որոշ տնտեսվարողներ փորձում են թաքցնել հարկերը, կեղծիքով օգտվել պետական ծրագրերից. ՊԵԿ նախագահի հայտարարությունը

14/04/2020 schedule13:30

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ, չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՊԵԿ-ը բնականոն կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ.

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, հորդորներով, կամ տեղեկատվական նյութերով, որոնց հիմնական նպատակը եղել է փոխվստահության մթնոլորտում հարկ վճարողներին և հանրությանն օժանդակություն տրամադրելը` իրենց հարկերը վճարելու և պարտադիր վճարներ իրականացնելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար։ Այս կապակցությամբ, վստահ  եմ, որ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում հարկ վճարողների (տնտեսավարողների) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև հաջողվել է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ ունենք, հետևաբար հստակ է մեր մտադրությունն ու պատրաստակամությունը՝ խորացնելու ստեղծված փոխվստահությունը։

Համաճարակի տարածմամբ և երկրում արտակարգ դրության պայմաններում բոլորս ենթարկվում ենք բազմաթիվ փորձու­թյունների, ինչի արդյունքում նկատվում են վարքագծային դրսևորում­ներ, որոնք այլ՝ համեմատաբար խաղաղ ու կանխատեսելի ժամանակ չեն եղել, կամ չեն արտահայտվել։ Հասկանալի է, որ ներկա ժամանակահատվածում մեր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում տնտեսավարողների առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ, որոնք որոշ դեպքերում տնտեսավարողների տեսանկյունից թվում են անլուծելի՝ ապագան վերլուծելու համար պատշաճ տեղեկատվության անհասանելիության, կամ պարզա­պես այդ տեղեկատվության անկանխատեսելիության պատճառով։

Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք իրականացնում Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում ու մակարդակներում, ինչպես նաև հետևողականորեն գնահատում ենք  տնտեսավարողների գործունեությունն ու վարքագիծը, քանի որ մտահոգված ենք տնտեսավարողների գործունեության արդյունավետությամբ՝ հստակ գիտակցելով, որ հենց այդ ստեղծված արդյունքներից է կախված մեր պետության առջև դրված խնդիրների իրագործումը։

Այնուամենայնիվ, պարբերաբար իրականացվող մշտադիտարկման, ինչպես նաև առկա վերլուծական ու հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում, առանձին հարկ վճարողների մոտ մենք ականատես ենք լինում այնպիսի վարքագծի, երբ հարկ վճարողները գնում են առերևույթ կեղծիքի, որպեսզի դառնան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն միտված այս կամ այն միջոցառման շահառու, կամ հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում գիտակցաբար թերի են հայտարարագրում իրենց հարկային պարտավորությունները։

Այսպիսով, կրկին վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հսկողական գործիքակազմն առավել քան բավարար է նման վարքագիծը հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Հիշեցնում եմ, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն բնականոն  կերպով շարունակում է ամենօրյա աշխատանքը՝ իրականացնելով հարկային և մաքսային հսկողություն։

Հարգելի հայրենակիցնե՛ր, հաշվի առնելով վերոգրյալը, կրկին հորդորում եմ դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։ Միաժամանակ, հաշվի առնելով համաճարակի տարածման հետևանքով  տիրող  ծանր  իրավիճակն ու դրանից բխող անխուսափելի հետևանքները, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, ձգտելով ամուր պահպանել ձեռք բերված սերտ համագործակցությունն ու փոխվստահությունը, պատրաստակամություն է հայտնում իր հայեցողական լիազորությունների շրջանակներում ընդառաջել հարկային պարտավորությունները ճիշտ և ինքնու­րույն հայտարարագրած հարկ վճարողներին՝ պարտավորությունների մարման ժամանա­կացույցեր կնքելու, գանձման վարույթներ և արգելանքներ չկիրառելու, ինչպես նաև օրենքով վերապահված այլ  գործիքներ օգտագործելու  միջոցով։

ՀՀ ՊԵԿ նախագահ

Դավիթ Անանյան   

Տպել
1253 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)